Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

«Աշխարհի մի մասը չեն»

«Աշխարհի մի մասը չեն»

«Աշխարհի մի մասը չեն»

«Աշխարհը ատեց նրանց, որովհետև նրանք աշխարհի մի մասը չեն» (ՀՈՎՀԱՆՆԵՍ 17։14)

Ի՞նչ են նշանակում այս խոսքերը։ Չլինելով աշխարհի մի մասը՝ Հիսուսը չեզոք դիրք էր բռնում իր օրերի հասարակական և քաղաքական ընդհարումների ժամանակ։ «Եթե իմ թագավորությունը այս աշխարհի մի մասը լիներ,— բացատրեց նա,— իմ ծառաները կկռվեին, որպեսզի չմատնվեմ հրեաների ձեռքը։ Բայց իմ թագավորությունը այստեղից չէ» (Հովհաննես 18։36)։ Հիսուսը նաև հորդորեց իր հետևորդներին չունենալ այնպիսի վերաբերմունք, խոսելաձև և վարք, որոնք դատապարտվում են Աստծու Խոսքում (Մատթեոս 20։25–27

Ինչպե՞ս էին վարվում վաղ քրիստոնյաները։ Ըստ կրոնագետ Ջոնաթան Դայմոնդի՝ վաղ քրիստոնյաները «հրաժարվում էին [պատերազմի] մասնակցելուց, ինչպիսին էլ լինեին հետևանքները՝ նախատինք, բանտարկություն կամ մահ»։ Նրանք նախընտրում էին տառապանքներ կրել, քան փոխզիջման գնալ չեզոքության հարցում։ Քրիստոնյաները տարբերվում էին նաև իրենց բարոյական չափանիշներով։ Նրանց ասվել էր. «Քանի որ դուք չեք շարունակում նրանց հետ վազել ցոփության նույն ճահճի մեջ, նրանք տարակուսանքի մեջ են ու ձեր մասին վիրավորական խոսքերով են արտահայտվում» (1 Պետրոս 4։4)։ Պատմաբան Ուիլ Դյուրանտը գրեց, որ քրիստոնյաները «իրենց բարեպաշտությամբ և պարկեշտությամբ գրգռում էին հաճույքների տենչացող հեթանոսական աշխարհի զայրույթը»։

Ովքե՞ր են նման կերպ վարվում այսօր։ Քրիստոնեական չեզոքության մասին «Նոր կաթոլիկական հանրագիտարանը» ասում է. «Համոզմունքների հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելը բարոյական առումով աններելի է» (New Catholic Encyclopedia)։ «Ռեֆորմիեռտե պրեսսը» նշում է, որ մարդու իրավունքները պաշտպանող «Աֆրիկացիների իրավունքներ» կազմակերպության հաշվետվություններից մեկը հաստատում է, որ 1994 թ.-ին Ռուանդայում տեղի ունեցած ցեղասպանությանը մասնակցել են բոլոր եկեղեցիները, «բացի Եհովայի վկաներից»։

Խոսելով նացիստական Հոլոքոստի մասին՝ ավագ դպրոցի մի ուսուցիչ ցավով նշեց, որ «ոչ մի խումբ կամ կազմակերպություն չէր դատապարտել մասսայական ստերը, դաժանություններն ու գազանային խոշտանգումները»։ Սակայն Միացյալ Նահանգների Հոլոքոստի հիշատակի թանգարանից որոշ տեղեկություններ ստանալուց հետո նա գրեց. «Հիմա ես ստացա իմ պատասխանը»։ Նա իմացավ, որ Եհովայի վկաները կառչած են մնացել իրենց համոզմունքներից՝ չնայած այն բանին, որ դաժան վերաբերմունքի են արժանացել։

Իսկ ի՞նչ կարելի է ասել նրանց բարոյական չափանիշների մասին։ «Այսօրվա կաթոլիկ երիտասարդների մեծ մասը համաձայն չէ կենակցության [և] մինչամուսնական սեքսի վերաբերյալ եկեղեցու ուսմունքների հետ»,— ասում է մի կաթոլիկական պարբերագիր (U.S. Catholic)։ Այն մեջբերում է մի եկեղեցու սարկավագի խոսքերը. «Զույգերի մեծ մասը, ես կասեի՝ ճնշող մեծամասնությունը, ամուսնանալուց առաջ արդեն ապրում են միասին»։ «Նոր բրիտանական հանրագիտարանը» նշում է, որ Եհովայի վկաները «իրենց վարքով ցույց են տալիս, որ ամուր կառչած են բարոյական բարձր չափանիշներին» (New Encyclopædia Britannica)։