ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԿԱ՞ ԱՐԴՅՈՔ ՀՈՒՅՍ ՄԱՀԱՑԱԾՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հույս մահացածների համար. ինչո՞ւ կարող եք համոզված լինել
Շատերը մտածում են, թե անմտություն է հավատալ, որ մահացածները նորից կապրեն։ Սակայն Պողոս առաքյալը այդպես չէր մտածում։ Աստծու ներշնչմամբ նա գրեց. «Եթե մենք միայն այս կյանքում ենք հույս դրել Քրիստոսի վրա, ապա բոլոր մարդկանց մեջ ամենախղճալին ենք։ Սակայն Քրիստոսը հարություն է առել՝ ննջեցյալների մեջ առաջին պտուղը» (1 Կորնթացիներ 15։19, 20)։ Պողոսը համոզված էր, որ հարություն է լինելու։ Հարության մեծագույն երաշխիքը Հիսուս Քրիստոսի հարությունն էր * (Գործեր 17։31)։ Դա է պատճառը, որ Պողոսը Հիսուսին անվանում է «առաջին պտուղը», այսինքն՝ Հիսուսը առաջինն էր, ով հարություն առավ այլևս չմահանալու հեռանկարով։ Եթե Հիսուսը առաջինն էր, ուրեմն բնականաբար պետք է լինեին նաև ուրիշներ։
Կա մեկ պատճառ ևս, թե ինչու կարող եք համոզված լինել, որ հարության հույսը իրական է։ Եհովան ճշմարտության Աստված է՝ նա «չի կարող ստել» (Տիտոս 1։2)։ Եհովան սուտ չի խոսել և երբեք չի խոսի։ Մի՞թե հնարավոր է, որ նա խոստանա, որ հարություն է լինելու, ցույց տա, որ կարող է դա անել, բայց հետո չկատարի իր խոստումը։ Դա անհնար է։
Իսկ ինչո՞ւ է Եհովան ուզում հարություն տալ մահացածներին։ Քանի որ սիրում է մարդկանց։ Աստծու հավատարիմ ծառա Հոբը հարցրեց. «Եթե մարդը մահանա, մի՞թե դարձյալ կապրի»։ Ապա ինքն էլ պատասխանեց. «Դու կկանչես, ու ես կպատասխանեմ քեզ, և դու կկարոտես քո ձեռքի գործին» (Հոբ 14։14, 15)։ Հոբը համոզված էր, որ իր մահից հետո իր սիրելի երկնային Հայրը անչափ կարոտելու է իրեն ու փափագելու է հարություն տալ։ Մի՞թե Աստված փոխվել է։ Մաղաքիա 3։6-ում գրված է. «Չէ՞ որ ես Եհովան եմ, ես չեմ փոխվում»։ Եհովան այսօր էլ է ցանկանում, որ մահացած մարդիկ կրկին կյանք ստանան և ապրեն առողջ ու երջանիկ։ Մի՞թե յուրաքանչյուր սիրող ծնող էլ չի ցանկանա, որ իր մահացած զավակը կրկին ապրի։ Սակայն տարբերությունն այն է, որ Աստված զորություն ունի հարություն տալու մարդկանց (Սաղմոս 135։6)։
Մահը սարսափելի թշնամի է, սակայն գոյություն ունի դրանից ազատվելու միջոց
նրա «աչքերից արցունքներ հոսեցին» (Հովհաննես 11։35)։ Իսկ մեկ այլ առիթով, երբ Հիսուսը հանդիպեց Նային քաղաքում ապրող մի այրի կնոջ, որը կորցրել էր իր միակ որդուն, «խղճաց նրան ու ասաց. «Լաց մի՛ եղիր»»։ Հիսուսը հենց այդ պահին հարություն տվեց նրա որդուն (Ղուկաս 7։13)։ Ակնհայտ է, որ Հիսուսը խոր ցավ է ապրում՝ տեսնելով մարդկանց տառապանքն ու մահը։ Որքա՜ն ուրախ կլինի նա, երբ մարդկանց վիշտը ուրախության վերածվի։
Եհովան իշխանություն է տալու իր Որդուն, որ նա հարություն տա միլիոնավոր մարդկանց և այդպիսով մեծ ուրախություն պարգևի նրանց, ովքեր կորցրել են իրենց սիրելիներին։ Իսկ Հիսուսը ցանկանո՞ւմ է հարություն տալ մարդկանց։ Նախքան Ղազարոսին հարություն տալը Հիսուսը իր սրտում զգաց այն ցավը, որը զգում էին Ղազարոսի քույրերն ու ընկերները, ևԻսկ դուք երբևէ զգացե՞լ եք մահվան պատճառած ցավը։ Գուցե մտածում եք, որ մահվան կապանքներից հնարավոր չէ ազատվել։ Սակայն ազատվելու միջոց գոյություն ունի։ Աստված իր Որդու միջոցով հարություն է տալու միլիոնավոր մարդկանց։ Նա շատ է ցանկանում, որ դուք անձամբ տեսնեք դա։ Նա նաև ուզում է, որ դուք դիմավորեք ձեր մահացած սիրելիներին, նրանց հետ միասին վայելեք կյանքը՝ առանց վախենալու, թե մի օր կկորցնեք նրանց։
Լայոնելը, որի մասին խոսվեց առաջին հոդվածում, ասում է. «Մի օր լսեցի հարության հույսի մասին։ Սկզբում դժվարանում էի հավատալ։ Չէի կարողանում վստահել այն մարդու խոսքերին, ով պատմեց ինձ այդ մասին։ Ուստի որոշեցի ինքս ստուգել, թե արդյոք դա ճիշտ է։ Աստվածաշնչում անձամբ կարդացի հարության մասին և համոզվեցի, որ դա ճշմարտություն է։ Այժմ անհամբերությամբ սպասում եմ, թե երբ եմ կրկին տեսնելու պապիկիս»։
Կցանկանա՞ք ավելի շատ բան իմանալ հարության մասին։ Եհովայի վկաները կարող են սիրով ձեր իսկ Աստվածաշնչում ցույց տալ, թե ինչ հիմքեր կան հարությանը հավատալու համար։ *
^ պարբ. 3 Հիսուսի հարության հետ կապված լրացուցիչ փաստեր կարող եք գտնել «Աստվածաշունչը Աստծո՞ւ Խոսքն է, թե՞ մարդկանց» գրքում, էջ 78–86 (ռուս., անգլ.)։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
^ պարբ. 9 Ավելի շատ տեղեկություններ ստանալու համար կարող եք կարդալ «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 7-րդ գլուխը։