Արդյոք սա հետաքրքրակա՞ն հարց է
Արդյոք սա հետաքրքրակա՞ն հարց է
«Ես տասը տարեկան էի, երբ սկսեցի հանդիպել տղաների հետ։ Սկզբում իրար ձեռք էինք բռնում և համբուրվում։ Բայց շուտով սկսեցինք շոշափել միմյանց ինտիմ մասերը ու սա սովորական բան դարձավ։ 15 տարեկանում սկսեցի աշխատել։ Աշխատավայրում տղամարդիկ մոտենում էին ինձ և առաջարկում «սիրով զբաղվել»։ Ես ուզում էի համարձակ լինել և անել այն ամենը, ինչ անում էին իմ աշխատակիցները։ Ուզում էի, որ նրանք ընդունեն ինձ և այս պատճառով ավելի ու ավելի շատ էի փորձում սեռական վարքի տարբեր ձևեր» (ՍԱՌԱ *, ԱՎՍՏՐԱԼԻԱ)։
ԿԶԱՐՄԱՆԱ՞Ք, եթե իմանաք, որ Սառան մեծացել է աստվածապաշտ ընտանիքում։ Նրա ծնողները ջանացին դաստիարակել նրան Աստվածաշնչի բարոյական չափանիշներով, բայց Սառան այլ ուղի ընտրեց։
Շատերը Սառայի կատարած ընտրության մեջ ոչ մի սխալ բան չեն տեսնում։ Նրանք համոզված են, որ Աստվածաշնչի տեսակետը սեքսի վերաբերյալ վաղուց իր դարն ապրել է։ Ոմանք էլ ասում են, որ աստվածապաշտությունը և սեռական վարքի հարցում ազատախոհ լինելը իրար չեն խանգարում։
Կարևո՞ր է իմանալ, թե ինչ է Աստվածաշունչն ասում սեքսի մասին։ Կարևո՞ր է ապրել սեքսի վերաբերյալ աստվածաշնչային չափանիշներով։ 2 Տիմոթեոս 3։16 համարում գրված է, որ Սուրբ Գիրքը «ներշնչված է Աստծուց և օգտակար է սովորեցնելու.... համար»։ Եթե դուք հավատում եք, որ Աստված է ստեղծել մարդուն և որ Աստվածաշունչը Նրա կողմից է ներշնչված, այդ դեպքում ձեզ թերևս հետաքրքրի, թե սեքսի մասին ինչ է ասում այս Գիրքը։
Դժբախտաբար, շատերը հստակ չեն պատկերացնում, թե ինչ է ասում Սուրբ Գիրքը։ Ինչո՞ւ։ Կրոնական առաջնորդները տարբեր բաներ են սովորեցնում սեքսի մասին, ընդ որում յուրաքանչյուրը պնդում է, որ իր սովորեցրածը հիմնված է Աստվածաշնչի վրա։ Իրողությունն այն է, որ այս հարցը բաժանումներ է մտցրել հիմնական կրոններում։
Կարծիքների այսպիսի բազմազանության մեջ տարուբերվելու փոխարեն՝ գուցե ցանկանաք անձամբ ստուգել, թե ինչ է ասում Աստվածաշունչը սեքսի վերաբերյալ։ Ձեզնից կպահանջվի ընդամենը մի քանի րոպե։ Հաջորդ հոդվածում կքննարկենք այս թեմայով հաճախակի տրվող տասը հարց։ Դուք կգտնեք Սուրբ Գրքի վրա հիմնված հստակ պատասխաններ։ Այս շարքի վերջին հոդվածում կխոսենք այն մասին, թե ինչու է կարևոր ճիշտ որոշումներ կայացնել սեռական վարքի հարցում։
[ծանոթագրություն]
^ պարբ. 2 Անունը փոխված է։