ՄԱՍ 1
Աստված կարող է օգնել քեզ պատրաստ լինելու իր մեծ օրվան
«Մոտ է Եհովայի մեծ օրը»,— ասաց Աստծու մարգարեն (Սոփոնիա 1։14)։ Այդ օրը արագորեն մոտենում է, ուստի մենք պետք է ապրենք՝ այն վառ պահելով մեր մտքում։ Գիտեի՞ր, որ այսպես կոչված փոքր մարգարեները շատ կարևոր տեղեկություն են հայտնում այդ մեծ օրվա մասին։ Այս գրքի 1–3 գլուխները կարդալով՝ դու կծանոթանաս 12 մարգարեների հետ և նրանց գրքերի բովանդակությանը, ինչպես նաև օգտակար դասեր կսովորես։