Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ. ԻՆՉԻ՞ ՄԱՍԻՆ Է ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ

«Գտա՛նք Մեսիային»

«Գտա՛նք Մեսիային»

Աստվածաշնչի Եբրայերեն Գրությունների վերջին գիրքը գրվելուց մոտ չորս դար անց Մեսիայի մասին Միքիայի մարգարեությունը կատարվեց. Հիսուսը ծնվեց Բեթլեհեմ քաղաքում։ Դրանից 30 տարի հետո՝ մ.թ. 29թ.-ին, կատարվեց Դանիելի մարգարեության առաջին մասը. Հիսուսը մկրտվեց, և Աստված օծեց նրան սուրբ ոգով։ Երկար սպասված Սերունդը՝ Մեսիան, հայտնվեց ճիշտ ժամանակին։

Հիսուսն իսկույն սկսեց իր ծառայությունը՝ «քարոզելով ու հռչակելով Աստծու թագավորության բարի լուրը» (Ղուկաս 8։1)։ Ինչպես որ մարգարեացվել էր, նա բարի էր, խոնարհ և անկեղծորեն հետաքրքրված էր ուրիշներով։ Հիսուսի ուսմունքները գործնական էին ու սիրով լի, նա բուժում էր «ամեն տեսակ տկարություն ու հիվանդություն»։ Այդ ամենը ցույց էր տալիս, որ Աստված նրա հետ է (Մատթեոս 4։23)։ Բոլոր տարիքի մարդիկ Հիսուսի մոտ էին գալիս։ Նրանք հասկացել էին, որ գտել են Մեսիային (Հովհաննես 1։41

Հիսուսը կանխագուշակեց, որ նախքան իր Թագավորության հաստատվելը պատերազմներ, երկրաշարժեր և ուրիշ շատ դժբախտություններ կլինեն։ Ուստի հորդորեց բոլորին «արթուն մնալ» (Մարկոս 13։37

Հիսուսը կատարյալ մարդ էր և մինչև վերջ հնազանդվեց Աստծուն։ Սակայն նա ուներ թշնամիներ, որոնք սպանեցին նրան։ Իր մահով նա կատարյալ զոհ մատուցեց հետ գնելու համար այն, ինչ Ադամն ու Եվան կորցրել էին՝ հավիտենական կյանքի հեռանկարը Դրախտում։

Հիսուսի մահանալուց հետո կատարվեց ևս մեկ մարգարեություն. Աստված երրորդ օրը հարություն տվեց նրան որպես հզոր ոգեղեն էակի։ Հարություն առնելուց հետո Հիսուսը հայտնվեց իր աշակերտներից ավելի քան 500 հոգու։ Երկինք համբարձվելուց առաջ նա պատվիրեց իր հետևորդներին իր Թագավորության մասին բարի լուրը հայտնել «բոլոր ազգերի մեջ» (Մատթեոս 28։19)։ Ի՞նչ մասշտաբով նրանք կատարեցին այս հանձնարարությունը։

Մատթեոս, Մարկոս, Ղուկաս, Հովհաննես, 1 Կորնթացիներ