Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ո՞րն է Աստծու տեսակետը ալկոհոլի վերաբերյալ

Ո՞րն է Աստծու տեսակետը ալկոհոլի վերաբերյալ

Ո՞րն է Աստծու տեսակետը ալկոհոլի վերաբերյալ

ՄԵՐ Ստեղծիչը, որը մեզ համար միմիայն լավն է ցանկանում, չի արգելում ալկոհոլի չափավոր գործածությունը *։ Ընդհակառակը՝ նա տվել է «գինի, որ ուրախացնում է մարդի սիրտը, նորա երեսը փայլեցնում է իւղից. եւ հաց, որ հաստատում է մարդի սիրտը» (Սաղմոս 104։15)։ Իսկ մի առիթով Հիսուս Քրիստոսը հարսանիքի ժամանակ ջուրը «լավ գինի» դարձրեց, ինչի շնորհիվ խնջույքը շարունակվեց ուրախ մթնոլորտում (Հովհաննես 2։3–10

Ինչ խոսք, մեր Ստեղծիչը շատ լավ գիտի, թե ինչ ազդեցություն է թողնում խմիչքը մարդու մարմնի և ուղեղի աշխատանքի վրա։ Աստվածաշնչի միջոցով մեր երկնային Հայրը մեզ «սովորեցնում է օգտակար եղողը», և խստորեն զգուշացնում է, որ չչարաշահենք ալկոհոլը (Եսայիա 48։17

Ուշադրություն դարձրու հետևյալ հստակ նախազգուշացումներին։ «Մի՛ հարբեք գինով, որի մեջ սանձարձակություն կա» (Եփեսացիներ 5։18)։ «Հարբեցողները.... Աստծու թագավորությունը չեն ժառանգելու» (1 Կորնթացիներ 6։9–11)։ Աստծու խոսքը դատապարտում է «հարբեցողությունները, խրախճանքները և նման բաները» (Գաղատացիներ 5։19–21

Այժմ քննենք, թե ինչ լուրջ վտանգների առաջ կարող է կանգնել անհատը, եթե մեծ քանակությամբ ոգելից խմիչք օգտագործի։

Շատ խմելու վտանգները

Ճիշտ է, խմիչքը որոշակի դրական ազդեցություն էլ ունի, բայց պետք է ընդունել նաև, որ այն պարունակում է այնպիսի նյութեր, որոնք ազդում են ուղեղի աշխատանքի վրա։ Ալկոհոլի չարաշահումը կարող է առաջ բերել շատ խնդիրներ։ Ահա դրանցից մի քանիսը։

Շատ խմելու արդյունքում մարդը կորցնում է սթափ դատելու կարողությունը և նրա «սիրտը ծուռումուռ բաներ է խոսում» (Առակաց 23։33Ալենը, որի մասին նշվեց նախորդ հոդվածում, ասում է. «Հարբեցողությունը վնասում է ոչ միայն մարմինը, այլև ազդում է մարդու մտածելակերպի ու տրամադրվածության վրա։ Դու չես մտածում, որ ցավ ես պատճառում ուրիշներին»։

Շատ խմիչք օգտագործելու դեպքում մարդը կարող է կորցնել ինքնազսպումը։ Աստվածաշունչը զգուշացնում է. «Գինին եւ քաղցուն տանում են սիրտը» (Ովսէէ 4։11)։ Ինչպե՞ս։ Ոգելից խմիչքի ազդեցության տակ այն մտքերն ու ցանկությունները, որոնք սովորաբար ճնշում ես, կարող են դառնալ հաճելի և նույնիսկ գայթակղիչ։ Ճիշտն անելու քո վճռականությունը թուլանում է։ Ալկոհոլը բարոյապես խոցելի է դարձնում քեզ, որի հետևանքով էլ հոգևոր վնասներ ես կրում։

Օրինակ՝ մի անգամ Ջոնը վիճեց կնոջ հետ և բարկացած գնաց բար։ Նա արդեն մի քանի բաժակ խմել էր, երբ մի կին մոտեցավ նրան։ Ջոնը խմեց էլի մի քանի բաժակ ու այդ կնոջ հետ հեռացավ. նա շնություն գործեց։ Հետո Ջոնը խորապես զղջաց իր արարքի համար։ Նա չէր դիմի այդ քայլին, եթե չլիներ ալկոհոլի ազդեցության տակ, որի հետևանքով էլ կորցրել էր ինքնազսպումը։

Չափից շատ ալկոհոլ օգտագործելու պատճառով մարդը չի կարողանում կառավարել իր խոսքերն ու շարժումները։ Աստվածաշունչը հարց է ուղղում մեզ. «Ո՞ւմն է վա՜յը, ո՞ւմն է վո՜ւյը, ո՞ւմն են կռիւները։.... Նորանցը, որ ուշանում են գինիի մօտ, նորանցը, որ գնում են խառնած գինին քննելու» (Առակաց 23։29, 30)։ Շատ խմելու պատճառով դու «ծովի միջումը քնողի նման կը լինես, եւ կայմի վերայ քնողի նման» (Առակաց 23։34)։ Իսկ երբ սթափվում ես, քեզ վրա կապտուկներ ես տեսնում, բայց այդպես էլ չես հիշում, թե ինչ է տեղի ունեցել քեզ հետ (Առակաց 23։35

Խմիչքի չարաշահումը վնասում է առողջությունը։ «[Ալկոհոլը] վերջում օձի պէս կ’կծէ, եւ իժի պէս կ’ծակէ» (Առակաց 23։32)։ Բժշկությունը հաստատում է, որ այս հին առակի խոսքերն իմաստուն են։ Մեծ քանակությամբ ալկոհոլը մահաբեր թույն է, որը կարող է մի շարք հիվանդությունների պատճառ դառնալ, օրինակ՝ քաղցկեղի տարբեր տեսակների, լյարդաբորբի, լյարդի ցիռոզի, ենթաստամոքսային գեղձի բորբոքման։ Հղի կնոջ պտուղը կարող է ախտահարվել ալկոհոլային համախտանիշով, իսկ շաքարախտով հիվանդների արյան մեջ շաքարի տոկոսը կարող է նվազել։ Ոգելից խմիչքները չարաշահելու կամ հարբելու պատճառով մարդը կարող է ընկնել կոմայի մեջ, նույնիսկ մահանալ։ Իրականում, խմիչքի չարաշահումը շատ ավելի լուրջ վնասներ է պատճառում մարդուն, որոնց մասին, սակայն, ամեն բան գրված չէ բժշկական ձեռնարկներում։

Ալկոհոլի չարաշահման ամենամեծ վտանգը։ Ալկոհոլի ոչ չափավոր գործածությունը հոգևոր վնասներ է պատճառում անհատին, նույնիսկ եթե նա չի հարբում։ Աստվածաշնչի «Եսայիա» գրքում պարզ գրված է. «Վա՜յ նորանց որ առաւօտանց կանուխ վեր են կենում եւ ցքիի ետեւից վազում. ուշանում են իրիկունը, որ գինին նորանց տաքացրել է»։ Ինչո՞ւ է մարգարեն այսպիսի խոսքեր ասում։ Հաջորդ համարում նա բացատրում է, թե հոգևոր ինչ վիճակում են գտնվում շատ խմողները. «Տիրոջ արածներին մտիկ չեն տալիս, եւ նորա ձեռքի գործերը չեն տեսնում» (Եսայիա 5։11, 12

Աստծու Խոսքը խորհուրդ է տալիս. «Գինեմոլների մէջ մի լինիր» (Առակաց 23։20)։ Պողոս առաքյալը անգամ տարեց կանանց զգուշացնում է չլինել «չափից շատ գինի խմելուն գերի» (Տիտոս 2։3)։ Ինչո՞ւ։ Դանդաղ, երբեմն նույնիսկ աննկատ՝ անհատը սկսում է ավելի շատ ու ավելի հաճախ խմել։ Ի վերջո, նա անընդհատ սկսում է մտածել խմիչքի մասին և գուցե ինքն իրեն ասի. «Ե՞րբ եմ սթափուելու. նորան դարձեալ պիտի որոնեմ» (Առակաց 23։35)։ Իսկ երբ առավոտյան արթնանում է, նորից մի բաժակ խմում է, որ ինքնազգացողությունը լավանա, քանի որ նախորդ օրը շատ է խմել։ Այս դեպքում կարելի է ասել, որ նա արդեն անցնում է վտանգավոր սահմանը։

Աստվածաշունչը զգուշացնում է, որ ովքեր տրվում են «չափազանց շատ գինի խմելուն, խրախճանքներին, խմելու մրցումներին.... հաշիվ պիտի տան նրան, ով պատրաստ է դատելու ողջերին ու մահացածներին» (1 Պետրոս 4։3, 5)։ Խոսելով այն վճռորոշ ժամանակների մասին, որում մենք ապրում ենք՝ Հիսուսը նախազգուշացրեց. «Ուշադրությո՛ւն դարձրեք ձեր անձերին, որ ձեր սրտերը երբեք չծանրանան շատակերությամբ ու հարբեցողությամբ և կյանքի հոգսերով, և [Եհովայի] օրը հանկարծակի հասնի ձեզ վրա, ինչպես ծուղակ» (Ղուկաս 21։34, 35

Իսկ ի՞նչ կարող ես անել, որ «չծանրանաս հարբեցողությամբ»։

[Ծանոթագրություն]

^ պարբ. 2 Հոդվածում օգտագործված «ալկոհոլ» և «խմիչք» բառերը վերաբերում են գարեջրի, գինու և ոգելից խմիչքների բոլոր տեսակներին։

[Նկարներ 4–րդ և 5–րդ էջի վրա]

Ալկոհոլի չարաշահումը լուրջ խնդիրների առաջ է կանգնեցնում