ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽՈՒՄ Է ԿՅԱՆՔԵՐԸ
Ես իմ պատերազմն էի մղում անարդարության ու բռնության դեմ
-
ԾՆՎԵԼ Է՝ 1960
-
ԵՐԿԻՐԸ՝ ԼԻԲԱՆԱՆ
-
ՆԱԽԿԻՆՈՒՄ՝ ՔՈՒՆԳՖՈՒԻ ՎԱՐՊԵՏ
ԻՄ ԱՆՑՅԱԼԸ։
Մեծացել եմ Ռմիշում, որը մոտ է Իսրայելի ու Լիբանանի սահմանին։ Քաղաքացիական պատերազմի տարիներն էին։ Հիշողությանս մեջ դեռ վառ են ականների պայթյունները և առանց վերջույթների մնացած անմեղ զոհերը։ Կյանքը դժվար էր, ամենուրեք տարածված էին հանցագործությունն ու բռնությունը։
Մեր ընտանիքը պատկանում էր մարոնական եկեղեցուն՝ արևելյան կաթոլիկ եկեղեցիներից մեկին։ Հայրս միշտ զբաղված էր 12 հոգուց բաղկացած մեր ընտանիքի նյութական կարիքները հոգալով, իսկ մայրս հետևում էր, որ հաճախենք եկեղեցի։ Ժամանակի ընթացքում զգացի, որ եկեղեցին, ինչպես որ հասարակությունն ընդհանուր առմամբ, չէր աջակցում թույլերին։
Պատանեկության տարիներին իմ մեջ հետաքրքրություն առաջացավ քունգֆուի հանդեպ։ Ջանադրաբար մարզվելու շնորհիվ կարողանում էի ձեռքով ու ոտքով հմտորեն հարվածներ տալ և գործածել մարտարվեստի տարբեր զենքեր։ Մտածում էի. «Ճիշտ է, չեմ կարող կանգնեցնել պատերազմը, բայց գոնե կարող եմ փորձել կանգնեցնել բռնի մարդկանց»։ Երբ տեսնում էի իրար դեմ կռվող երկու հոգու, անմիջապես միջամտում էի։ Շուտ էի բռնկվում և արագ բարկանում էի։ Լիբանանի հարավում բնակվող բոլոր մարդիկ վախենում էին ինձնից, քանի որ ես իմ պատերազմն էի մղում անարդարության ու բռնության դեմ։
1980թ.-ին դարձա Բեյրութի քունգֆուի ակումբի անդամ։ Ամեն օր ռումբեր, նռնակներ ու հրթիռներ էին ընկնում, բայց, միևնույնն է, ես գնում էի մարզումների։ Իմ կյանքում գլխավորը ուտելն էր, քնելը և Բրյուս Լիի պես ապրելը՝ չինացի-ամերիկացի դերասան և քունգֆուի չեմպիոն։ Ես կրկնօրինակում էի նրա սանրվածքը, քայլվածքը ու քունգֆուով զբաղվելիս նրա բղավելու կերպը։ Երբեք չէի ժպտում։
ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ։
Իմ նպատակը Չինաստանում քունգֆուի վարպետ դառնալն էր։ Մի երեկո, երբ ծանր մարզվում էի, քանի որ պատրաստվում էի մեկնել Չինաստան, դուռս թակեցին։ Ընկերս էր՝ երկու Եհովայի վկայի հետ։ Սև մարզահագուստ էի հագել, և քրտինքը հոսում էր ողջ մարմնովս։ Ես նրանց ասացի. «Ոչինչ չգիտեմ Աստվածաշնչի
մասին»։ Մտքովս էլ չէր անցնում, որ այդ պահից կյանքս փոխվելու էր։Վկաները Աստվածաշնչից ցույց տվեցին, թե ինչու մարդիկ իրենց ջանքերով երբեք չեն կարողանա լիովին վերացնել անարդարությունն ու բռնությունը։ Նրանք բացատրեցին, որ Բանսարկու Սատանան է այդպիսի խնդիրների իրական պատճառը (Հայտնություն 12:12)։ Ինձ տպավորեցին Վկաներից ճառագող խաղաղությունն ու վստահությունը, ինչպես նաև այն, որ ասացին, որ Աստված անուն ունի (Սաղմոս 83:18)։ Նրանք նաև ցույց տվեցին ինձ 1 Տիմոթեոս 4։8-ը, որտեղ ասվում է. «Մարմնի մարզումը քիչ բանի համար է օգտակար, մինչդեռ Աստծու հանդեպ նվիրվածությունը օգտակար է ամեն բանի համար, քանի որ այն ներառում է ինչպես ներկա, այնպես էլ գալիք կյանքի խոստումը»։ Այս խոսքերը մեծ ազդեցություն թողեցին կյանքիս վրա։
Ցավոք, ես կորցրի այդ Վկաների հետ կապը, քանի որ ընտանիքիս անդամները նրանց ասացին, որ այլևս չգան մեր տուն։ Բայց, միևնույնն է, որոշեցի դադարել քունգֆուով զբաղվելուց ու սկսել Աստվածաշունչ ուսումնասիրել։ Եղբայրներիս դուր չեկավ այդ միտքը, սակայն ես վճռել էի գտնել Եհովայի վկաներին ու նրանց օգնությամբ ուսումնասիրել Սուրբ Գիրքը։
Ես շարունակեցի փնտրել Վկաներին, բայց չկարողացա գտնել նրանց։ Այդ ընթացքում հայրս անսպասելի մահացավ, և մեր ընտանիքում ուրիշ ողբերգություններ տեղի ունեցան, ինչի պատճառով խոր տխրության մեջ էի։ Աշխատանքի էի անցել շինարարական ընկերությունում։ Մի օր Ադել անունով աշխատակիցս կանգնեցրեց ինձ ու հարցրեց, թե ինչու եմ այդքան տխուր։ Նա սկսեց խոսել հարության վերաբերյալ աստվածաշնչյան հույսի մասին։ Հաջորդ ինը ամիսների ընթացքում այս սիրառատ ու բարի Վկան համբերությամբ օգնեց ինձ ուսումնասիրելու Աստվածաշունչը։
Ուսումնասիրության ընթացքում բնավորությանս մեջ մեծ փոփոխություններ անելու կարիք տեսա։ Դա հեշտ չէր։ Բարկացկոտ էի ու հեշտությամբ հունից դուրս էի գալիս։ Աստվածաշնչից իմացա, թե ինչպես կարող եմ հսկել բարկությունս և չգործել զգացմունքների ազդեցության տակ։ Օրինակ՝ Մատթեոս 5։44-ում արձանագրված է Հիսուսի խորհուրդը. «Շարունակեք սիրել ձեր թշնամիներին և աղոթել ձեզ հալածողների համար»։ Հռոմեացիներ 12։19-ում հետևյալ նախազգուշացումն է տրված. «Վրեժխնդիր մի՛ եղեք ձեր անձերի համար.... որովհետև գրված է. ««Վրեժխնդրությունը իմն է։ Ե՛ս կհատուցեմ»,– ասում է Եհովան»»։ Աստվածաշնչյան այս և ուրիշ համարներ օգնեցին ինձ, որ կամաց-կամաց խաղաղություն գտնեմ։
ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԵՄ ՍՏԱՑԵԼ։
Թեև ընտանիքիս անդամները սկզբում հակառակվեցին Եհովայի վկաների օգնությամբ Աստվածաշունչ ուսումնասիրելու իմ որոշմանը, սակայն հետագայում հարգեցին նրանց։ Նույնիսկ եղբայրներիցս մեկը սկսել է ինձ հետ Եհովային երկրպագել, իսկ մայրս մինչև իր մահը ուրիշների մոտ պաշտպանում էր մեր հավատը։
Մեկ այլ օրհնություն էլ ունեմ՝ իմ հրաշալի, հավատարիմ կին Անիտան, որը լիաժամ ծառայության մեջ իմ սիրելի համագործակիցն է։ 2000թ.-ից ի վեր մենք բնակվում ենք Էսկիլստունայում (Շվեդիա), որտեղ արաբախոս մարդկանց օգնում ենք ուսումնասիրելու Աստվածաշունչը։
Սիրտս շարունակում է ճմլվել, երբ տեսնում եմ մարդկանց, ովքեր տառապում են բռնության պատճառով։ Սակայն քանի որ գիտեմ դրա իրական պատճառը, և որ Աստված շուտով վերջ է դնելու անարդարությանը, լցվում եմ իսկական ուրախությամբ ու խաղաղությամբ (Սաղմոս 37:29)։
Ես ու կինս երջանիկ ենք ծառայության մեջ։ Սիրում ենք ուրիշներին սովորեցնել Եհովայի մասին