Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
Աղքատությունը մի օր կվերանա՞
Ամեն տարի ծայրահեղ աղքատության մեջ ապրող միլիոնավոր մարդիկ մահանում են թերսնման և հիվանդությունների պատճառով։ Թեև որոշ երկրներ տնտեսապես ապահովված են, սակայն մարդկանց մեծ մասը դեռևս ապրում է ծայրահեղ աղքատության մեջ։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ աղքատությունը մարդկության դարավոր խնդիրներից մեկն է, որն այդպես էլ չի լուծվում (կարդա՛ Հովհաննես 12։8)։
Աղքատությանը վերջ դնելու համար անհրաժեշտ է մի համաշխարհային կառավարություն, որը կկարողանա ճիշտ կերպով բաշխել երկրագնդի ռեսուրսները։ Այն նաև պետք է կարողանա վերացնել պատերազմները, որոնք աղքատության գլխավոր պատճառներից են։ Աստված խոստանում է, որ հենց այդպիսի կառավարություն է հաստատելու (կարդա՛ Դանիել 2։44)։
Ո՞վ կարող է վերացնել աղքատությունը
Աստված նշանակել է իր որդուն՝ Հիսուսին, որ նա ղեկավարի ողջ մարդկությանը (Սաղմոս 2։4–8)։ Հիսուսը աղքատներին կազատի նեղությունից և վերջ կդնի կեղեքումներին ու բռնությանը (կարդա՛ Սաղմոս 72։8, 12–14)։
Ինչպեսև մարգարեացվել է, «Խաղաղության Իշխանը»՝ Հիսուսը, ամբողջ աշխարհում կհաստատի խաղաղություն և ապահովություն։ Այն ժամանակ երկրագնդի ամեն մի բնակիչ կունենա տուն, գոհացուցիչ աշխատանք և առատ սնունդ (կարդա՛ Եսայիա 9։6, 7; 65։21–23)։