Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ի՞նչ է Աստծու Թագավորությունը

Ի՞նչ է Աստծու Թագավորությունը

Սովորենք Աստծու Խոսքից

Ի՞նչ է Աստծու Թագավորությունը

Այս հոդվածում առաջ են քաշվում այնպիսի հարցեր, որոնք գուցե դու էլ ես տվել, և ցույց է տրվում, թե ինչպես կարող ես գտնել այդ հարցերի պատասխանները հենց քո Աստվածաշնչում։ Եհովայի վկաները հաճույքով կզրուցեն քեզ հետ այդ հարցերի շուրջ։

1. Ի՞նչ է Աստծու Թագավորությունը։

Աստծու Թագավորությունը երկնային կառավարություն է։ Այն փոխարինելու է բոլոր կառավարություններին և իրականացնելու է Աստծու կամքը թե՛ երկնքում, թե՛ երկրի վրա։ Ուստի կարող ենք ասել, որ Աստծու Թագավորությունը լավ կառավարություն ունենալու միակ լուծումն է (կարդա՛ Դանիել 2։44; Մատթեոս 6։9, 10

Ամեն թագավորություն պետք է իր թագավորն ունենա։ Եհովան իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին է կարգել իր Թագավորության Թագավոր (կարդա՛ Ղուկաս 1։30–33

2. Ինչո՞ւ է Հիսուսը իդեալական Ղեկավար։

Աստծու Որդին իդեալական Թագավոր է, քանի որ նա բարի է, վճռական է ճիշտն անելու հարցում և ի զորու է օգնելու մարդկանց (Մատթեոս 11։28–30)։ Հարություն առնելուց հետո Հիսուսը համբարձվեց երկինք և նստեց Եհովայի աջ կողմում (Եբրայեցիներ 10։12, 13)։ Ի վերջո, որոշ ժամանակ անց Աստված իշխանություն տվեց նրան ղեկավարելու երկնքից (կարդա՛ Դանիել 7։13, 14

3. Ովքե՞ր են իշխելու Հիսուսի հետ։

Հիսուսի հետ երկնքում իշխելու է մի խումբ, որի անդամները կոչվում են «սրբեր» (Դանիել 7։27)։ Առաջինները, ովքեր Աստծու կողմից ընտրվել էին որպես սրբեր, Հիսուսի հավատարիմ առաքյալներն էին։ Եհովան մինչ օրս շարունակում է ընտրել հավատարիմ տղամարդկանց ու կանանց, ովքեր կհամալրեն սրբերի շարքը։ Հիսուսի նման՝ նրանք ոգեղեն մարմնով են հարություն առնում (կարդա՛ Հովհաննես 14։1–3; 1 Կորնթացիներ 15։42–45

Քանի՞ հոգի էին երկնային հույս ունենալու։ Հիսուսը նրանց կոչեց «փոքր հոտ» (Ղուկաս 12։32)։ Այդ հոտի անդամների թիվը հասնելու է 144000-ի, և նրանք Հիսուսի հետ միասին ղեկավարելու են երկիրը (կարդա՛ Հայտնություն 5։9, 10; 14։1

4. Ե՞րբ է Աստծու Թագավորությունը սկսել ղեկավարել։

Հիսուսը Թագավոր դարձավ 1914​թ.-ին *։ Դրանից կարճ ժամանակ անց նա Սատանային ու նրա դևերին վայր գցեց երկրի վրա (Հայտնություն 12։7–10, 12)։ Այդ ժամանակվանից սկսած՝ մարդկության ցավերը խիստ շատացան։ Պատերազմները, երկրաշարժերը, սովերը, համաճարակներն ու անօրենությունը այն նշանի մասն են կազմում, որը ցույց է տալիս, որ ապրում ենք ներկա համակարգի վերջին օրերում (2 Տիմոթեոս 3։1–5)։ Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են վայելել Աստծու Թագավորության օրհնությունները, պետք է սովորեն հետևել Թագավորին՝ Հիսուսին (կարդա՛ Ղուկաս 21։7, 10, 11, 31, 34, 35

5. Ի՞նչ է իրականացնում Աստծու Թագավորությունը։

Համաշխարհային քարոզչական գործի միջոցով Աստծու Թագավորությունը օգնում է տարբեր ազգերի պատկանող միլիոնավոր մարդկանց սովորելու Աստծու ճանապարհների մասին (Մատթեոս 24։14)։ Այն կպաշտպանի Հիսուսի հավատարիմ հպատակների «մեծ բազմությանը», երբ երկրի վրայից ոչնչացնի ներկա չար համակարգը (կարդա՛ Հայտնություն 7։9, 10, 13–17

Հազարամյա իշխանության ընթացքում Թագավորությունն աստիճանաբար երկիրը դրախտի կվերածի։ Ի վերջո, Հիսուսը Թագավորությունը կհանձնի իր Հորը (1 Կորնթացիներ 15։24–26)։ Ո՞ւմ կցանկանայիր պատմել Աստծու Թագավորության մասին (կարդա՛ Սաղմոս 37։10, 11, 29

Մանրամասն տեղեկությունների համար, թե ինչպես է Աստվածաշնչի մարգարեությունը մատնանշում 1914 թվականը, տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 215–218 էջերը։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

[ծանոթագրություն]

^ պարբ. 13 Ավելի շատ տեղեկություններ ստանալու համար տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 8-րդ և 9-րդ գլուխները։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։