Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
Կա՞ հույս մահացածների համար
Մահը քնի պես է, և մահացածները անգիտակից վիճակում են ու ոչինչ չեն կարող անել։ Սակայն կյանքի Ստեղծիչը ի զորու է հարության միջոցով կյանքի բերել մահացածներին։ Որպես ապացույց՝ Աստված իշխանություն տվեց Հիսուսին հարություն տալու մի քանի մահացած մարդկանց (կարդա՛ Ժողովող 9։5; Հովհաննես 11։11, 43, 44)։
Ի՞նչ իմաստով է մահը նման քնի
Աստված խոստացել է, որ այն մահացած մարդիկ, ովքեր իր հիշողության մեջ են, իր որոշած ժամանակին հարություն կառնեն՝ ապրելու արդար նոր աշխարհում։ Ամենակարող Աստված ուզում է իր մեծ զորությամբ կենդանություն տալ նրանց (կարդա՛ Հոբ 14։14, 15)։
Ի՞նչ կլինի հարության ժամանակ
Երբ Աստված հարություն տա մարդկանց, նրանք կգիտակցեն, թե ովքեր են, կճանաչեն իրենց ընկերներին, ընտանիքի անդամներին։ Նույնիսկ եթե մարդու մարմինը քայքայվել է, Աստված կարող է այդ նույն անձնավորությանը նոր մարմին պարգևել (կարդա՛ 1 Կորնթացիներ 15։35, 38)։
Համեմատաբար քիչ թվով մարդիկ հարություն կառնեն երկնքում ապրելու համար (Հայտնություն 20։6)։ Շատերը, սակայն, հարություն կառնեն, որպեսզի ապրեն դրախտի վերածված երկրում։ Այդ մարդկանց համար սա նոր կյանքի սկիզբ կլինի, և նրանք կունենան հավիտյան ապրելու հեռանկար (կարդա՛ Սաղմոս 37։29; Գործեր 24։15)։