Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ

Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ

Ինչպե՞ս կարելի է երջանիկ ամուսնություն ունենալ

Ամուսնության Հիմնադիրը՝ Եհովա Աստված, իր Խոսքի միջոցով գործնական խորհուրդներ է տալիս, թե ինչպես երջանիկ ամուսնություն ունենալ։ Օրինակ՝ Աստվածաշունչը հայտնում է, թե որ հատկությունները կարող են երջանկացնել զույգերին և որ հատկությունները՝ խարխլել ընտանիքը։ Այն նաև սովորեցնում է՝ ինչպես հաղորդակցվել միմյանց հետ (կարդա՛  Կողոսացիներ 3։8–10, 12–14

Կողակիցները պետք է հարգեն իրար։ Եթե նրանցից յուրաքանչյուրը կատարի Աստծու կողմից սահմանված իր դերը, կնպաստի ընտանեկան երջանկությանը (կարդա՛  Կողոսացիներ 3։18, 19

Ի՞նչն է ամուսնությունը հարատև դարձնում

Ամուսինները միասին կմնան, եթե սիրեն իրար։ Աստված սովորեցնում է մեզ, թե ինչպես սիրել։ Նա և իր Որդի Հիսուսը անձնազոհ սեր դրսևորելու հարցում կատարյալ օրինակ են (կարդա՛  1 Հովհաննես 4։7, 8, 19

Եթե կողակիցները ամուսնությունը դիտեն որպես Աստծու կողմից ստեղծված կառույց, կշարունակեն ապրել միասին։ Աստված ամուսնությունը հիմնել է որպես ամուսնու և կնոջ միջև հարատև միություն, որպեսզի ընտանիքը ամուր լինի։ Հնարավո՛ր է հարատև ամուսնություն ունենալ, քանի որ Աստված տղամարդուն ու կնոջը այնպես է ստեղծել, որ նրանք լրացնում են միմյանց թե՛ ֆիզիկապես, թե՛ զգացապես։ Նա նրանց իր պատկերով է արարել, այսինքն՝ իր հատկություններով, այդ թվում նաև սեր դրսևորելու կարողությամբ (կարդա՛  Ծննդոց 1։27; 2։18, 24