Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ

Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ

Ինչո՞ւ մարդիկ չեն կարողանում համաշխարհային խաղաղություն հաստատել

Համաշխարհային խաղաղություն կհաստատի միայն այն կառավարությունը, որը կկարողանա փոխել մարդկանց սրտերը

Աստվածաշնչում նշվում է երկու գլխավոր պատճառ։ Առաջին՝ թեև մարդիկ մեծ ձեռքբերումների են հասել, նրանք ստեղծված չեն իրենց քայլերին ուղղություն տալու կարողությամբ։ Երկրորդ՝ մարդկանց ծրագրերը ձախողվում են, քանի որ «ամբողջ աշխարհը Չարի [Բանսարկու Սատանայի] իշխանության տակ է»։ Այդ պատճառով մարդկանց չի հաջողվում խաղաղություն հաստատել ողջ աշխարհում (կարդա՛  Երեմիա 10։23; 1 Հովհաննես 5։19

Մեկ այլ պատճառ է մարդու եսասիրությունն ու փառասիրությունը։ Աշխարհում խաղաղություն հնարավոր կլինի հաստատել միայն այնպիսի համաշխարհային կառավարության միջոցով, որը կսովորեցնի մարդկանց սիրել արդարությունը և հոգ տանել իրար (կարդա՛  Եսայիա 32։17; 48։18, 22

Ո՞վ է խաղաղություն հաստատելու երկրի վրա

Ամենակարող Աստված խոստացել է ստեղծել մի կառավարություն, որը կղեկավարի ողջ մարդկությանը։ Այն կփոխարինի մյուս բոլոր կառավարություններին (Դանիել 2։44)։ Աստծու Որդին՝ Հիսուս Քրիստոսը, կիշխի որպես Խաղաղության Իշխան։ Նա կվերացնի չարությունը երկրի երեսից և մարդկանց կսովորեցնի խաղաղության ճանապարհները (կարդա՛  Եսայիա 9։6, 7; 11։4, 9

Այսօր Հիսուսի առաջնորդությամբ միլիոնավոր մարդիկ Աստծու Խոսքի՝ Աստվածաշնչի միջոցով սովորեցնում են մարդկանց խաղաղություն ունենալ ուրիշների հետ։ Շուտով համաշխարհային խաղաղության մասին երազանքը իրականություն կդառնա (կարդա՛  Եսայիա 2։3, 4; 54։13