Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ո՞վ է իրականում ղեկավարում աշխարհը

Ո՞վ է իրականում ղեկավարում աշխարհը

Ո՞վ է իրականում ղեկավարում աշխարհը

ԸՍՏ ձեզ՝ կա՞ն հանցագործ աշխարհի պարագլուխներ։ Անշուշտ, կհամաձայնվեք, որ կան։ Իսկ կմերժեի՞ք նրանց գոյությունը զուտ այն պատճառով, որ նրանցից որևէ մեկին անձամբ երբևէ չեք տեսել։ Դժվար թե։ Այդ մարդիկ կարողանում են իրենց ինքնությունը հմտորեն թաքցնել և նույնիսկ գործել բանտի ճաղերի հետևից։ Ամենուրեք թերթերը գրում են թմրանյութերի վաճառքով զբաղվող հանցավոր խմբերի միջև տեղի ունեցող արյունալի փոխհրաձգությունների, մարմնավաճառությամբ զբաղվող հանցավոր խմբերի և թրաֆիքինգի մասին։ Հանցավոր աշխարհի ղեկավարների գոյությունը երևում է նրանց պատճառած վնասից ու տառապանքներից։

Աստծու Խոսքը՝ Աստվածաշունչը, հայտնում է, որ Սատանան իրական անձնավորություն է, որը հանցագործ աշխարհի հզոր պարագլխի պես՝ իր կամքը կատարում է «սուտ նշանների» միջոցով ու «անիրավությամբ և ամեն տեսակ խաբեությամբ» (2 Թեսաղոնիկեցիներ 2։9, 10; 2 Կորնթացիներ 11։14)։ Նա «լույսի հրեշտակի կերպարանք է ընդունում» (2 Թեսաղոնիկեցիներ 2։9, 10; 2 Կորնթացիներ 11։14)։ Ուստի Սատանայի գոյության մասին նույնպես կարելի է իմանալ նրա պատճառած վնասից ու տառապանքներից։ Սակայն մարդկանց մեծամասնությունը դժվարանում է հավատալ անտեսանելի չար ոգեղեն էակի գոյությանը։ Նախքան մանրամասնորեն կքննենք, թե ինչ է Աստվածաշունչը ասում Սատանայի մասին, եկեք ուշադրություն դարձնենք մի քանի տարածված տեսակետների, որոնք խանգարում են շատերին ընդունելու Սատանայի իրական անձնավորություն լինելու փաստը։

«Ինչպե՞ս կարող էր սիրող Աստվածը ստեղծել Սատանային»։ Քանի որ Աստվածաշունչն ասում է, որ Աստված բարի է ու կատարյալ, տրամաբանական չի լինի մտածել, թե նա կարող էր ստեղծել չար ու ամբարիշտ էակի։ Փաստն այն է, որ Սուրբ Գիրքը չի ասում, թե Աստված ստեղծել է նման անձնավորության։ Ընդհակառակը՝ այնտեղ Աստծու մասին ասվում է. «Նա Վեմ է, նրա գործերը կատարյալ են։ Նրա բոլոր ճանապարհները արդար են։ Հավատարմության Աստված է նա, նրա մեջ անարդարություն չկա, արդար և ազնիվ է նա» (2 Օրենք 32։4; Սաղմոս 5։4

Այստեղ հարցն այն է, թե արդյոք Աստծու կողմից ստեղծված կատարյալ անձնավորությունը կարող է սխալ բան անել։ Աստված բանական էակներին ամենևին էլ ռոբոտի պես չի ստեղծել։ Նա նրանց տվել է ազատ կամք, և նրանք կարող են ինքնուրույն որոշումներ կայացնել։ Ուստի կատարյալ բանական էակը՝ լինի մարդ թե հրեշտակ, կարող է որոշել՝ բարի՞ն անել, թե՞ չարը։ Եթե այդ էակը ստեղծված լիներ միայն ճիշտ որոշումներ կայացնելու ունակությամբ, ապա նրա գործողությունները որևէ իրական բարոյական արժեք չէին ունենա։

Հետևաբար, եթե Աստված բանական արարածներին տվել է ազատ կամք, ապա նա նրանց ձեռքից չէր բռնի, եթե նրանք որոշեին չար բան անել։ Այս միտքը հաստատվում է Հիսուսի հետևյալ խոսքերով, որոնք նա ասաց Բանսարկու Սատանայի մասին. «Նա ճշմարտության մեջ հաստատ չմնաց» (Հովհաննես 8։44)։ Այս խոսքերը հստակ ցույց են տալիս, որ նա, ով դարձավ Սատանա, սկզբում կատարյալ ոգեղեն արարած էր և մի ժամանակ «ճշմարտության մեջ հաստատ էր» *։ Աստված մարդուն և ոգեղեն էակներին ստեղծել է ազատ կամքով, որովհետև սիրում և վստահում է նրանց (տե՛ս «Կարո՞ղ էր կատարյալ էակը դառնալ անկատար» շրջանակը, էջ 6)։

«Սատանան Աստծու ծառան է»։ Ոմանց կարծիքով՝ այս միտքն առաջ է քաշվում «Հոբ» գրքում։ Աստվածաշնչի մի մեկնաբանի խոսքերի համաձայն՝ այն, որ Սատանան «շրջում էր երկրի վրա», վերաբերում է հին ժամանակների պարսիկ լրտեսներին, որոնք այստեղ այնտեղ էին գնում և իրենց թագավորին տեղեկություններ հաղորդում (Հոբ 1։7)։ Բայց եթե Սատանան Աստծո՛ւ լրտեսն է, ապա ինչո՞ւ կարիք պիտի առաջանար, որ նա Աստծուն հայտներ, թե որտեղից է գալիս։ «Հոբ» գիրքը այս անձնավորությանը չի ներկայացնում որպես Աստծու կողմնակից, այլ կոչում է նրան Սատանա, որը նշանակում է «հակառակորդ»՝ այդպիսով ցույց տալով, որ նա Աստծու գլխավոր թշնամին է (Հոբ 1։6)։ Այդ դեպքում որտեղի՞ց է ծագում այն գաղափարը, թե Սատանան ծառայում է Աստծուն։

Դեռևս մ.թ. առաջին դարում այնպիսի պարականոն գրքերում, ինչպիսիք են «Հոբելյանների գիրքը» և Կումրան աղանդի «Ընդհանուր կանոնները», Բանսարկուն ներկայանում է Աստծու հետ բանավիճելիս, բայց մյուս կողմից՝ նա, այնուամենայնիվ, ենթարկվում է նրա կամքին։ Դարեր անց բողոքական ռեֆորմատոր Մարտին Լյութերը, ինչպես գրում է պատմաբան Ջ. Ռասելը, Սատանային համարեց «գործիք՝ Աստծու ձեռքին, ինչպես օրինակ՝ էտելու մկրատը կամ բրիչը, որն ինքը օգտագործում է իր այգին մշակելու համար»։ Ռասելն ասում է, որ ըստ Լյութերի՝ «բրիչը հաճույք է ստանում՝ ոչնչացնելով մոլախոտը», բայց այն մնում է Աստծու հզոր ձեռքում, որ իրականացնի նրա կամքը։ Լյութերի գաղափարները, որոնք ավելի ուշ որդեգրեց ֆրանսիացի աստվածաբան Ժան Կալվինը, վիրավորեցին բազմաթիվ հավատացյալների արդարության զգացումը։ Ինչպե՞ս կարող էր սիրող Աստվածը թույլատրել չարության գոյությունը, առավել ևս լինել դրա պատճառը (Հակոբոս 1։13)։ Այս ուսմունքը և 20-րդ դարում տեղի ունեցած սարսափելի իրադարձությունները ստիպում են շատ մարդկանց չհավատալու Աստծու և Սատանայի գոյությանը։

«Սատանան անձնավորություն չէ, այլ պարզապես չարության խորհրդանիշ է»։ Եթե Սատանան ընդամենը չարության վերացական խորհրդանիշ է, ապա Աստվածաշնչի որոշ հատվածներ գրեթե անհնար է հասկանալ։ Օրինակ՝ ո՞ւմ հետ էր Աստված խոսում Հոբ 2։3–6 համարներում։ Արդյո՞ք նա խոսում էր Հոբի մեջ եղած ինչ-որ չարության կամ հենց իր մեջ եղած չարության հետ։ Եթե այո, ապա անտրամաբանական է, որ նա գովեր Հոբին և հետո նրա գլխին չարիք բերեր։ Եթե այս ամենը ճշմարիտ լիներ, ապա Աստված կհակասեր ինքն իրեն և չէր լինի այն անձնավորությունը, ում մեջ «անարդարություն չկա» (Սաղմոս 92։15)։ Սակայն Աստված իր «ձեռքը չմեկնեց» և չվնասեց Հոբին։ Պարզ է, որ Սատանան չարության խորհրդանիշ կամ Աստծու անձնավորության վատ կողմը չէ։ Նա ոգեղեն անձնավորություն է, որն իրեն Աստծու թշնամի դարձրեց։

Ո՞վ է իրականում ղեկավարում աշխարհը

Այսօր, շատերի կարծիքով, Սատանայի գոյությանը հավատալը հնաոճ բան է դարձել։ Սակայն բացառելով Սատանայի գոյությունը՝ նրանք չեն կարողանում գոհացուցիչ պատասխան տալ այն հարցին, թե ինչու է մեր իրականությունը ողողված դաժանությամբ։ Սատանայի գոյության գաղափարը մերժելը պատճառ է դարձել, որ շատերը չհավատան Աստծու գոյությանը և մերժեն բոլոր բարոյական չափանիշները։

«Սատանայի ամենամեծ խորամանկությունն այն է, որ նա ուզում է համոզել մեզ, թե ինքը գոյություն չունի» (19-րդ դարի բանաստեղծ Շառլ Բոդլեր)։ Թաքցնելով իր ինքնությունը՝ Սատանան, ըստ էության, կասկածներ է սերմանում Աստծու գոյության վերաբերյալ։ Օրինակ՝ եթե Սատանան գոյություն չունենար, տրամաբանական կլիներ եզրակացնել, որ Աստված է պատասխանատու ողջ չարության համար։ Մի՞թե սա հենց այն չէ, ինչ Սատանան ուզում է, որ մարդիկ մտածեն։

Ինչպես հանցագործ աշխարհի մի պարագլուխ՝ Սատանան թաքցնում է իր ինքնությունը՝ իր նպատակին հասնելու համար։ Իսկ ո՞րն է նրա նպատակը։ Աստվածաշունչն ասում է. «[Անհավատների] մտքերը այս աշխարհի աստվածը կուրացրեց, որպեսզի Քրիստոսի մասին փառավոր բարի լուրի լույսը չտեսնեն. Քրիստոսի, որն Աստծու պատկերն է» (2 Կորնթացիներ 4։4

Սակայն մի կարևոր հարց դեռ մնում է անպատասխան։ Ինչպե՞ս է Աստված վարվելու գաղտնի գործող այս հանցագործի հետ, որը կանգնած է ողջ չարության ու տառապանքի հետևում։ Այս հարցը կքննարկենք հաջորդ հոդվածում։

[ծանոթագրություն]

^ պարբ. 6 Հասկանալու համար, թե ինչու Աստված անմիջապես չճնշեց Սատանայի ըմբոստությունը, տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 11-րդ գլուխը։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

[մեջբերում 5-րդ էջի վրա]

Սատանան Աստծու ծառա՞ն է, թե՞ հակառակորդը

[շրջանակ/նկար 6-րդ էջի վրա]

Կարո՞ղ էր կատարյալ էակը դառնալ անկատար

Կատարելությունը, որ Աստված տալիս է բանական էակներին, հարաբերական է։ Ճիշտ է, Ադամը կատարյալ էր ստեղծվել, բայց նա պետք է հարգեր Արարչի կողմից դրված ֆիզիկական սահմանափակումները։ Օրինակ՝ նա չէր կարող ուտել հող, խիճ կամ փայտ և չկրել դառը հետևանքները։ Իսկ եթե անտեսեր ձգողականության օրենքը և ցատկեր բարձր ժայռից, կմահանար կամ լուրջ վնասվածքներ կստանար։

Նմանապես, ոչ մի կատարյալ անձնավորություն՝ լինի մարդ թե հրեշտակ, չի կարող խախտել Աստծու դրած բարոյական սահմանները և չկրել աղետալի հետևանքները։ Այսպիսով՝ երբ բանական էակը սխալ է օգտագործում ազատ կամքի իր իրավունքը, նա հեշտությամբ ընկնում է սխալի ու մեղքի մեջ (Ծննդոց 1։29; Մատթեոս 4։4