Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

4. Սիրո պակաս

4. Սիրո պակաս

4. Սիրո պակաս

«Մարդիկ.... բնական կապվածություն չեն ունենա իրենց ընտանիքի անդամների հանդեպ» (2 ՏԻՄՈԹԵՈՍ 3։1–3, God’s Word Bible)։

Քրիսը Հյուսիսային Ուելսում աշխատում է մի կենտրոնում, որն օգնում է ընտանիքում բռնության զոհ դարձածներին։ «Հիշում եմ, թե ինչպես մի կին, որին նախկինում հանդիպել էի, ներս մտավ այն աստիճան ծեծված, որ նույնիսկ չճանաչեցի նրան,— պատմում է Քրիսը։— Որոշ կանայք էլ էմոցիոնալ առումով այնքան ճնշված են, որ անգամ չեն կարողանում իրենց հայացքը կտրել գետնից»։

Ի՞ՆՉ ԵՆ ՑՈՒՅՑ ՏԱԼԻՍ ՓԱՍՏԵՐԸ։ Աֆրիկական մի երկրում գրեթե ամեն երրորդ կինը փոքր տարիքում բռնաբարության է ենթարկվել։ Այդ նույն երկրում անցկացված մի ուսումնասիրության համաձայն՝ տղամարդկանց ավելի քան մեկ երրորդը կարծում է, թե իրենց կանանց ծեծելն ընդունելի է։ Բայցևայնպես, միայն կանայք չէ, որ բռնության զոհ են դառնում ընտանիքում։ Օրինակ՝ Կանադայում 10 տղամարդուց մոտ 3-ը ծեծի կամ այլ բռնարարքի է ենթարկվում իրենց կողակիցների կողմից։

ՀԱՃԱԽ ՀԱՆԴԻՊՈՂ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆ։ Ընտանիքում միշտ էլ բռնության դեպքեր եղել են, պարզապես այսօր դրան ավելի մեծ ուշադրություն են դարձնում, քան անցյալում։

ՀԻՄՆԱՎՈ՞Ր Է ԱՅՍ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ։ Վերջին տասնամյակների ընթացքում ավելի շատ ենք տեղեկանում ընտանիքում գործադրվող բռնությունների մասին։ Բայց ինչո՞ւ այդ խնդրի մասին տեղեկացված լինելը չի նվազեցրել դրանց թիվը։ Պատճառը սիրո պակասն է, որը ավելի քան երբևէ համատարած է դարձել։

Ի՞ՆՉ ԵՔ ԿԱՐԾՈՒՄ։ Կատարվո՞ւմ են արդյոք 2 Տիմոթեոս 3։1–3-ում գրված խոսքերը։ Մի՞թե չենք տեսնում, որ շատերն իրենց ընտանիքի հանդեպ բնական կապվածություն չունեն։

Հինգերորդ մարգարեությունը, որի կատարման ականատեսն ենք մենք, առնչվում է մեր բնօրրանին՝ Երկիր մոլորակին։ Եկեք տեսնենք, թե այս առնչությամբ ինչ է ասում Աստվածաշունչը։

[մեջբերում 7-րդ էջի վրա]

«Ընտանիքում գործադրվող բռնությունը այն հանցագործություններից է, որի մասին հասարակությունը ամենաքիչն է տեղեկացված։ Մինչ ոստիկանությանը դիմելը կանայք միջին հաշվով 35 անգամ բռնության են ենթարկվում իրենց կողակիցների կողմից» (ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԶՈՀ ԴԱՐՁԱԾՆԵՐԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԿԵՆՏՐՈՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՈՒԵԼՍՈՒՄ)։