Աստվածաշունչը փոխում է կյանքերը
Աստվածաշունչը փոխում է կյանքերը
Ի՞ՆՉԸ մղեց մի մարդու վերադառնալու մանկուց սովորած կրոնական արժեքներին։ Ինչպե՞ս մի երիտասարդ գտավ այնպիսի մի հայր, որին փնտրում էր ամբողջ կյանքում։ Ահա թե ինչ են պատմում նրանք։
«Պիտի վերադառնայի Եհովայի մոտ» (ԻԼԻ ՔԱԼԻԼ)
ԾՆՎԵԼ Է՝ 1976թ.
ԵՐԿԻՐԸ՝ ԿԻՊՐՈՍ
ՆԱԽԿԻՆՈՒՄ՝ «ԱՆԱՌԱԿ ՈՐԴԻ»
ԻՄ ԱՆՑՅԱԼԸ։ Ես ծնվել եմ Կիպրոսում, բայց մեծացել եմ Ավստրալիայում։ Ծնողներս Եհովայի վկաներ են և ամեն ինչ արել են, որ ես սիրեմ Եհովային ու նրա Խոսքը՝ Աստվածաշունչը։ Սակայն պատանեկան հասակում սկսեցի ըմբոստանալ։ Գիշերով թաքուն փախչում էի տնից ու հանդիպում ընկերներիս հետ։ Մենք մեքենաներ էինք գողանում ու էլի հազար ու մի խուլիգանություն անում։
Սկզբում այս բաները գաղտնի էի անում, որովհետև չէի ուզում ծնողներիս տհաճություն պատճառել։ Բայց աստիճանաբար ամոթս կորցրի։ Ես ընկերություն էի անում ինձանից շատ ավելի մեծ տղաների հետ։ Պարզ է, որ նրանք չէին սիրում Եհովային և բացասաբար էին ազդում ինձ վրա։ Վերջիվերջո, ծնողներիս ասացի, որ չեմ ուզում որևէ կապ ունենալ նրանց հավատի հետ։ Ծնողներս համբերատար կերպով փորձում էին օգնել ինձ, բայց ես կտրականապես մերժում էի։ Նրանք սրտի ցավից չգիտեին՝ ինչ անեն։
Տնից հեռանալուց հետո սկսեցի թմրանյութեր օգտագործել, նույնիսկ մեծ քանակությամբ մարիխուանա էի աճեցնում և վաճառում։ Անբարո կյանք էի վարում, գիշերային ակումբների հավատարիմ այցելուն էի։ Դարձա բռնկուն, կռվարար։ Եթե ինչ-որ մեկն ասում կամ անում էր մի բան, որ ինձ դուր չէր գալիս, միանգամից կատաղում էի, բղավում և նույնիսկ հարվածում։ Ըստ էության, անում էի հենց այն, ինչ ծնողներս սովորեցրել էին, որ չանեմ։
ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ։ Ես մտերմացա մի թմրամոլի հետ, որը երեխա ժամանակ կորցրել էր հորը։ Մենք հաճախ մինչև ուշ գիշեր զրուցում էինք։ Մի անգամ նա սիրտը բացեց, ասաց, թե ինչքան շատ է զգում հոր պակասը։ Քանի որ փոքրուց գիտեի հարության մասին, սկսեցի նրան պատմել, թե ինչ է արել Հիսուսը։ Ասացի, որ նա կենդանացրել է մահացածներին ու խոստացել է նույնը անել ապագայում (Հովհաննես 5։28, 29)։ «Դու քո հորը կարող ես նորից տեսնել,— ասում էի ես։— Բոլորս էլ կարող ենք հավիտյան ապրել դրախտ-երկրի վրա»։ Իմ խոսքերը նրա սրտին կպան։
Ընկերս խոսք էր բացում նաև վերջին օրերի և Երրորդության ուսմունքի մասին։ Ես վերցնում Հովհաննես 14։28; 2 Տիմոթեոս 3։1–5)։ Ինչքան շատ էի Եհովայի մասին պատմում, այնքան շատ էի Նրա մասին մտածում։
էի նրա Աստվածաշունչը և տարբեր համարներ կարդում Եհովա Աստծու, Հիսուսի և վերջին օրերի մասին (Աստվածաշնչի ճշմարտության սերմերը, որոնք ծնողներս մեծ դժվարությամբ դրել էին իմ սրտում, բայց որոնք երկար ժամանակ չէին աճում, սկսեցին դանդաղ, բայց հաստատակամորեն ծլարձակել։ Օրինակ՝ պատահում էր, երբ ընկերներով թմրանյութերի ազդեցության տակ էինք լինում, բոլորովին անսպասելիորեն սկսում էի մտածել Եհովայի մասին։ Ընկերներիցս շատերն ասում էին, թե սիրում են Աստծուն, բայց իրենց գործերը լրիվ ուրիշ բան էին ասում։ Ես չէի ուզում նրանց պես լինել, ուստի ինձ համար պարզ էր, թե ինչ պիտի անեի։ Պիտի վերադառնայի Եհովայի մոտ։
Ինչ խոսք, մի բան է իմանալը, լրիվ ուրիշ բան է դա անելը։ Որոշ փոփոխություններ հեշտ էր անել. օրինակ՝ գրեթե առանց դժվարության թողեցի թմրանյութերի օգտագործումը, խզեցի կապերս ընկերներիս հետ ու սկսեցի մի երեցի հետ Աստվածաշունչ ուսումնասիրել։
Բայց կային փոփոխություններ, որ շատ դժվար էր անել։ Օրինակ՝ շատ դժվար էր զսպել բարկությունս։ Ինձ հաջողվում էր մի քանի անգամ ինքս ինձ տիրապետել, բայց մյուս անգամ պայթում էի։ Շատ վատ էի զգում՝ մտածելով, որ ինձնից բան դուրս չի գա։ Վհատված՝ մոտեցա ինձ հետ Աստվածաշունչ ուսումնասիրող երեցին։ Նա, որ միշտ համբերատար ու բարյացակամ էր, իրոք ոգեպնդեց ինձ։ Մի անգամ «Դիտարանի» մի հոդված տվեց կարդալու, որը չհուսահատվելու, թևաթափ չլինելու կարևորության մասին էր *։ Մենք քննարկեցինք, թե ինչ պետք է անեմ, երբ բարկանում եմ։ Այդ հոդվածի և ջերմեռանդ աղոթքների շնորհիվ կամաց-կամաց սկսեցի ինձ տիրապետել և 2000թ. ապրիլին մկրտվեցի՝ դառնալով Եհովայի վկա։ Երևի ավելորդ է ասել, թե ինչ էին զգում ծնողներս։
ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԵՄ ՍՏԱՑԵԼ։ Այժմ սիրտս խաղաղ է, խիղճս՝ մաքուր, որովհետև գիտեմ՝ մարմինս այլևս չի պղծվում թմրանյութերով կամ անբարոյությամբ։ Անկախ այն բանից, թե ինչ եմ անում՝ աշխատում եմ, ներկա եմ քրիստոնեական հանդիպման թե հանգստանում եմ, ես շատ ավելի ուրախ եմ և լավատեսորեն եմ նայում կյանքին։
Շնորհակալ եմ Եհովային, որ ինձ տվել է այնպիսի ծնողներ, ովքեր երբեք երես չթեքեցին ինձնից։ Նաև շատ եմ խորհրդածում Հիսուսի հետևյալ խոսքերի շուրջ. «Ոչ ոք չի կարող գալ ինձ մոտ, մինչև որ Հայրը, որն ուղարկեց ինձ, չձգի նրան» (Հովհաննես 6։44)։ Ամեն անգամ հուզվում եմ, երբ մտածում եմ, որ եթե Եհովան ինձ չձգեր, ապա ես այդպես էլ չէի կարողանա մոտենալ նրան։
«Այնքա՜ն էի ուզում, որ կողքիս հայր լիներ» (ՄԱՐԿՈ ԱՆՏՈՆԻՈ ԱԼՎԱՐԵՍ ՍՈՏՈ)
ԾՆՎԵԼ Է՝ 1977թ.
ԵՐԿԻՐԸ՝ ՉԻԼԻ
ՆԱԽԿԻՆՈՒՄ՝ ԴԵԹ ՄԵՏԱԼ ՌՈՔ ԽՄԲԻ ԱՆԴԱՄ
ԻՄ ԱՆՑՅԱԼԸ։ Ինձ մեծացրել է մայրս Պունտա Արենասում։ Սա մի գողտրիկ քաղաք է Մագելանի նեղուցի ափին Հարավային Ամերիկայի ծայր հարավում։ Ծնողներս բաժանվեցին, երբ հինգ տարեկան էի։ Ես ինձ լքված էի զգում։ Այնքա՜ն էի ուզում, որ կողքիս հայր լիներ։
Մայրս Աստվածաշունչ էր ուսումնասիրում Եհովայի վկաների հետ և ինձ իր հետ տանում էր նրանց հանդիպումներին։ Բայց ես տանել չէի կարողանում այդ հավաքույթները և ճանապարհին հաճախ հիստերիայի մեջ էի ընկնում։ 13 տարեկանում ընդհանրապես դադարեցի հանդիպումներին գնալուց։
Այդ ժամանակ տարվեցի երաժշտությամբ և հասկացա, որ նվագելու շնորհ ունեմ։ Արդեն 15 տարեկանում նվագում էի հեվի մետալ և դեթ մետալ երաժշտություն փառատոններին, բարերում և մասնավոր հավաքույթներում։ Տաղանդավոր երաժիշտների հետ շփումը իմ մեջ հետաքրքրություն առաջացրեց դասական երաժշտության հանդեպ։ Ընդունվեցի տեղի կոնսերվատորիան։ 20 տարեկանում կրթությունս շարունակելու նպատակով տեղափոխվեցի մայրաքաղաք Սանտյագո։ Միաժամանակ նվագում էի հեվի մետալ և դեթ մետալ խմբերում։
Այս ամբողջ ժամանակ դատարկության զգացումը ինձ հանգիստ չէր տալիս։ Դրանից ազատվելու համար սկսեցի խմել ու թմրանյութ օգտագործել խմբի անդամների հետ, որոնց համարում էի իմ ընտանիքը։ Ես ըմբոստ ոգի ունեի, ինչը երևում էր իմ արտաքինից. սև շորեր էի հագնում, մորուք թողեցի, իսկ մազերս հասան մինչև գոտկատեղ։
Բնավորությանս պատճառով ծեծկռտուքների մեջ էի ընկնում և գործ ունենում օրենքի հետ։ Մի անգամ խմած վիճակում հարձակվեցի թմրանյութեր վաճառող մի քանի տղաների վրա, որոնք անհանգստացնում էին ինձ ու ընկերներիս։ Նրանք ինձ այնպես ծեծեցին, որ ծնոտս ջարդվեց։
Բայց ամենամեծ ցավը պատճառեցին մտերիմներս։ Մի օր հայտնաբերեցի, որ ընկերուհիս տարիներ շարունակ դավաճանում է ինձ լավագույն ընկերոջս հետ, իսկ իմ բոլոր ընկերները թաքցնում էին դա։ Ինձ ջախջախված էի զգում։
Վերադարձա Պունտա Արենաս, որտեղ սկսեցի երաժշտություն դասավանդել և թավջութակահար աշխատել։ Բայց նաև շարունակեցի նվագել հեվի և դեթ մետալ խմբերում ու ձայնագրվել։ Ես հանդիպեցի Սուսան անունով մի գեղեցիկ աղջկա, և մենք սկսեցինք միասին ապրել։ Որոշ ժամանակ անց Սուսանը նկատեց, որ ի տարբերություն իր մոր՝ ես չեմ հավատում Երրորդության ուսմունքին։ Նա ինձ հարցրեց. «Ուրեմն ո՞րն է ճշմարտությունը»։ Պատասխանեցի, որ, իմ իմանալով, Երրորդությունը կեղծ ուսմունք է, բայց ինքս չեմ կարող դա ապացուցել Աստվածաշնչով։ Սակայն ես գիտեի, որ Եհովայի վկաները կարող են դա անել, և Սուսանին հայտնեցի այդ մասին։ Հետո արեցի մի բան, որ չէի արել երկար տարիներ. աղոթեցի Աստծուն և օգնություն խնդրեցի։
Մի քանի օր անց տեսա մի մարդու, որն ինձ ծանոթ թվաց, ու հարցրի, թե արդյոք նա Եհովայի վկա է։ Նա ակնհայտորեն վախեցավ ինձնից, բայցևայնպես բարյացակամորեն պատասխանեց
հարցերիս (հարցրի, թե Թագավորության սրահում երբ են տեղի ունենում հանդիպումները)։ Համոզված էի, որ այդ մարդուն հանդիպելը աղոթքիս պատասխանն էր։ Գնացի Թագավորության սրահ և նստեցի ամենավերջին շարքում, որ ոչ ոք չնկատի ինձ։ Սակայն շատերը ճանաչեցին։ Նրանք հիշեցին, որ երեխա ժամանակ գալիս էի ժողով։ Այնքան ջերմորեն ողջունեցին և ընդունեցին, որ աննկարագրելի խաղաղություն իջավ վրաս։ Թվում էր, թե տուն եմ վերադարձել։ Երբ տեսա այն մարդուն, ումից երեխա ժամանակ սովորել էի Աստվածաշնչի ճշմարտությունները, խնդրեցի նրան նորից ուսումնասիրել ինձ հետ։ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ։ Մի օր կարդացի Առակներ 27։11 համարը. «Որդի՛ս, իմաստուն եղիր և սիրտս ուրախացրու»։ Անչափ տպավորված էի, որ մահկանացու մարդը տիեզերքի Արարչին կարող է ուրախացնել։ Հասկացա, որ Եհովան այն Հայրն է, որին փնտրում էի իմ ողջ կյանքում։
Ես ուզում էի հաճելի լինել իմ երկնային Հորը և կատարել նրա կամքը, բայց ինչպե՞ս կարող էի դա անել, եթե երկար տարիներ էր արդեն, ինչ թմրանյութերի և խմիչքի գերին էի։ Հասկացա, որ, ինչպես Մատթեոս 6։24-ում է ասվում, չեմ կարող «երկու տիրոջ ծառայել», իսկ 1 Կորնթացիներ 15։33-ում գրված է. «Վատ ընկերակցությունները ապականում են օգտակար սովորությունները»։ Պարզ էր, որ վնասակար սովորություններից չեմ ազատվի, եթե շարունակեմ շփվել ընկերներիս հետ և գնալ այն վայրերը, ուր նրանք են գնում։ Աստվածաշնչի խորհուրդը հստակ էր. ես պետք է արմատական փոփոխություններ անեի, որպեսզի կտրվեի այն ամենից, ինչը ինձ գայթակղեցնում էր (Մատթեոս 5։30)։
Սակայն ամենից դժվարը հեվի մետալից հրաժարվելն էր։ Բայց ժողովի ընկերներիս օգնությամբ կարողացա։ Հարբեցողությունը թողեցի, թմրանյութերից հրաժարվեցի, մազերս կտրեցի, մորուքս սափրեցի, սկսեցի հագնել նաև ուրիշ գույնի շորեր։ Երբ Սուսանին ասացի, որ ուզում եմ մազերս կտրել, նրա հետաքրքրությունը ծայրաստիճան շարժվեց։ Նա ասաց. «Ես քեզ հետ գալու եմ Թագավորության սրահ։ Ինձ շատ հետաքրքիր է, թե ինչ է դա»։ Նրան դուր եկավ այն, ինչ տեսավ այնտեղ և շուտով ինքն էլ սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել։ Ես ու Սուսանն ամուսնացանք։ 2008թ.-ին մենք մկրտվեցինք՝ դառնալով Եհովայի վկաներ։ Հիմա մենք մորս հետ միասին ծառայում ենք Աստծուն։
ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԵՄ ՍՏԱՑԵԼ։ Այժմ գիտեմ, թե որն է իսկական երջանկությունը, և երջանիկ էլ եմ։ Ունեմ ընկերներ, ովքեր չեն դավաճանում ինձ։ Ես քրիստոնեական ժողովի անդամ եմ, որտեղ տիրում է սեր և խաղաղություն։ Առաջվա պես սիրում եմ երաժշտությունը, բայց, ինչ խոսք, ընտրողաբար եմ մոտենում։ Շատ ընտանիքներ և հատկապես պատանիներ, նայելով իմ նախկին ապրելակերպին, ճիշտ որոշումներ են կայացնում։ Ես ուզում եմ նրանց օգնել հասկանալու, որ աշխարհի առաջարկած բաների մեծ մասը կարող է և գրավիչ լինել, բայց, ի վերջո, «աղբ» է (Փիլիպպեցիներ 3։8)։ Իսկ ամենից շատ ուրախ եմ նրա համար, որ մտերմանալով Եհովայի հետ՝ վերջապես գտա իմ Հորը։
[ծանոթագրություն]
^ պարբ. 14 Տե՛ս «Դիտարան», 2000, փետրվարի 1, էջ 4–6, անգլ., ռուս.։
[մեջբերում 13-րդ էջի վրա]
«Եթե Եհովան ինձ չձգեր, ապա ես այդպես էլ չէի կարողանա մոտենալ նրան»