Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Սովորենք Աստծու Խոսքից

Աստվածաշունչը կանխագուշակո՞ւմ է ապագան

Աստվածաշունչը կանխագուշակո՞ւմ է ապագան

Այս հոդվածում քննարկվում են այնպիսի հարցեր, որոնք գուցե քեզ հետաքրքրել են, և ցույց է տրվում, թե քո Աստվածաշնչում որտեղ կարող ես գտնել դրանց պատասխանները։ Նաև, եթե ցանկանում ես, այս հարցերի շուրջ կարող ես զրուցել Եհովայի վկաների հետ։

1. Աստվածաշնչի մարգարեությունները կոնկրե՞տ են։

Միայն Ամենակարող Աստված կարող է մանրամասնորեն կանխագուշակել ապագան (Ամոս 3։7)։ Օրինակ՝ վաղուց ի վեր նա կանխագուշակել էր Մեսիայի գալուստը։ Մեսիան Աստծու հավատարիմ ծառա Աբրահամի հետնորդներից մեկն էր լինելու։ Նա՝ որպես կառավարիչ, հնազանդ մարդկանց հնարավորություն էր տալու ապրելու կատարյալ կյանքով՝ զերծ հիվանդություններից (Ծննդոց 22։18; Եսայիա 53։4, 5)։ Խոստացյալ Մեսիան ծնվելու էր Բեթլեհեմում (կարդա՛ Միքիա 5։2

Մեսիան Հիսուս Քրիստոսն էր։ Դեպքերի կատարումից ավելի քան յոթ դար առաջ մարգարեացվել էր, որ նա ծնվելու է կույսից և արհամարհվելու է մարդկանց կողմից։ Քրիստոսն իր կյանքը տալու էր շատերի մեղքերը քավելու համար և թաղվելու էր հարուստների գերեզմանում (Եսայիա 7։14; 53։3, 9, 12)։ Ավելի քան հինգ դար առաջ Աստվածաշունչը կանխագուշակել էր նաև, որ նա ավանակ հեծած մտնելու է Երուսաղեմ և որ նրան մատնելու են 30 կտոր արծաթով։ Յուրաքանչյուր մանրամասնություն ճշգրտությամբ կատարվեց (կարդա՛ Զաքարիա 9։9; 11։12

2. Աստված կանխագուշակո՞ւմ է տարեթվերը։

Աստվածաշունչը կանխագուշակել էր Մեսիայի հայտնվելու ճշգրիտ տարեթիվը դրանից ավելի քան հինգ դար առաջ։ Ժամանակի հաշվարկը կատարվել է շաբաթ տարիներով, այսինքն՝ յուրաքանչյուր «շաբաթի» տևողությունը յոթ տարի էր։ Այդ ժամանակահատվածում առանձնացվում են 7 և 62 այդպիսի շաբաթներ՝ միասին 69 շաբաթ։ Դա հավասար է 483 տարվա։ Ե՞րբ են սկսվել այս տարիները։ Ըստ Աստվածաշնչի՝ այդ ժամանակահատվածը սկսվեց, երբ Աստծու ծառա Նեեմիան եկավ Երուսաղեմ և ձեռնարկեց քաղաքի վերակառուցումը։ Պարսկաստանի պատմությունը ցույց է տալիս, որ դա տեղի է ունեցել մ.թ.ա. 455-ին (Նեեմիա 2։1–5)։ Հիսուսը մկրտվեց և դարձավ Մեսիա 483 տարի անց՝ մ.թ. 29-ին՝ ճիշտ այն ժամանակին, որին մատնացույց է անում Սուրբ Գիրքը (կարդա՛ Դանիել 9։25

3. Աստվածաշնչի մարգարեությունները այժմ կատարվո՞ւմ են։

Այսօր տեղի են ունենում կարևոր իրադարձություններ, որոնց մասին Հիսուսը ժամանակին մարգարեացել էր։ Այդ մարգարեությունում հիշատակվում է Աստծու Թագավորության մասին բարի լուրը։ Այդ Թագավորությունը լուծելու է բոլոր աստվածասեր մարդկանց խնդիրները և վերջ է դնելու այն չար համակարգին, որում այսօր ապրում ենք (կարդա՛ Մատթեոս 24։14, 21, 22

Աստվածաշնչի մարգարեությունները մանրամասնորեն նկարագրում են ներկա համակարգի վերջին օրերը։ Սուրբ Գրքում վաղուց գրված է եղել, որ մարդիկ ապականելու են երկիրը, թեև դա կարող է անհավանական թվալ առաջընթացի այս դարում։ Պատերազմը, սովը, երկրաշարժերը և համաճարակները շատանալու էին (Ղուկաս 21։11; Հայտնություն 11։18)։ Բարոյական նորմերը անկում էին ապրելու։ Մարգարեացվել էր նաև, որ այսպիսի դժվար ժամանակներում Հիսուսի հետևորդները ամբողջ աշխարհում քարոզելու են Աստծու Թագավորության մասին բարի լուրը (կարդա՛ Մատթեոս 24։3, 7, 8; 2 Տիմոթեոս 3։1–5

4. Ինչպիսի՞ն է լինելու մարդկության ապագան։

Ամենակալ Աստված առատ բարիքներ կտա հավատարիմ մարդկանց։ Հիսուս Քրիստոսը՝ Մեսիան, իր ընտրյալների հետ երկնքից ղեկավարելու է երկիրը։ Նրանք միասին կազմում են մի երկնային կառավարություն, որն իշխելու է հազար տարի։ Մահացածները հարություն են առնելու, և որոշվելու է՝ կարող են նրանք հավիտյան ապրել, թե ոչ։ Բացի այդ, Թագավորության ներքո ապրող բոլոր մարդիկ բուժվելու են։ Հիվանդությունն ու մահը այլևս չեն լինի (կարդա՛ Հայտնություն 5։10; 20։6, 12; 21։4, 5

Ավելի շատ տեղեկություններ ստանալու համար տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 23–25-րդ և 197–201-րդ էջերը։