Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
Ինչպե՞ս կարող են երեխաները սովորել սիրել Աստծուն
Երեխաները կարող են սովորել սիրել Աստծուն միայն այն դեպքում, եթե ապացույց ունենան, որ նա գոյություն ունի և սիրում է իրենց։ Աստծուն սիրելու համար նրանք պետք է ճանաչեն նրան (1 Հովհաննես 4։8)։ Օրինակ՝ նրանք կարիք ունեն իմանալու այս հարցերի պատասխանները. ի՞նչ նպատակ ուներ Աստված, երբ ստեղծում էր մարդուն։ Ինչո՞ւ է Աստված թույլ տալիս տառապանքը։ Ի՞նչ է անելու նա մարդկության համար ապագայում (կարդա՛ Փիլիպպեցիներ 1։9)։
Որպեսզի օգնեք ձեր երեխաներին սիրելու Աստծուն, պետք է ցույց տաք, որ ինքներդ եք սիրում նրան։ Երբ նրանք տեսնեն դա, հավանաբար կհետևեն ձեր օրինակին (կարդա՛ 2 Օրենք 6։5–7; Առակներ 22։6)։
Ինչպե՞ս կարող եք հասնել երեխաների սրտին
Աստծու Խոսքը զորեղ է (Եբրայեցիներ 4։12)։ Ուստի օգնեք ձեր երեխաներին իմանալու աստվածաշնչյան հիմնական ուսմունքները։ Մարդկանց սրտերին հասնելու համար Հիսուսը հարցեր էր տալիս, լսում էր և բացատրում էր Սուրբ Գիրքը։ Երեխաների սրտին հասնելու համար դուք կարող եք ընդօրինակել Հիսուսի սովորեցնելու մեթոդները (կարդա՛ Ղուկաս 24։15–19, 27, 32)։
Բացի այդ, աստվածաշնչյան արձանագրություններն այն մասին, թե ինչպես է Աստված վերաբերվել մարդկանց, կօգնեն երեխաներին ճանաչելու և սիրելու նրան։ Այդ նպատակին ծառայող հրատարակությունները առկա են www.pr418.com/hy-armn վեբ կայքում (կարդա՛ 2 Տիմոթեոս 3։16)։