Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Պե՞տք է պահել շաբաթը

Պե՞տք է պահել շաբաթը

Պե՞տք է պահել շաբաթը

ՄԵԹՈԴԻՍՏՆԵՐԻ մի փոքր խումբ 1988 թ. դեկտեմբերին պաշարեց Սուվան՝ Ֆիջիի մայրաքաղաքը։ Եկեղեցի գնացող տղամարդիկ, կանայք և երեխաները փակեցին ճանապարհները։ Նրանք կանգնեցրին երթևեկությունը, ինչպես նաև հետաձգվեցին բոլոր թռիչքները։ Ո՞րն էր պատճառը։ Նրանք պահանջում էին, որ ազգը նորից պահի Շաբաթը։

Իսրայելում 2001 թ.–ից հետո կառուցված բոլոր բարձրահարկ շենքերում առնվազն մեկ վերելակ կա, որը ավտոմատ կերպով կանգ է առնում ամեն հարկի վրա։ Ինչո՞ւ։ Նվիրված հրեաները, որոնք ուրբաթ երեկոյից մինչև շաբաթ երեկո նշում են Շաբաթը, չպետք է որևէ «գործ» անեն, օրինակ՝ սեղմեն վերելակի կոճակը։

Իսկ Տոնգայում արգելված է աշխատել կիրակի օրը։ Այդ օրը ոչ մի ինքնաթիռ չպետք է վայրէջք կատարի կամ ոչ մի նավ չպետք է մոտենա նավակայանին։ Կիրակի օրը ստորագրված ցանկացած պայմանագիր կարող է անվավեր համարվել։ Տոնգայի սահմանադրությունը պահանջում է, որ բոլորը, անկախ այն բանից, թե կրոնական ինչ համոզմունքներ ունեն, «սուրբ համարեն» կիրակի օրը։ Ինչո՞ւ։ Որպեսզի ամբողջ ազգը նշի Շաբաթը։

Փաստորեն, շատ մարդիկ այն կարծիքին են, որ Աստված պահանջում է պահել Շաբաթը։ Ոմանք նույնիսկ ասում են, որ Շաբաթը պահելուց ավելի կարևոր բան չկա, քանի որ վերջիններս հավատում են, որ այդպիսով հավիտենական փրկություն կստանան։ Ուրիշներն էլ մտածում են, թե Շաբաթը պահելը Աստծուց ստացած ամենակարևոր պատվիրանն է։ Իսկ ի՞նչ է Շաբաթը։ Արդյոք Աստվածաշունչը հորդորո՞ւմ է քրիստոնյաներին պահել Շաբաթը։

Ի՞նչ է Շաբաթը

Եբրայերենից թարգմանված «շաբաթ» բառը նշանակում է «հանգիստ, դադար»։ Թեև «Ծննդոց» գրքում նշվում է, որ Եհովա Աստված յոթերորդ օրը հանգստացավ իր արած ողջ աշխատանքից, սակայն միայն Մովսեսի օրերում Աստծու ժողովուրդը պատվեր ստացավ պահելու 24 ժամ տևողությամբ հանգստյան օրը, կամ՝ Շաբաթը (Ծննդոց 2։2)։ Մ.թ.ա. 1513 թ.–ին, երբ իսրայելացիները դուրս եկան Եգիպտոսից, Եհովան նրանց հրաշքով մանանա տվեց։ Մանանա հավաքելու հետ կապված նրանց հետևյալ հրահանգը տրվեց. «Վեց օր հավաքեք, իսկ յոթերորդ օրը շաբաթ է. այդ օրը այնտեղ ոչինչ չի լինի» (Ելից 16։26)։ Փաստորեն, «ժողովուրդը հանգստացաւ եօթներորդ օրը [պահեց շաբաթը]»՝ սկսած ուրբաթ երեկո մայրամուտից մինչև կիրակի երեկո (Ելից 16։30

Ընդամենը մի քանի օր անց Եհովան Մովսեսին տվեց Շաբաթը պահելու վերաբերյալ օրենքը, այդ թվում նաև Տասը պատվիրանները (Ելից 19։1)։ Այդ պատվիրաններից չորրորդը հետևյալն էր. «Յիշիր հանգստութեան օրը նորան սուրբ պահելու համար։ Վեց օր աշխատիր եւ քո բոլոր գործն արա. Բայց եօթներորդ օրը՝ քո Եհովայ Աստուծոյ հանգստութեան օր է» (Ելից 20։8–10)։ Այսպիսով՝ Շաբաթը դարձավ իսրայելացիների կյանքի անբաժանելի մասը (Բ Օրինաց 5։12

Հիսուսը պահե՞լ է Շաբաթը

Այո՛, Հիսուսը պահել է Շաբաթը։ Այդ մասին կարդում ենք. «Երբ ժամանակը լրացավ, Աստված ուղարկեց իր Որդուն, որը ծնվեց կնոջից և մտավ օրենքի տակ» (Գաղատացիներ 4։4)։ Հիսուսը ծնվել էր Իսրայելում և որպես իսրայելացի՝ նա գտնվում էր Օրենքի տակ, այդ թվում նաև Շաբաթը պահելու օրենքի տակ։ Օրենքի ուխտը միայն Հիսուսի մահից հետո վերացվեց (Կողոսացիներ 2։13, 14)։ Իմանալով, թե պատմության որ ժամանակահատվածում են տեղի ունեցել այս դեպքերը՝ մենք կհասկանանք այս հարցի վերաբերյալ Աստծու տեսակետը (տե՛ս  15–րդ էջի շրջանակը

Ճիշտ է, Հիսուսն ասաց. «Մի՛ կարծեք, թե ես եկա Օրենքը կամ Մարգարեները կործանելու։ Ես եկա ոչ թե կործանելու, այլ կատարելու» (Մատթեոս 5։17)։ Իսկ ի՞նչ է նշանակում «կատարել» Օրենքը։ Պարզաբանենք օրինակով. շինարարը ինչ–որ շինություն ավարտին հասցնելու վերաբերյալ պայմանագիր է կնքում։ Նա ոչ թե պետք է խախտի պայմանագիրը, այլ համաձայն դրա՝ ավարտին հասցնի նախագիծը։ Իսկ երբ, ի ուրախություն պատվիրատուի, գործն ավարտվում է, պայմանագրի կարիքն էլ չկա, իսկ շինարարը ազատ է իր պարտավորություններից։ Նմանապես, Հիսուսը չխախտեց Օրենքը, ընդհակառակը՝ նա պահեց այն կատարելապես։ Հետևաբար երբ արդեն Օրենքը կատարված էր, Աստծու ժողովուրդը այլևս պարտավորված չէր պահելու Օրենքը։

Քրիստոնյաներից պահանջվո՞ւմ է պահել Շաբաթը

Պողոս առաքյալը պատասխանում է այս հարցին. «Ուրեմն թող ոչ ոք չդատի ձեզ ուտելու կամ խմելու համար, տոների, նորալուսինը նշելու կամ շաբաթը պահելու համար, որովհետև դրանք գալիք բաների ստվերն են, մինչդեռ իրականությունը Քրիստոսին է պատկանում» (Կողոսացիներ 2։16, 17

Փաստորեն, փոփոխություն էր տեղի ունեցել. Աստված ուրիշ բան էր պահանջելու իր ծառաներից։ Իսկ ինչո՞ւ։ Քանի որ քրիստոնյաները արդեն նոր օրենքի՝ Քրիստոսի օրենքի տակ էին (Գաղատացիներ 6։2)։ Հիսուսի մահով վերջ դրվեց Մովսեսի միջոցով իսրայելացիներին տրված Օրենքի ուխտին (Հռոմեացիներ 10։4; Եփեսացիներ 2։15)։ Իսկ Շաբաթը պահելու օրենքը նույնպե՞ս վերացավ։ Այո՛։ Պողոսը Տասը պատվիրաններից մեկի մասին էր խոսում, երբ ասաց. «Հիմա մենք ազատված ենք Օրենքից» (Հռոմեացիներ 7։6, 7)։ Հետևաբար Տասը պատվիրանները, ինչպես նաև Շաբաթը պահելու օրենքը, մտնում էին Օրենքի մեջ, որին վերջ դրվեց։ Ուստի Աստծու երկրպագուներից չի պահանջվում պահել Շաբաթը։

Երկրպագության մեջ տեղի ունեցած այս փոփոխությունը կարելի է բացատրել հետևյալ կերպ։ Ենթադրենք՝ ինչ–որ երկրում փոխվում է սահմանադրությունը։ Քանի որ օրինականորեն նոր սահմանադրություն է հաստատվել, որի մեջ գուցե ընդգրկված են այնպիսի օրենքներ, որոնք կային նախկինում, այդ երկրի հպատակներից այլևս չի պահանջվում հնազանդվել նախկին սահմանադրությանը։ Ուստի անհատը պետք է մանրամասնորեն ուսումնասիրի նոր սահմանադրությունը, որպեսզի տեսնի, թե որ օրենքները այլևս չեն գործում։ Ավելին, նվիրված քաղաքացին կցանկանա իմանալ, թե երբվանից է սկսել գործել նոր սահմանադրությունը։

Նմանապես, Եհովա Աստված ավելի քան 600 օրենքներ, այդ թվում նաև Տասը պատվիրանները տվեց Իսրայել ազգին։ Այդ օրենքները վերաբերում էին բարոյականությանը, կենդանական զոհերին, առողջությանը, Շաբաթը պահելուն։ Սակայն Հիսուսն ասաց, որ իր օծյալ հետևորդները մի նոր «ազգ» են կազմելու (Մատթեոս 21։43)։ Մ.թ. 33 թ.–ից սկսած՝ այս ազգը նոր «սահմանադրություն» ունի, որը հիմնված է երկու կարևոր օրենքների վրա՝ սիրել Աստծուն և մերձավորին (Մատթեոս 22։36–40)։ Թեև «Քրիստոսի օրենքի» տակ եղող շատ հրահանգներ նման են իսրայելացիներին տրված Օրենքին, սակայն դրանցից մի քանիսը բոլորովին նոր են։ Կան նաև օրենքներ, որոնք այլևս չեն գործում։ Շաբաթը պահելու օրենքը այն օրենքներից մեկն է, որը վաղուց արդեն չի գործում։

Աստված փոխե՞լ է իր չափանիշները

Արդյոք այն, որ Մովսիսական օրենքը փոխարինվեց Քրիստոսի օրենքով, նշանակո՞ւմ է, որ Աստված փոխել է նաև իր չափանիշները։ Ո՛չ։ Ինչպես ծնողն է փոխում ընտանիքում հաստատված կանոնները՝ հաշվի առնելով երեխաների տարիքն ու հանգամանքները, այնպես էլ Եհովան է վարվում։ Պողոս առաքյալը այս առնչությամբ ասում է. «Մինչև հավատի գալը միասին գերության մեջ լինելով՝ մենք պահվում էինք օրենքի հսկողության տակ և սպասում էինք այն հավատին, որը պետք է հայտնվեր։ Հետևաբար, Օրենքը մեր դաստիարակը եղավ՝ առաջնորդելով մեզ դեպի Քրիստոսը, որ հավատի միջոցով մենք արդար հայտարարվենք։ Բայց հիմա, երբ հավատը եկավ, այլևս դաստիարակի հսկողության տակ չենք» (Գաղատացիներ 3։23–25

Արդյո՞ք այս խոսքերը վերաբերում են նաև Շաբաթը պահելու օրենքին։ Բերենք օրինակ. դպրոցում աշակերտից գուցե պահանջվի շաբաթվա մեջ կոնկրետ մի օր սովորել ինչ–որ առարկա, օրինակ՝ աշխատանքի ուսուցում։ Սակայն հետագայում, երբ նա աշխատանքի է ընդունվում, գուցե հարկ լինի, որ իր ձեռք բերած հմտությունները գործի դնի ոչ թե մեկ օր, այլ ամեն օր։ Նմանապես, իսրայելացիներից պահանջվում էր շաբաթվա մեջ մեկ օրը հատկացնել հանգստին ու երկրպագությանը։ Սակայն քրիստոնյաներից պահանջվում է երկրպագել Աստծուն ոչ թե մեկ օր, այլ շաբաթվա բոլոր օրերը։

Փաստորեն, սխա՞լ է ամեն շաբաթ մեկ օր առանձնացնել հանգստի ու երկրպագության համար։ Ո՛չ։ Դա յուրաքանչյուր մարդու ընտրությանն է թողնված։ Աստվածաշունչն ասում է. «Մեկը մի օրը մյուսից ավելի կարևոր է համարում, իսկ մյուսը բոլոր օրերն էլ մեկ է համարում. թող յուրաքանչյուր մարդ լիովին համոզված լինի իր մտքում» (Հռոմեացիներ 14։5)։ Թեև ոմանք նախընտրում են շաբաթվա մեջ մեկ օրը մյուս օրերից ավելի սուրբ համարել, սակայն Աստվածաշունչը հստակ ցույց է տալիս, որ Աստված չի պահանջում քրիստոնյաներից պահել Շաբաթը։

[Մեջբերում 12–րդ էջի վրա]

«Վեց օր պիտի ժողովէք նորան. բայց եօթներորդ օրը՝ որ շաբաթ է, պիտի չ’գտնուի» (ԵԼԻՑ 16։26)

[Մեջբերում 14–րդ էջի վրա]

«Օրենքը մեր դաստիարակը եղավ՝ առաջնորդելով մեզ դեպի Քրիստոսը, որ հավատի միջոցով մենք արդար հայտարարվենք։ Բայց հիմա, երբ հավատը եկավ, այլևս դաստիարակի հսկողության տակ չենք» (ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐ 3։24, 25)

[Շրջանակ/​Գծագիր 13–րդ էջի վրա]

Օրվա փոփոխման գիծը և Շաբաթը

Օրվա փոփոխման գիծը խնդիրներ է առաջացնում նրանց համար, ովքեր ամենուր նույն օրը պետք է պահեն Շաբաթը։ Ինչո՞ւ։ Փոփոխման գծից արևմուտք գտնվող երկրները մեկ օրով առաջ են այն երկրներից, որոնք գտնվում են այդ գծից արևելք։ Ամսաթըվի այս փոփոխությունը սկսվում է 180 աստիճան միջօրեականից։ Այս միջօրեականը անցնում է այն տարածքներով, որտեղ բնակավայրեր չկան, օրինակ՝ Խաղաղ օվկիանոսով։

Օրինակ՝ երբ Ֆիջիում և Տոնգայում շաբաթ օր է, Սամոայում և Նիուեյում կիրակի է։ Հետևաբար եթե Ֆիջիում ապրողը Շաբաթ է պահում շաբաթ օրը, ապա միևնույն ժամանակամիջոցում Սամոայում, ընդամենը 1 145 կմ հեռու ապրող իր կրոնի անդամը աշխատում է, քանի որ այնտեղ ուրբաթ է։

Այդ պատճառով Տոնգայում ապրող ադվենտիստները (շաբաթապահները) Շաբաթը պահում են կիրակի օրը՝ մտածելով, որ այդպես Շաբաթը պահում են նույն ժամանակահատվածում, ինչպես իրենց կրոնի անդամները Սամոայում՝ ավելի քան 850 կմ հեռու։ Սակայն նույն ժամանակամիջոցում 800 կմ հեռու ապրող Ֆիջիի բնակիչները չեն հանգստանում, քանի որ այնտեղ կիրակի է։ Նրանք Շաբաթը պահում են շաբաթ օրը։

[Գծագիր]

(Ամբողջական տեսքի համար տե՛ս հրատարակությունը)

\

\

\

\ ՍԱՄՈԱ

\

— ― ― ― ― ― ― ―

ՖԻՋԻ \

կիրակի \ շաբաթ

\

\

ՏՈՆԳԱ \

\

\

\

[Սխեմա 15–րդ էջի վրա]

 (Ամբողջական տեսքի համար տե՛ս հրատարակությունը)

Փաստեր Շաբաթը պահելու վերաբերյալ

Թեև Աստվածաշնչում նշվում է, որ հարկավոր էր պահել Շաբաթը, սակայն պետք է հաշվի առնել, թե երբ են գրի առնվել այդ խոսքերը։

Մ.Թ.Ա. 4026–ԻՆ ՄՈՎՍԵՍԻ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻՑ ԱՌԱՋ

ՏԵՂԾՎԵՑ ԱԴԱՄԸ Շաբաթը պահելու մասին օրենքը չէր

տրվել Մովսեսի ժամանակներից առաջ,

երբ Իսրայել ազգը դեռ կազմավորված չէր

(Բ 0րինաց 5։1–3, 12–14)։

Մ.Թ.Ա. 1513–ԻՆ ԻՍՐԱՅԵԼԱՑԻՆԵՐԻՆ ԱՍՏԾՈՒ ՕՐԵՆՔԸ ՏՐՎԵՑ ԻՍՐԱՅԵԼԻՆ

ՏՐՎԵՑ ՕՐԵՆՔԸ Շաբաթը պահելու մասին օրենքը ուրիշ ազ

գերին չէր տրվել (Սաղմոս 147։19, 20)։Այն

տրվել էր որպես «նշան»՝ Եհովայի ու Իսրա

յելի որդիների միջև (Ելից 31։16, 17

Յուրաքանչյուր յոթերորդ օրվա Շաբաթը

ընդամենը մեկն էր այն բազմաթիվ շաբաթ

ներից, որ իսրայելացիներին պատվեր էր

տրվել նշել (Ղեւտացոց 16։29–31; 23։4–8;

25։4, 11; Թուոց 28։26

Մ.Թ.Ա. 33–ԻՆ ՎԵՐՋ ԴՐՎԵՑ ՔՐԻՍՏՈՍԻ ՕՐԵՆՔԸ

ԻՍՐԱՅԵԼԱՑԻՆԵՐԻՆ ՏՐՎԱԾ ՕՐԵՆՔԻՆ Երբ մ.թ. 49 թ–ին առաքյալները և Երու

սաղեմի երեցները որոշում էին, թե ինչ է

Աստված պահանջում քրիստոնյաներից, նրանք

ոչ մի բան չհիշատակեցին Շաբաթը պահելու

մասին։ Նրանք չասացին, որ քրիստոնյաներից

պահանջվում է պահել Շաբաթը (Գործեր

15։28, 29)։

Պողոս առաքյալը անհանգստանում էր

այն քրիստոնյաների համար, ովքեր

մեծ շեշտ էին դնում հատուկ օրեր պահելու

վրա (Գաղատացիներ 4։9–11

Մ.Թ. 2010

[Նկար 11–րդ էջի վրա]

Թերթում տպագրվեցին հոդվածներ այն մասին, որ մեթոդիստների մի փոքր խումբ փակել էր ճանապարհները՝ պահանջելով, որ Ֆիջին նորից պահի Շաբաթը

[Թույլտվությամբ]

Courtesy of the Fiji Times