Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Թագավորություն, որը կփոխի մարդկանց կյանքը

Թագավորություն, որը կփոխի մարդկանց կյանքը

Սովորեցրեք ձեր երեխաներին

Թագավորություն, որը կփոխի մարդկանց կյանքը

ԳԻՏԵ՞Ս, թե ինչ Թագավորության մասին է խոսքը։~ a Հիսուսը սովորեցրեց աղոթել այդ Թագավորության մասին։ Նա սովորեցրեց մեզ Աստծուն խնդրել. «Թող գա քո թագավորությունը» (Մատթեոս 6։9, 10)։ Գրեթե 2000 տարի շարունակ Հիսուսի հետևորդները աղոթել են Աստծուն, որ նրա Թագավորությունը գա։ Իսկ դու աղոթե՞լ ես այդ մասին։~

Նախ որպեսզի հասկանաս, թե ինչ է թագավորությունը, պետք է իմանաս, թե ով է թագավորը։ Թագավորը այն անձնավորությունն է, ով իշխում է։ Իսկ այն երկիրը, որտեղ նա իշխում է, իր «տարածքն» է։ Աստծու Թագավորության տարածքը ամբողջ երկիրն է։ Երբ երկրի վրա հաստատվի Աստծու Թագավորությունը, բոլորը կվայելեն այն հրաշալի օրհնությունները, որ կբերի նրա կառավարությունը։

Աստծու Թագավորությունը երկնային կառավարություն է։ Եսայիա 9։6-ում նշվում է, թե ով է այդ կառավարության Ղեկավարը։ Այդ համարում կարդում ենք. «Մեզ համար մի երեխա ծնվեց։.... Իշխանությունը նրա ուսերին կլինի։ Նա կկոչվի.... Խաղաղության Իշխան»։

Գիտե՞ս, թե ով է կոչվում իշխան։~ Ազնվական ծագում ունեցող ղեկավարը։ Իսկ ո՞վ է տիեզերքի գերագույն Իշխանը։~ Դու ճիշտ պատասխան կտաս, եթե ասես՝ Եհովա Աստված։ Աստվածաշունչը նրան կոչում է «Բարձրյալ ամբողջ երկրի վրա» (Սաղմոս 83։18)։ Իսկ Հիսուսին Աստվածաշունչը կոչում է «Աստծու Որդի»։ Պատճառներից մեկն այն է, որ Եհովան է Հիսուսին կյանք տվել, նա է Հիսուսի Հայրը (Ղուկաս 1։34, 35; Հովհաննես 1։34, 49; 3։17; 11։27; 20։31; Գործեր 9։20

Աստծու Թագավորությունը, որի մասին Հիսուսը սովորեցրեց մեզ աղոթել, կառավարության մի յուրահատուկ տեսակ է։ Եհովան այդ Թագավորության Ղեկավար է նշանակել իր Որդուն՝ Հիսուսին։ Բայց գիտե՞ս, որ ուրիշ մարդիկ էլ են ընտրվել Հիսուսի Հոր Թագավորության մեջ որպես թագավորներ իշխելու համար։~ Այժմ կխոսենք նրանց մասին։

Մահից առաջ Հիսուսը իր հավատարիմ առաքյալներին ասաց, որ գնում է իր Հոր «տուն»՝ երկինք։ «Գնամ ու տեղ պատրաստեմ ձեզ համար,ասաց նա,որպեսզի որտեղ ես եմ, դուք էլ այնտեղ լինեք» (Հովհաննես 14։1–3)։ Իսկ գիտե՞ս, թե առաքյալները և ուրիշ ընտրված մարդիկ ինչ պետք է անեն երկնքում Հիսուսի հետ։~ «Նրա հետ կթագավորեն»։ Աստվածաշնչում նույնիսկ նշվում է, թե քանի հոգի են նրանք. 144000 (Հայտնություն 14։1, 3; 20։6

Քո կարծիքով՝ երբ Խաղաղության Իշխանը և նրա 144000 թագավորակիցները իշխեն, ինչպիսի՞ն կլինի կյանքը երկրի վրա։~ Հրաշալի։ Այլևս պատերազմներ չեն լինի։ Կենդանիների ու մարդկանց միջև խաղաղություն կտիրի։ Ոչ ոք չի հիվանդանա ու չի մահանա։ Կույրերի աչքերը և խուլերի ականջները կբացվեն։ Կաղը եղջերուի պես կցատկոտի։ Բոլոր մարդիկ առատապես կօգտվեն երկրի բարիքներից։ Մարդիկ կսիրեն միմյանց, ինչպես Հիսուսն էր սովորեցրել իր աշակերտներին (Հովհաննես 13։34, 35)։ Այժմ բաց արա «Եսայիա» գրքի հետևյալ համարները և կարդա այն հիանալի բաների մասին, որ պետք է լինեն ապագայում (Եսայիա 2։4; 11։6–11; 25։8; 33։24; 35։5, 6; 65։21–24

Միլիոնավոր մարդիկ են իմացել Աստծու Թագավորության մասին այն ժամանակվանից սկսած, ինչ Հիսուսը սովորեցրել է աղոթել. «Թող գա քո թագավորությունը»։ Այդ գիտելիքների շնորհիվ նրանց կյանքը փոխվել է։ Շուտով, երբ այդ Թագավորությունը գա և փոխարինի երկրի վրա եղող բոլոր կառավարություններին, յուրաքանչյուր մարդ, ով ծառայում է Եհովա Աստծուն և նրա ընտրած Ղեկավարին՝ Հիսուս Քրիստոսին, կլինի առողջ, խաղաղ ու երջանիկ (Հովհաննես 17։3

[Ծանոթագրություն]

a Եթե ընթերցում եք երեխայի հետ, ալիքաձև նշանը հիշեցնում է, որ պետք է դադար տալ և քաջալերել երեխային արտահայտվել։

ՀԱՐՑԵՐ

▪ Ո՞վ է Աստծու Թագավորության ղեկավարը, և ինչո՞ւ է Աստվածաշունչը նրան կոչում «իշխան»։

▪ Ովքե՞ր են իշխելու Հիսուսի հետ նրա Հոր Թագավորության մեջ։

▪ Հիսուսի իշխանության ներքո ինչպիսի՞ն կլինի կյանքը երկրի վրա։