Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ

Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ

Ի՞նչ է անելու Հիսուսը ապագայում

Մ.թ. 33 թվականին Հիսուսը մահացավ, հարություն առավ և համբարձվեց երկինք։ Հետագայում նրան իշխանություն տրվեց կառավարելու որպես Թագավոր (Դանիել 7։13, 14)։ Լինելով Թագավոր՝ Հիսուսը ապագայում քայլեր է ձեռնարկելու, որ խաղաղություն հաստատի աշխարհում և վերջ դնի աղքատությանը (կարդա՛  Սաղմոս 72։7, 8, 13)։

Որպես Թագավոր՝ Հիսուսը մաքրելու է երկիրը անարդարությունից

Որպես մարդկության Ղեկավար՝ Հիսուսը հրաշալի բաներ է անելու։ Նա իր Հորից ստացած իշխանությունը օգտագործելու է մարդկությանը կատարելության հասցնելու համար։ Մարդիկ կվայելեն կյանքը երկրի վրա՝ առանց ծերանալու և մահանալու (կարդա՛  Հովհաննես 5։26–29; 1 Կորնթացիներ 15։25, 26

Ի՞նչ է այժմ անում Հիսուսը

Հիսուսն այժմ առաջնորդում է համաշխարհային քարոզչական գործունեությունը, որ կատարում են իր ճշմարիտ հետևորդները։ Նրանք այցելում են մարդկանց, որ պատմեն, թե ինչ է ասում Աստվածաշունչը Աստծու Թագավորության մասին։ Հիսուսն ասել է, որ կշարունակի աջակցել իր աշակերտների կատարած գործին, մինչև որ Աստծու Թագավորությունը կործանի մարդկային կառավարությունները (կարդա՛  Մատթեոս 24։14; 28։19, 20

Ճշմարիտ քրիստոնեական ժողովի միջոցով Հիսուսը մարդկանց ավելի լավ կյանքի է առաջնորդում։ Նա կշարունակի առաջնորդել նրանց դեպի Աստծու խոստացած նոր աշխարհ՝ փրկելով այս համակարգի կործանումից (կարդա՛  2 Պետրոս 3։7, 13; Հայտնություն 7։17