Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Գիտեի՞ք արդյոք

Գիտեի՞ք արդյոք

Արդյո՞ք քրիստոնյաները նախքան մ.թ. 70թ. Երուսաղեմի կործանումը փախան Հրեաստանից

Հիսուսը հետևյալ նախազգուշացումը տվեց իր աշակերտներին. «Երբ տեսնեք Երուսաղեմը՝ զորքերով շրջապատված, իմացեք, որ նրա ամայացումը մոտեցել է։ Այդ ժամանակ նրանք, ովքեր Հրեաստանում են, թող սարերը փախչեն, և ովքեր Երուսաղեմում են, թող դուրս գան» (Ղուկաս 21։20, 21)։ Կա՞ ապացույց, որ աշակերտները հետևեցին այս հրահանգին։

Հիսուսի մահից մի քանի տասնամյակ անց հռոմեական զորքերը Կեստիոս Գալլոսի գլխավորությամբ եկան Պաղեստին, որ ճնշեն հրեաների ապստամբությունը։ Այս պաշարման մասին գրել է հրեա պատմագիր Հովսեպոսը, որը ապրել է այդ ժամանակաշրջանում։ Լեգեոնները շրջապատեցին Երուսաղեմը, և թվում էր, թե ուր որ է, կզավթեն այն։ Սակայն Գալլոսը անսպասելիորեն հրամայեց զորքին նահանջել։ Ըստ եկեղեցու պատմիչ Եվսեբիոսի՝ Հրեաստանի քրիստոնյաները, օգտվելով այս առիթից, փախան Պելլա՝ Դեկապոլիսի լեռնային տարածքում գտնվող մի քաղաք։

Մի քանի տարի անց՝ մ.թ. 70-ին, հռոմեական բանակը հրամանատար Տիտոսի գլխավորությամբ վերադարձավ ու պաշարեց հրեաների մայրաքաղաքը։ Այս անգամ զինվորները ավարտին հասցրին Գալլոսի սկսած գործը և ամայացրին քաղաքը։ Հարյուր հազարավոր մարդիկ Երուսաղեմում ծուղակի մեջ հայտնվեցին ու մահացան։

Ովքե՞ր էին «մարգարեների որդիները»

Աստվածաշնչի այն հատվածներում, որտեղ խոսվում է Սամուել, Եղիա և Եղիսե մարգարեների մասին, հանդիպում է «մարգարեների որդիներ» արտահայտությունը։ Օրինակ, երբ Հեուն նշանակվեց Իսրայելի թագավոր, Եղիսեն «մարգարեների որդիներից մեկին» ուղարկեց, որ նրան օծի (2 Թագավորներ 9։1–4

Աստվածաշնչագետները կարծում են, որ այդ մարդիկ մարգարեների համար նախատեսված դպրոցի սաներ են եղել կամ միության անդամներ, ոչ թե բառացի մարգարեների որդիներ։ Ըստ մի պարբերաթերթի (Journal of Biblical Literature)՝ այս խմբի անդամները «իրենց անձերը նվիրել էին Յահվեի [Եհովայի] ծառայությանը և գտնվում էին մարգարեի հսկողության տակ, որը.... նրանց հոգևոր հայրն էր» (2 Թագավորներ 2։12)։ Հեուին օծելու ուղարկված պատգամաբերին Աստվածաշունչը կոչում է նաև «մարգարեի սպասավոր» (2 Թագավորներ 9։4

Այս մարդիկ ակներևաբար պարզ կյանքով էին ապրում։ Աստվածաշնչում խոսվում է Եղիսեի օրերում ապրող «մարգարեների որդիների» մասին, որոնք ուրիշից փոխ առած կացնով էին իրենց համար բնակվելու տեղ շինում (2 Թագավորներ 6։1–5)։ Այն, որ նրանցից ոմանք ամուսնացած էին, երևում է մի այրու մասին պատմությունից (2 Թագավորներ 4։1)։ Հավատարիմ իսրայելացիները շատ էին գնահատում մարգարեների որդիներին և նրանց ապահովում էին սննդով (2 Թագավորներ 4։38, 42