Աստվածաշնչի կանխագուշակումները իրականանում են
Բաժին 8
Աստվածաշնչի կանխագուշակումները իրականանում են
Աստվածաշունչը տալիս է ոչ միայն անցյալում տեղի ունեցած իրադարձությունների ճշմարիտ նկարագրությունը, այլև ասում է, թե ինչ է տեղի ունենալու ապագայում։ Մարդիկ ի վիճակի չեն գուշակելու ապագան։ Ահա թե ինչու մենք գիտենք, որ Աստվածաշունչը Աստծուց է տրված։ Իսկ ի՞նչ է այն ասում ապագայի մասին։
Աստվածաշունչը խոսում է Աստծու մեծ պատերազմի մասին։ Այդ պատերազմում Աստված մաքրելու է երկիրը ամեն տեսակի չարիքից ու չարագործներից, բայց փրկելու է բոլոր իրեն ծառայողներին։ Որպես Աստծու կողմից նշանակված Թագավոր՝ Հիսուս Քրիստոսը հոգ է տանելու, որ Աստծուն ծառայողները խաղաղություն և երջանկություն վայելեն։ Նրանք այլևս երբեք չեն հիվանդանա կամ մահանա։
Մի՞թե ուրախ չենք, որ Աստված երկրի վրա նոր դրախտ է ստեղծելու։ Սակայն հարկավոր է ինչ–որ բան անել, եթե ցանկանում ենք այնտեղ ապրել։ Այս գրքի վերջին պատմությունը մեզ կհուշի, թե ինչ պետք է անենք, որպեսզի վայելենք այն սքանչելի կյանքը, որն Աստված նախատեսել է իրեն ծառայողների համար։ Ուրեմն, կարդա ՈՒԹԵՐՈՐԴ բաժինը և իմացիր, թե ինչ է Աստվածաշունչն ասում ապագայի մասին։
ԱՅՍ ԲԱԺՆՈՒՄ
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ 114
Չարության վերջը
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ 115
Երկրի վրա՝ նոր դրախտ
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ 116