Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ո՞վ էր Աբրահամը

Ո՞վ էր Աբրահամը

Ո՞վ էր Աբրահամը

ՔԻՉ մարդիկ են մեծ ազդեցություն թողել աշխարհի կրոնների վրա։ Նրանցից մեկը Աբրահամն է։ Նրան * ընդունում են թե՛ հրեաները, թե՛ մահմեդականները և թե՛ քրիստոնյաները։ Ինչպես նշվում է մի աշխատությունում, նա «Աստվածաշնչի հսկաներից» է ու «հավատի տեր մարդու կարկառուն օրինակ է»։ Սուրբ Գիրքը Աբրահամին անվանում է բոլոր հավատ ունեցողների հայր (Հռոմեացիներ 4։11

Ինչո՞ւ Աբրահամը մեծ անուն ունի։ Պատճառներից մեկն այն է, որ միայն նա է Աստվածաշնչում կոչվում Աստծու ընկեր (Եսայիա 41։8; Հակոբոս 2։23

Շատ հարցերում, սակայն, Աբրահամը մեզ պես սովորական մարդ է եղել։ Ինչպես մենք ունենք բազմաթիվ դժվարություններ, այնպես էլ նա է ունեցել դժվարություններ և հաջողությամբ հաղթահարել է դրանք։ Չէի՞ք ցանկանա իմանալ, թե ինչպես դա նրան հաջողվեց։ Տեսնենք, թե Աստվածաշունչը ինչ է ասում այս նշանավոր մարդու մասին։

Նրա ծագումը

Աբրահամը ծնվել է մ.թ.ա. 2018​թ.-ին Ուր քաղաքում ու ապրել է այնտեղ (Ծննդոց 11։27–31)։ Ուրը մեծ ու բարգավաճ քաղաք էր։ Այստեղ ծաղկում էր կռապաշտությունը։ Աբրահամի հայրը՝ Թարան, հավանաբար կռապաշտ էր (Հեսու 24։2)։ Մինչդեռ Աբրահամը որոշեց երկրպագել միայն Եհովային * և ոչ թե անկենդան աստվածների կուռքերին։

Ինչո՞ւ Աբրահամն այդպիսի որոշում կայացրեց։ Ուշադրություն դարձրեք մի հետաքրքիր փաստի. Աբրահամն ու Նոյի որդի Սեմը, որը տարիքով շատ ավելի մեծ էր նրանից, ժամանակակիցներ են եղել 150 տարի։ Եթե նրանք շփվել են իրար հետ, ապա Սեմը Աբրահամին թերևս պատմած կլիներ, թե ինչպես են փրկվել Համաշխարհային ջրհեղեղից, նաև, թե որքան կարևոր է երկրպագել Եհովային, այն Աստծուն, որը իրենց ընտանիքը փրկեց կործանումից։

Սեմից իմացած լիներ, թե մեկ այլ կերպ՝ Աբրահամը դրականորեն արձագանքեց այն ամենին, ինչ իմացավ ճշմարիտ Աստծու մասին։ Եհովան՝ «սրտեր քննողը», լավ բաներ նկատեց նրա մեջ և օգնեց ավելի լավ մարդ դառնալու (Առակներ 17։3; 2 Տարեգրություն 16։9

Նրա կյանքը

Աբրահամն ապրեց բովանդակալից, բուռն կյանքով։ Ինչ խոսք, նրա կյանքը հեշտ չէր, բայց չի կարելի ասել, որ նա ափսոսաց իր ապրած կյանքի համար։ Ահա մի քանի օրինակ։

Երբ Աբրահամը Ուրում էր, Աստված նրան ասաց, որ թողնի իր ծննդավայրը և գնա այն երկիրը, որն Ինքը ցույց կտա։ Թեև Աբրահամն ու Սառան չգիտեին բոլոր մանրամասները, թե ուր են գնում, և թե ինչու է Աստված պատվիրում գնալ, նրանք հնազանդվեցին։ Աբրահամն ու Սառան, ի վերջո, բնակություն հաստատեցին Քանանի երկրում և իրենց կյանքի մնացած մասը անցկացրին այնտեղ (Գործեր 7։2, 3; Եբրայեցիներ 11։8, 9, 13

Երբ Աբրահամն ու Սառան դեռ երեխաներ չունեին, Եհովան խոստացավ մեծ ազգ դարձնել նրան։ Նաև ասաց, որ երկրի բոլոր ընտանիքներին օրհնելու է Աբրահամի միջոցով (Ծննդոց 11։30; 12։1–3)։ Հետագայում Աստված հաստատեց իր այդ խոստումը. Եհովան Աբրահամին ասաց, որ նա երկնքի աստղերի չափ մեծաթիվ սերունդ է ունենալու (Ծննդոց 15։5, 6

Երբ Աբրահամը 99 տարեկան էր, իսկ Սառան՝ մոտ 90, Աստված խոստացավ նրանց, որ որդի կունենան։ Մարդկային տեսանկյունից՝ դա անհնար էր, բայց Աբրահամն ու Սառան շուտով հասկացան, որ «Եհովայի համար որևէ անհնարին բան» չկա (Ծննդոց 18։14)։ Մեկ տարի անց՝ 100 տարեկան հասակում, Աբրահամը որդի ունեցավ, որին անվանեց Իսահակ (Ծննդոց 17։21; 21։1–5)։ Աստված կոնկրետ խոստացավ, որ Իսահակի միջոցով մեծ օրհնություններ կբերի մարդկանց։

Տարիներ անց Եհովան մի շատ արտասովոր բան խնդրեց Աբրահամից. Աստված նրան ասաց, որ իր սիրելի որդուն՝ երիտասարդ Իսահակին, զոհաբերի, թեև վերջինս չէր ամուսնացել ու երեխաներ չուներ *։ Անկասկած, որդուն կորցնելու միտքը մեծ տառապանք էր պատճառում, բայց Աբրահամը որոշեց այս անգամ էլ հնազանդվել Եհովային ու սկսեց նախապատրաստվել Իսահակի զոհաբերությանը։ Նա լիովին համոզված էր, որ Աստված կարո՛ղ է հարություն տալ Իսահակին ու իր խոստումն իրականացնել (Եբրայեցիներ 11։19)։ Բայց երբ Աբրահամը արդեն պետք է կատարեր զոհաբերությունը, Աստված միջամտեց և թույլ չտվեց։ Աբրահամի հնազանդությունը լիակատար էր, ու Եհովան գովեց նրան դրա համար, իսկ հետո կրկնեց ավելի վաղ տված խոստումը (Ծննդոց 22։1–18

Աբրահամն ապրեց 175 տարի։ Աստվածաշունչն ասում է, որ նա «մահացավ խոր ծերության մեջ՝ տարիքն առած ու կյանքից բավարարված» (Ծննդոց 25։7, 8)։ Այդպիսով Աբրահամը տեսավ Աստծու՝ իրեն տված մեկ ուրիշ խոստման կատարումը, այն, որ ինքը ապրելու է երկար և մահանալու է խաղաղության մեջ (Ծննդոց 15։15

Նրա թողած ժառանգությունը

Աբրահամի մասին պատմությունը գալիս է դարերի խորքից և հասնում է մինչև մեր օրերը։ Բայց այդ մարդը ոչ միայն վաղեմի ժամանակներում ապրած կրոնական կամ պատմական անձնավորություն է, այլև ընդօրինակման արժանի գերազանց օրինակ (Եբրայեցիներ 11։8–10, 17–19)։ Քննենք Աբրահամի հատկություններից չորսը։ Առաջինը թերևս նրա ամենահայտնի հատկությունն է՝ հավատ։

[ծանոթագրություններ]

^ պարբ. 2 Սկզբից Աբրահամը ունեցել է «Աբրամ» անունը, իսկ նրա կինը՝ «Սարա» անունը։ Հետագայում Աստված Աբրամի անունը փոխեց «Աբրահամի», որը նշանակում է «բազմության հայր», իսկ Սարայի անունը՝ «Սառայի», որը նշանակում է «իշխանուհի» (Ծննդոց 17։5, 15)։ Պարզության համար այս հոդվածաշարում կօգտագործենք «Աբրահամ» և «Սառա» անունները։

^ պարբ. 6 «Եհովան» Աստծու անունն է, որ գրված է Աստվածաշնչում։

[շրջանակ 4-րդ էջի վրա]

Նշանավոր մարդ

Աստվածաշնչի «Ծննդոց» գրքի առաջին տասը գլուխները պատմում են հավատի տեր մի քանի մարդկանց, օրինակ՝ Աբելի, Ենոքի և Նոյի մասին։ Բայց հետաքրքիր է, որ հաջորդ 15 գլուխների մեծ մասը նվիրված է մեկ մարդու՝ Աբրահամին։

Բացի այդ, Աստվածաշունչը իր հիմնական հասկացություններից մի քանիսը առաջին անգամ գործածում է Աբրահամի առնչությամբ։ Աբրահամի առնչությամբ է առաջին անգամ հիշատակվում...

▪ որ Աստված իր ծառաների Վահանն է, կամ՝ Պաշտպանը (Ծննդոց 15։1; տե՛ս 2 Օրենք 33։29; Սաղմոս 115։9; Առակներ 30։5),

Աստծու հանդեպ հավատ ընծայելու մասին (Ծննդոց 15։6),

«մարգարե» բառը (Ծննդոց 20։7),

ծնողական սիրո մասին (Ծննդոց 22։2