Թվեր 20։1-29

20  Առաջին ամսում Իսրայելի որդիները՝ ամբողջ ժողովը, եկան Ցին անապատ+, և ժողովուրդը բնակություն հաստատեց Կադեսում+։ Այնտեղ Մարիամը+ մահացավ և այնտեղ էլ թաղվեց։  Իսրայելացիները ջուր չունեին+, ուստի հավաքվեցին և դուրս եկան Մովսեսի ու Ահարոնի դեմ+։  Ժողովուրդը սկսեց վիճել+ Մովսեսի հետ՝ ասելով. «Երանի՜ թե մենք էլ մեռնեինք, երբ մեր եղբայրները մեռան Եհովայի առաջ+։  Ինչո՞ւ Եհովայի ժողովը բերեցիք այս անապատ, որտեղ և՛ մենք կմեռնենք, և՛ մեր բեռնակիր անասունները+։  Եվ ինչո՞ւ հանեցիք մեզ Եգիպտոսից ու բերեցիք այս անպետք տեղը+։ Այստեղ ո՛չ սերմ կա, ո՛չ թուզ, ո՛չ որթատունկեր, ո՛չ էլ նռներ+, և խմելու ջուր էլ չկա»։  Այդ ժամանակ Մովսեսն ու Ահարոնը ժողովի առաջից գնացին հանդիպման վրանի մուտքի մոտ ու երեսնիվայր մինչև գետին խոնարհվեցին+, և Եհովայի փառքը երևաց նրանց+։  Եհովան խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.  «Վերցրու գավազանը+ ու դու և քո եղբայր Ահարոնը մեկտեղ կանչեք ժողովին, ապա նրանց աչքի առաջ ժայռին ասացեք, որ այն ջուր տա։ Այդպես նրանց համար ջուր հանիր ժայռից և խմեցրու ժողովին ու բեռնակիր անասուններին»+։  Մովսեսը Եհովայի առաջից վերցրեց գավազանը+, ինչպես որ նա իրեն պատվիրել էր։ 10  Այնուհետև Մովսեսն ու Ահարոնը կանչեցին ժողովը ու հավաքեցին ժայռի առաջ, և նա ասաց նրանց. «Լսեցե՛ք, ո՛վ ապստամբներ+։ Ի՞նչ է, ջուր հանե՞նք ձեզ համար այս ժայռից»+։ 11  Դա ասելով՝ Մովսեսը բարձրացրեց ձեռքը և իր գավազանով երկու անգամ հարվածեց ժայռին։ Դրանից շատ ջուր դուրս եկավ, և ժողովն ու նրա բեռնակիր անասունները սկսեցին խմել+։ 12  Որոշ ժամանակ անց Եհովան Մովսեսին ու Ահարոնին ասաց. «Քանի որ հավատ չցուցաբերեցիք իմ հանդեպ ու չսրբացրիք+ ինձ Իսրայելի որդիների աչքի առաջ, այս ժողովը դուք չեք տանի այն երկիրը, որը նրանց պիտի տամ»+։ 13  Սրանք Մերիբայի*+ ջրերն են, քանի որ Իսրայելի որդիները վիճեցին Եհովայի հետ, և նա սրբացվեց նրանց մեջ։ 14  Հետո Մովսեսը Կադեսից պատգամաբերներ ուղարկեց Եդոմի թագավորին+, որ ասեն. «Այսպես է ասում քո եղբայր Իսրայելը+. «Դու լավ գիտես այն բոլոր նեղությունները, որոնց միջով մենք անցել ենք+։ 15  Մեր հայրերը գնացին Եգիպտոս+, և Եգիպտոսում մենք շատ օրեր բնակվեցինք+։ Սակայն եգիպտացիները սկսեցին վատ վերաբերվել մեզ և մեր հայրերի հետ+։ 16  Ի վերջո, աղերսեցինք Եհովային+, և նա լսեց մեր ձայնը, իր հրեշտակին+ ուղարկեց ու հանեց մեզ Եգիպտոսից։ Եվ ահա մենք Կադեսում ենք՝ քո տարածքի սահմանին գտնվող քաղաքում։ 17  Խնդրում եմ, թույլ տուր, որ անցնենք քո երկրով։ Արտի կամ խաղողի այգու միջով չենք անցնի և ոչ մի ջրհորից ջուր չենք խմի։ Թագավորի ճանապարհով մենք կգնանք+ ու ո՛չ աջ կթեքվենք, ո՛չ էլ ձախ+, մինչև որ անցնենք քո տարածքի միջով»»։ 18  Սակայն Եդոմն ասաց նրան. «Իմ երկրի միջով չանցնե՛ս, այլապես սրով դուրս կգամ քեզ ընդառաջ»։ 19  Իսրայելի որդիները նրան ասացին. «Մենք մեծ ճանապարհով կգնանք, ու եթե ես և իմ անասունները քո ջուրը խմենք, ապա դրա արժեքը կվճարեմ+։ Ոտքով անցնելուց բացի ոչինչ չեմ ուզում»+։ 20  Բայց նա ասաց՝ չանցնե՛ս+։ Եվ Եդոմի+ թագավորը մեծ բազմությամբ ու հզոր բանակով դուրս եկավ նրանց ընդառաջ։ 21  Այդպես՝ Եդոմը թույլ չտվեց, որ Իսրայելն անցնի իր տարածքով+։ Ուստի Իսրայելը շրջվեց ու հեռացավ նրանից+։ 22  Իսրայելի որդիները՝ ողջ ժողովը, Կադեսից+ ճանապարհ ընկան ու եկան Հոր+ լեռան մոտ։ 23  Հոր լեռան վրա՝ Եդոմի երկրի սահմանին, Եհովան Մովսեսին ու Ահարոնին ասաց. 24  «Ահարոնը կմիանա իր ժողովրդին+, որովհետև նա չի մտնի այն երկիրը, որը պիտի տամ Իսրայելի որդիներին, քանի որ դուք ապստամբեցիք Մերիբայի ջրերի վերաբերյալ իմ տված պատվերի դեմ+։  25   Վերցրու Ահարոնին ու նրա որդի Եղիազարին և նրանց բարձրացրու Հոր լեռը։ 26  Ահարոնի վրայից հանիր նրա հանդերձները+ և հագցրու նրա որդի Եղիազարին+։ Ահարոնն այնտեղ կմահանա ու կմիանա իր ժողովրդին»+։ 27  Մովսեսն արեց այնպես, ինչպես Եհովան իրեն պատվիրել էր։ Ամբողջ ժողովի աչքի առաջ նրանք Հոր լեռը բարձրացան։ 28  Հետո Մովսեսը Ահարոնի վրայից հանեց նրա հանդերձները և հագցրեց նրա որդի Եղիազարին, ինչից հետո Ահարոնը լեռան գագաթին մահացավ+, իսկ Մովսեսն ու Եղիազարը իջան լեռան վրայից։ 29  Ողջ ժողովը տեսավ, որ Ահարոնը մահացել է, և Իսրայելի ամբողջ տունը երեսուն օր Ահարոնի համար լաց եղավ+։

Ծանոթագրություններ

Նշ. է «վեճ, պայքար, կռիվ»։