Պատանի ընթերցողների համար
Զգուշացիր չար ոգեղեն արարածներից
Ցուցումներ։ Այս վարժությունը կատարիր հանգիստ միջավայրում։ Աստվածաշնչից համարներն ընթերցելիս պատկերացրու, որ դու ներկա ես նկարագրվող իրադարձությանը։ Մտովի պատկերացրու տեսարանը։ Լսիր մարդկանց ձայները։ Փորձիր զգալ, թե գլխավոր կերպարներն ինչ են զգում։ Կենդանի դարձրու աստվածաշնչային արձանագրությունը։
➊ ՎԵՐԼՈՒԾԻՐ ԴՐՎԱԳԸ (ԿԱՐԴԱ ԾՆՆԴՈՑ 6։1–6 ԵՎ ԳՈՐԾԵՐ 19։11–20 ՀԱՄԱՐՆԵՐԸ)։
Քո պատկերացմամբ՝ ինչպիսի՞ տեսք ունեին նեֆիլիմները։
_______
Քո կարծիքով՝ ի՞նչ զգացին այն մարդիկ, ովքեր առնչվեցին չար ոգու հետ (Գործեր 19։13–16)։
_______
➋ ՓՆՏՐՏՈՒՔՆԵՐ ԱՐԱ։
Օգտագործելով ձեռքիդ տակ եղած նյութերը՝ ավելի շատ տեղեկություններ գտիր չար հսկաների մասին։ Քո կարծիքով՝ ինչո՞ւ էին նրանք այդքան դաժան։
_______
Ինչո՞ւ կարող ենք ասել, որ չար ոգեղեն արարածները «թողեցին իրենց համար նախատեսված բնակության վայրը» (կարդա՛ Հուդա 6)։ Քո կարծիքով՝ ինչո՞ւ էր անբնական և նույնիսկ այլասերված այն, որ նրանք ձգտում էին կանանց հետ կապ ունենալ։
_______
Այն երկու պատմությունները, որոնք կարդացիր, ինչ են ասում չար ոգեղեն արարածների՝ սեքսի և բռնության մոլուցքի մասին։
_______
➌ ԿԻՐԱՌԻՐ ՍՈՎՈՐԱԾԴ։ ԳՐԻ ԱՌ, ԹԵ ԻՆՉ ՍՈՎՈՐԵՑԻՐ...
չար ոգեղեն արարածների արատավոր և եսասիրական հակումների մասին։
_______
ՀԱՐՑԵՐ ԽՈՐՀՐԴԱԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ։
Քանի որ չար ոգեղեն արարածներն այլևս չեն կարող նյութականանալ, ի՞նչ անուղղակի կերպերով նրանք կարող են փորձել ազդեցություն բանեցնել քեզ վրա։
_______
Այսօր զվարճության ո՞ր ձևերում են արտացոլված չար ոգեղեն արարածների էությունը և հետաքրքրությունները։
_______
Ինչպե՞ս կարող ես ցույց տալ, որ վճռել ես դիմադրել չար ոգեղեն արարածների ազդեցությանը (նորից կարդա՛ Գործեր 19։18, 19)։
_______
➍ ԱՅՍ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ Ո՞Ր ԴՐՎԱԳՆԵՐՆ ԷԻՆ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱՀԵՏԱՔՐՔԻՐԸ ԵՎ ԻՆՉՈ՞Ւ։
_______
Եթե չունես Աստվածաշունչ, կարող ես խնդրել մի օրինակ Եհովայի վկաներից կամ օգտվել www.watchtower.org կայքից, որտեղ այն առկա է մի շարք լեզուներով