Եդեմի պատմությունը ինչո՞ւ պետք է հետաքրքրի քեզ
Եդեմի պատմությունը ինչո՞ւ պետք է հետաքրքրի քեզ
ԱՄԵՆԱԶԱՐՄԱՆԱԼԻ փաստարկներից մեկը, որ բերում են որոշ գիտնականներ՝ հերքելու համար Եդեմի պատմության իրական լինելը, այն է, թե Աստվածաշնչի մնացած գրքերը թիկունք չեն կանգնում այս պատմությանը։ Օրինակ՝ կրոնագիտության պրոֆեսոր Փոլ Մորիսը գրում է. «Աստվածաշնչում այլ հիշատակումներ չկան Եդեմի պատմության մասին»։ Գուցե որոշ «մասնագետներ» համաձայն լինեն նրա խոսքերին։ Բայց այս պնդումը բոլորովին չի համապատասխանում փաստերին։
Աստվածաշնչում Եդեմի պարտեզի, Ադամի, Եվայի ու օձի մասին բազմաթիվ հիշատակումներ կան *։ Սակայն որոշ գիտնականների թույլ տված սխալը շատ աննշան է՝ համեմատած կրոնական առաջնորդների ու Աստվածաշնչի քննադատների սխալ վերաբերմունքի հետ։ «Ծննդոցի» այս արձանագրությունը որպես անիրական պատմություն ներկայացնելով՝ նրանք Աստվածաշնչի ճշգրտությունն են հարցականի տակ դնում։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։
Անչափ կարևոր է հասկանալ, թե ինչ տեղի ունեցավ Եդեմում, քանի որ այն օգնում է հասկանալու Աստվածաշնչի մնացած մասը։ Աստծու Խոսքը գրվել է, որպեսզի մենք գտնենք այն խորը և հիմնական հարցերի պատասխանները, որոնք վերաբերում են յուրաքանչյուրիս։ Դրանք կապված են Եդեմի պարտեզում տեղի ունեցած դեպքերի հետ։ Քննենք այդ հարցերից մի քանիսը։
● Ինչո՞ւ ենք ծերանում և մահանում։ Եթե Ադամն ու Եվան հնազանդ մնային Եհովային, կապրեին հավիտյան, իսկ եթե ըմբոստանային, կմահանային։ Ցավոք, նրանք չհնազանդվեցին Աստծուն և այդ օրվանից սկսեցին ծերանալ ու մահացան (Ծննդոց 2։16, 17; 3։19)։ Նրանք այլևս կատարյալ չէին, ուստի իրենց սերունդներին կարող էին փոխանցել միայն մեղք ու անկատարություն։ Աստվածաշնչում կարդում ենք. «Մեկ մարդու միջոցով մեղքը մտավ աշխարհ, և մեղքով էլ մահը, և այդպիսով մահը տարածվեց բոլոր մարդկանց վրա, որովհետև բոլորն էլ մեղք գործեցին» (Հռոմեացիներ 5։12)։
Ծննդոց 3։3–5)։ Նա կասկածի ենթարկեց այն, որ Եհովայի իշխանությունն արդար է և նպաստում է մարդկանց բարօրությանը։ Ադամն ու Եվան որոշեցին հետևել Սատանային։ Նրանք մերժեցին Եհովայի գերիշխանությունը՝ ասես հայտարարելով, որ մարդն ինքնուրույն կարող է որոշել, թե ինչն է իր համար լավ և ինչը՝ վատ։ Լինելով կատարյալ արդար և իմաստուն՝ Եհովան գիտեր, որ Սատանայի մեղադրանքին պատասխանելու միակ ճիշտ միջոցն էր թույլ տալ, որ մարդիկ որոշ ժամանակ իրենք իրենց կառավարեն։ Որպես հետևանք՝ սկիզբ առավ անօրենությունը։ Դրանում մասամբ իր դերն ունեցավ Սատանան։ Մարդկության պատմությունը հաստատում է այն բացարձակ ճշմարտությունը, որ առանց Աստծու՝ մարդն անկարող է կառավարել իրեն (Երեմիա 10։23)։
● Ինչո՞ւ է Աստված հանդուրժում անօրենությունը։ Եդեմի պարտեզում Սատանան Աստծուն ստախոս անվանեց՝ ասելով, թե նա մարդկանց զրկում է լավ բանից (● Ո՞րն է Աստծու նպատակը երկրի նկատմամբ։ Եդեմի հրաշագեղ պարտեզը ստեղծելով՝ Եհովան ցույց տվեց, թե ինչպիսին է ուզում տեսնել ողջ երկիրը։ Նա Ադամին ու Եվային պատվիրեց, որ երկիրը լցնեն իրենց սերունդներով ու տիրեն նրան (Ծննդոց 1։28)։ Աստծու նպատակն էր, որ երկիրը դրախտ լիներ՝ բնակեցված Ադամի ու Եվայի կատարյալ զավակներով։ Նրա նպատակը չի փոխվել։ Գրեթե ողջ Աստվածաշնչում խոսվում է այն մասին, թե ինչպես է Աստված իրագործելու այդ նպատակը։
● Ինչո՞ւ Հիսուս Քրիստոսը երկիր եկավ։ Եդեմում տեղի ունեցած ապստամբությունը մահվան դատապարտություն բերեց Ադամի, Եվայի և նրանց զավակների վրա։ Սակայն Աստված, սիրելով մարդկանց, փրկության հնարավորություն տվեց նրանց՝ երկիր ուղարկելով իր Որդուն (Հովհաննես 3։16)։ Հիսուսը կոչվեց «վերջին Ադամ», քանի որ արեց այն, ինչում թերացավ Ադամը. որպես մարդ՝ նա կատարյալ մնաց՝ ամեն ինչում հնազանդվելով Աստծուն։ Նա հոժարակամորեն զոհեց իր կյանքը որպես փրկանք, ինչի շնորհիվ բոլոր հավատարիմ մարդիկ կարող են թողություն ստանալ իրենց մեղքերի համար և ի վերջո հասնել այն կատարյալ կյանքին, որը վայելում էին Ադամն ու Եվան Եդեմի պարտեզում (1 Կորնթացիներ 15։22, 45; Մատթեոս 20։28)։ Այսպես վարվելով՝ Հիսուսը հաստատեց, որ երկիրը դրախտի վերածելու Աստծու նպատակը անպատճառ կիրականանա *։
Աստծու նպատակը անորոշ կամ ինչ-որ վերացական գաղափար չէ։ Ինչպես որ իրական էր Եդեմի պարտեզը այնտեղ բնակվող կենդանիներով ու մարդկանցով, այնպես էլ իրական է ապագայի վերաբերյալ Աստծու խոստումը։ Իսկ ինչպիսի՞ն կլինի քո ապագան. կապրե՞ս դրախտ երկրի վրա։ Շատ բան կախված է հենց քեզնից։ Աստված ուզում է, որ դրախտային երկրի վրա ապրեն որքան հնարավոր է շատ մարդիկ, նույնիսկ նրանք, ովքեր իր չափանիշների համաձայն չեն ապրել (1 Տիմոթեոս 2։3, 4)։
Մահանալիս Հիսուսը խոսեց մի մարդու հետ, ով կյանքում շատ սխալներ էր արել։ Այդ հանցագործը հասկանում էր, որ արժանի մահապատիժ է կրում։ Այդուհանդերձ դիմեց Հիսուսին՝ մի որևէ հույս ունենալու կամ մխիթարություն ստանալու նպատակով։ Ի՞նչ ասաց նրան Հիսուսը։ «Դու ինձ հետ Դրախտում կլինես» (Ղուկաս 23։43)։ Եթե Հիսուսը ցանկացավ, որ այդ հանցագործը հարություն առնի և հնարավորություն ունենա հավիտյան ապրելու դրախտային երկրի վրա, ապա մի՞թե նա չի ցանկանա, որ այդ նույն օրհնությունները վայելես նաև դու։ Վստահ եղիր, որ թե՛ նա և թե՛ իր Հայրը նման ապագա են ցանկանում քեզ։ Դրախտ երկրի վրա ապրելու համար ձգտիր ճանաչել այն Աստծուն, ով արարեց Եդեմի պարտեզը։
[ծանոթագրություններ]
^ պարբ. 3 Տե՛ս, օրինակ, Աստվածաշնչի Ծննդոց 13։10; 2 Օրենք 32։8; 2 Սամուել 7։14; 1 Տարեգրություն 1։1; Եսայիա 51։3; Եզեկիել 28։13; 31։8, 9; Ղուկաս 3։38; Հռոմեացիներ 5։12–14; 1 Կորնթացիներ 15։22, 45; 2 Կորնթացիներ 11։3; 1 Տիմոթեոս 2։13, 14; Հուդա 14; Հայտնություն 12։9 համարները։
^ պարբ. 8 Հիսուսի քավիչ զոհաբերության մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 5-րդ գլուխը։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
[շրջանակ/նկարներ 10-րդ էջի վրա]
ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ԿԱՊԱԿՑՈՒՄ Է ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ԳՐՔԵՐԸ
«Ես թշնամություն եմ դնելու քո [օձի] և կնոջ միջև, քո սերնդի ու նրա սերնդի միջև։ Նա քո գլուխը պիտի ջախջախի, իսկ դու նրա գարշապարը պիտի խայթես» (Ծննդոց 3։15)։
Սա Աստվածաշնչի առաջին մարգարեությունն է, որը տրվել է Աստծու կողմից Եդեմում։ Ո՞ւմ մասին է խոսում այս մարգարեությունը։ Ո՞վ է կինը, նրա սերունդը, օձը և նրա սերունդը։ Ի՞նչ թշնամության մասին է խոսքը։
ՕՁԸ
Բանսարկու Սատանան է
ԿԻՆԸ
Ոգեղեն էակներից բաղկացած Եհովայի երկնային կազմակերպությունն է (Գաղատացիներ 4։26, 27)։ Եսայիա մարգարեն խոսեց այդ «կնոջ» մասին՝ կանխագուշակելով, որ նա ծնունդ է տալու մի նոր հոգևոր ազգի (Եսայիա 54։1; 66։8)։
ՕՁԻ ՍԵՐՈՒՆԴԸ
Նրանք են, ովքեր կատարում են Սատանայի կամքը (Հովհաննես 8։44)։
ԿՆՈՋ ՍԵՐՈՒՆԴԸ
Գլխավորաբար Հիսուս Քրիստոսն է, որը եկավ Եհովայի երկնային կազմակերպությունից։ Սերնդի մաս են կազմում նաև Քրիստոսի հոգևոր եղբայրները, ովքեր նրա հետ թագավորում են երկնքում։ Այս օծյալ քրիստոնյաները կազմում են այն հոգևոր ազգը, որը կոչվում է «Աստծու Իսրայել» (Գաղատացիներ 3։16, 29; 6։16; Ծննդոց 22։18)։
ԳԱՐՇԱՊԱՐԻ ԽԱՅԹՎԵԼԸ
Այն ժամանակավոր ցավն է, որ կրեց Մեսիան։ Սատանան կարողացավ այնպես անել, որ երկրի վրա Հիսուսը տանջալից մահով մեռնի։ Սակայն հետո Հիսուսը հարություն առավ։
ԳԼԽԻ ՋԱԽՋԱԽՎԵԼԸ
Այն մահացու հարվածն է, որ ստանալու է Սատանան։ Եդեմում ըմբոստությունից հետո սկիզբ առած ամբողջ չարիքը վերացնելուց հետո Հիսուսը բնաջնջելու է Սատանային (1 Հովհաննես 3։8; Հայտնություն 20։10)։
Աստվածաշնչի գլխավոր թեմային համառոտակի ծանոթանալու համար տե՛ս «Աստվածաշունչ. ի՞նչ պատգամ է այն հաղորդում» գրքույկը (անգլ., ռուս.)։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
[նկար 11-րդ էջի վրա]
Ադամն ու Եվան կրեցին մեղքի դաժան հետևանքները