Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ

Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ

Կարո՞ղ ենք իմանալ ճշմարտությունը Աստծու մասին

Ինչո՞ւ է աստված ուզում, որ մենք իմանանք ճշմարտությունը. կարդացեք Հովհաննես 17։3

Աստված հաղորդակցվել է մարդկանց հետ։ Նա օգտագործել է իր սուրբ ոգին, կամ՝ գործուն ուժը, որպեսզի իր մտքերը ներշնչի Աստվածաշունչը գրողներին (2 Պետրոս 1։20, 21)։ Մենք կարող ենք իմանալ Աստծու մասին ճշմարտությունը՝ ընթերցելով նրա Խոսքը՝ Աստվածաշունչը (կարդա՛  Հովհաննես 17։17; 2 Տիմոթեոս 3։16)։

Աստվածաշնչում Աստված շատ բաներ է բացահայտում իր մասին։ Նա մեզ հայտնում է, թե ինչու է ստեղծել մարդկանց, ինչ նպատակ ունի մարդկության առնչությամբ և թե ինչ է ակնկալում մեզանից (Գործեր 17։24–27)։ Եհովա Աստված ուզում է, որ մենք իմանանք ճշմարտությունը իր մասին (կարդա՛  1 Տիմոթեոս 2։3, 4

Ինչո՞ւ է Աստված հավանություն տալիս ճշմարտությունը սիրողներին

Եհովան ճշմարտության Աստվածն է։ Նա ուղարկեց իր Որդուն՝ Հիսուսին, որպեսզի վերջինս մարդկությանը հայտնի ճշմարտությունը։ Այդ իսկ պատճառով ճշմարտությունը սիրողները «ձգվում են» դեպի Հիսուսը (Հովհաննես 18։37)։ Աստված ուզում է, որ իրեն երկրպագողները ճշմարտությունը սիրող մարդիկ լինեն (կարդա՛  Հովհաննես 4։23, 24

Բանսարկու Սատանան շատերին է հեռու պահել Աստծուց՝ սուտ ուսմունքներ տարածելով նրա մասին (2 Կորնթացիներ 4։3, 4)։ Ճշմարտությունը չսիրող մարդկանց գրավում են այդպիսի սուտ ուսմունքները (Հռոմեացիներ 1։25)։ Մինչդեռ միլիոնավոր անկեղծ մարդիկ, ուսումնասիրելով Աստվածաշունչը, իմացել են Աստծու մասին ճշմարտությունը (կարդա՛  Գործեր 17։11