Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Գնահատիր հոգևոր բաները

Գնահատիր հոգևոր բաները

Պատանի ընթերցողների համար

Գնահատիր հոգևոր բաները

Ցուցումներ։ Այս վարժությունը կատարիր հանգիստ միջավայրում։ Աստվածաշնչից համարներն ընթերցելիս պատկերացրու, որ դու ներկա ես նկարագրվող իրադարձությանը։ Մտովի պատկերացրու տեսարանը։ Լսիր մարդկանց ձայները։ Փորձիր զգալ, թե գլխավոր կերպարներն ինչ են զգում։

Գլխավոր կերպարները։ Իսահակ, Ռեբեկա, Հակոբ և Եսավ։

Ներկայացված դրվագը։ Եսավը իր առաջնեկության իրավունքը վաճառում է իր երկվորյակ եղբորը՝ Հակոբին։

1 ՎԵՐԼՈՒԾԻՐ ԴՐՎԱԳԸ (ԿԱՐԴԱ ԾՆՆԴՈՑ 25։20–34

Բնավորության ի՞նչ գծեր դրսևորեցին Հակոբն ու Եսավը, երբ դեռ իրենց մոր արգանդում էին։

_______

Քո պատկերացմամբ՝ ինչպիսի՞ արտաքին ունեին Հակոբն ու Եսավը երիտասարդ տարիքում։

_______

Ի՞նչ զգացում և վերաբերմունք են արտահայտում Հակոբի և Եսավի խոսքերը, որ գրված են 30–33 համարներում։

_______

ՓՆՏՐՏՈՒՔՆԵՐ ԱՐԱ։

Հնարավորության դեպքում տեղեկություններ գտիր այն մասին, թե ինչ իրավունքներ ունեին առաջնեկ որդիները, ինչու էր այդ իրավունքը կարևոր և ինչ բացահայտվեց այն բանից, որ Եսավը առաջնեկության իրավունքը մի աման ապուրի դիմաց վաճառեց։

_______

2 ՎԵՐԼՈՒԾԻՐ ԴՐՎԱԳԸ (ԿԱՐԴԱ ԾՆՆԴՈՑ 27։1–10, 30–38

Ձայնի ի՞նչ տոնով սկսեց խոսել Եսավը, երբ հասկացավ, որ իր եղբայրն է ստացել առաջնեկի օրհնությունը։

_______

ՓՆՏՐՏՈՒՔՆԵՐ ԱՐԱ։

Արդյոք Ռեբեկան ու Հակոբը սխա՞լ վարվեցին, երբ այնպես արեցին, որ Հակոբը ստանա օրհնությունը։ Ինչո՞ւ ես այդպես պատասխանում (հուշող համարներ՝ Ծննդոց 25։23, 33

_______

3 ԿԻՐԱՌԻՐ ՍՈՎՈՐԱԾԴ։ ԳՐԻ ԱՌ, ԹԵ ԻՆՉ ՍՈՎՈՐԵՑԻՐ...

կարճատև հաճույքի հետևանքների մասին։

_______

ՀԱՐՑԵՐ ԽՈՐՀՐԴԱԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ։

Ի՞նչ սուրբ բաներ են վստահվել քեզ։

_______

Ի՞նչ կերպերով կարող ես ցույց տալ, որ գնահատում ես սուրբ բաները։

_______

4 ԱՅՍ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ Ո՞Ր ԴՐՎԱԳՆ ԷՐ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱՀԵՏԱՔՐՔԻՐԸ ԵՎ ԻՆՉՈ՞Ւ։

_______

Եթե չունես Աստվածաշունչ, կարող ես խնդրել մի օրինակ եհովայի վկաներից կամ օգտվել www.watchtower.org կայքից, որտեղ այն առկա է մի շարք լեզուներով