Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Պե՞տք է արդյոք ծնողները խոսեն իրենց երեխաների հետ սեքսի մասին

Պե՞տք է արդյոք ծնողները խոսեն իրենց երեխաների հետ սեքսի մասին

Մեր ընթերցողները հարցնում են

Պե՞տք է արդյոք ծնողները խոսեն իրենց երեխաների հետ սեքսի մասին

Շատ ծնողներ մեծ ջանքեր են թափում իրենց երեխաներին վարակիչ հիվանդություններից պաշտպանելու համար։ Նույն ձևով նրանք պետք է ջանքեր գործադրեն երեխաներին պաշտպանելու սեքսի վերաբերյալ վնասակար գաղափարներից։ Միջոցներից մեկն այն է, որ ծնողը երեխային հավասարակշռված տեղեկություններ տա սեքսի մասին (Առակներ 5։3–23)։ Սա կենսական է, քանի որ հեռուստացույցը, ինտերնետը, գրքերը և կոմիքսները սեռական բնույթի պատկերներով ու նյութերով անընդհատ ռմբակոծում են երեխաներին։

«Խնդիրն այն չէ, որ մեր փոքրիկներն այսօր գիտելիքներ են ստանում սեքսի մասին,— բացատրում է կրթության պրոֆեսոր և գրող Դայան Լևինը։— Խնդիրն այն է, թե ի՛նչ են նրանք սովորում, ո՛ր տարիքում և ո՛վ է նրանց սովորեցնում։ Երեխաների վրա սեռական դաստիարակության հարցում հզոր և վնասակար ազդեցություն են թողնում մարկետինգի մասնագետները և փոփ-կուլտուրան»։

Ծնողները պետք է պաշտպանեն իրենց երեխաներին աղավաղված ու անբարո հայացքներից, որոնք քայքայում են հասարակությունը (Առակներ 5։1; Եփեսացիներ 6։4)։ Փոքր երեխաները պետք է իմանան, թե ինչպես է գործում իրենց օրգանիզմը, թե ինչպես հետևեն անձնական հիգիենային և թե ինչպես պաշտպանվեն անբարոյական մարդկանցից։ Աղջիկ երեխաները, նախքան սեռական հասունացումը կսկսվի, պետք է իմանան, թե ինչ փոփոխություններ են շուտով տեղի ունենալու իրենց օրգանիզմում և հասկանան, թե ինչու և ինչպես է տեղի ունենում դաշտանը։ Նմանապես, տղա երեխաները նախօրոք պետք է տեղեկացված լինեն երազախաբության մասին։ Ծնողները դեռ վաղ տարիքից կարող են երեխաներին սովորեցնել նրանց մարմնի մասերի ճիշտ անվանումները։ Հոգատար ծնողները երեխային բացատրում են երեք կարևոր բաներ. 1) մարմնի այդ մասերը առանձնահատուկ և խիստ անձնական են, 2) դրանց մասին չպետք է խոսել բացասականորեն, 3) ոչ ոք չպիտի դիպչի կամ տեսնի դրանք։ Ծնողները պետք է որոշեն, թե որ տարիքում կարող են երեխային բացատրել, թե ինչպես է կինը հղիանում *։

Ե՞րբ պետք է ծնողները սկսեն երեխայի սեռական դաստիարակությունը։ Ավելի վաղ, քան կարծում են շատերը։ Աղջիկների առաջին դաշտանը կարող է ի հայտ գալ 10 տարեկանում կամ ավելի շուտ։ Տղաները առաջին երազախաբությունը կարող են ունենալ 11–12 տարեկանում։ Սրանք մեծ փոփոխություններ են, որ տեղի են ունենում երեխաների կյանքում, ուստի կարող են խիստ անհանգստացնել նրանց, եթե նրանք չհասկանան, թե ինչ է տեղի ունենում իրենց հետ։ Երեխաներին վաղօրոք պետք է բացատրել, որ մարդու օրգանիզմում այդպիսի փոփոխություններ են տեղի ունենում, և դրանք սպասելի բնական փոփոխություններ են. ոչ մի տարօրինակ բան չկա։ Նաև հարկավոր է նրանց օգնել բարձր գնահատելու Աստվածաշնչի բարոյական չափանիշները և հասկանալու դրանց հետևելու կարևորությունը, մի բան, որը սեռական դաստիարակության վերաբերյալ աշխարհիկ աղբյուրների մեծ մասը անտեսում է (Առակներ 6։27–35

[ծանոթագրություն]

^ պարբ. 5 Ծնողներն այս թեմաներով օգտակար տեղեկություններ կարող են գտնել Եհովայի վկաների հետևյալ հրատարակություններում՝ «Արթնացե՛ք», 2006, հուլիս-սեպտեմբեր (հոդված «Նախապատրաստիր աղջկադ առաջին դաշտանին», էջ 10–13), «Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ» (հատոր 2, գլուխ 6, «Ի՞նչ է տեղի ունենում ինձ հետ», անգլ., ռուս.) և «Դիտարան», 2010, նոյեմբերի 1 (հոդված «Ընտանեկան երջանկության բանալին. խոսիր երեխայիդ հետ սեքսի մասին», էջ 12–14)։