Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչպե՞ս եք պատկերացնում Հիսուսին

Ինչպե՞ս եք պատկերացնում Հիսուսին

Ինչպե՞ս եք պատկերացնում Հիսուսին

Առավել հաճախ պատկերացնում եք նրան որպես նորածին մանկա՞ն, մեռնող մարդո՞ւ, թե՞ հզոր Թագավորի։

Աստվածաշունչը հայտնում է, որ Հիսուսը այժմ հզոր Թագավոր է։ Իսկ ինչպե՞ս է այս փաստն առնչվում Ձեզ։

Շատերը հավատում են, որ Հիսուսը մահացել է իրենց համար։ Սակայն ինչպե՞ս կարող է գրեթե 2000 տարի առաջ ապրած մեկ մարդու մահը կյանք նշանակել շատերի համար այսօր։

Սրտանց հրավիրում ենք Ձեզ լսելու, թե ինչպես է Սուրբ Գիրքը պատասխանում այս հարցերին։ Պատասխանները կներկայացվեն Հիսուսի մահվան հիշատակի օրը, երբ Եհովայի վկաները հավաքվեն այն նշելու։ Այս տարի Հիշատակի երեկոն տեղի կունենա ապրիլի 5-ին՝ հինգշաբթի օրը՝ մայրամուտից հետո։

Եհովայի վկաները սիրով կտեղեկացնեն Ձեզ, թե երբ և որտեղ է անցկացվելու այս հատուկ միջոցառումը։

Հիշատակի երեկոյի անցկացման շաբաթվա վերջում՝ հանգստյան օրերին, Եհովայի վկաների ժողովներում կներկայացվի մի հետաքրքիր ելույթ՝ «Կարծում ես՝ ուշանո՞ւմ է»։ Սա կարևոր միջոցառում է ի թիվս այն ամենի, ինչ արվում է ամբողջ աշխարհում ի նպաստ բոլոր նրանց, ովքեր սիրում են ճշմարտությունը և ցանկանում են ավելին իմանալ Հիսուսի մասին։ Դուք նույնպես հրավիրվածների թվում եք։