Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

2. Սովեր

2. Սովեր

2. Սովեր

«Սովեր կլինեն» (ՄԱՐԿՈՍ 13։8

Մի մարդ սովի ճիրաններից ազատվելու համար եկել է Նիգերի Քվարատաջի գյուղ։ Նրա զարմիկները, եղբայրներն ու քույրերը նույնպես տեղափոխվել են այդ երկրի հեռավոր ու մեկուսացած վայրերից, որպեսզի հագեցնեն իրենց քաղցը։ Այժմ այս մարդը մենակ նստած է գետնին փռած փոքրիկ կարպետի վրա։ Իսկ ինչո՞ւ է նա մենակ։ «Նա չի կարողանում կերակրել [իր տնեցիներին] և ոչ էլ կարողանում է նայել նրանց աչքերի մեջ»,— բացատրում է Սիդին՝ Քվարատաջիի գյուղապետը։

Ի՞ՆՉ ԵՆ ՑՈՒՅՑ ՏԱԼԻՍ ՓԱՍՏԵՐԸ։ Ամբողջ աշխարհում 7 մարդուց 1-ը չի կարողանում իր օրվա սնունդը հայթայթել։ Իրավիճակը ավելի սարսափելի է Աֆրիկայի՝ Սահարայի հարավում ընկած երկրներում, որտեղ ամեն 3-րդ մարդը տառապում է քրոնիկական սովից։ Ավելի լավ պատկերացնելու համար եկեք տեսնենք մի ընտանիքի օրինակ, որը բաղկացած է երեք անդամից՝ հորից, մորից և երեխայից։ Եթե կերակուրը բավարարում է միայն երկու հոգու, այդ դեպքում ո՞վ սոված կմնա՝ հա՞յրը, մա՞յրը, թե՞ երեխան։ Ահա թե ինչ խնդրի առաջ են կանգնում նման ընտանիքները ամեն օր։

ՀԱՃԱԽ ՀԱՆԴԻՊՈՂ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆ։ Երկիրը ունի սննդի մեծ պաշարներ։ Պարզապես երկրի ռեսուրսները պետք է ճիշտ բաշխել։

ՀԻՄՆԱՎՈ՞Ր Է ԱՅՍ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ։ Ճիշտ է, այսօր ավելի քան երբևէ գյուղացիները կարողանում են շատ բերք ստանալ և փոխադրել այն։ Անշուշտ, լավ կլիներ, եթե կառավարությունները կարողանային բաշխել երկրի վրա եղած սնունդն այնպես, որ սովի խնդիրը լուծվի։ Սակայն տասնամյակներ շարունակ նրանց կատարած փորձերը ձախողվել են, քանի որ վերջիններս անզոր են այս հարցում։

Ի՞ՆՉ ԵՔ ԿԱՐԾՈՒՄ։ Կատարվո՞ւմ են արդյոք Մարկոս 13։8-ում գրված խոսքերը։ Չնայած տեխնիկայի առաջընթացին՝ ամբողջ աշխարհում ապրող մարդիկ ունե՞ն բավարար սնունդ։

Երկրաշարժերին ու սովերին հաճախ հաջորդում են այլ խնդիրներ, որոնք նույնպես վերջին օրերի նշանի մաս են կազմում։

[մեջբերում 5-րդ էջի վրա]

«Երեխաների ավելի քան մեկ երրորդը մահանում է թոքաբորբից, փորլուծությունից և այլ հիվանդություններից։ Նրանք չէին մահանա, եթե թերսնված չլինեին» (ԱՆՆԱ ՎԵՆԵՄԵՆ՝ ՄԱԿ-Ի ՄԱՆԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԱԽԿԻՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ)։

[նկար 5-րդ էջի վրա. թույլտվությամբ]

© Paul Lowe/Panos Pictures