Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ձիթենյաց լեռան վրա

Ձիթենյաց լեռան վրա

Պատմություն 98

Ձիթենյաց լեռան վրա

ՍԱ ՀԻՍՈՒՍՆ է Ձիթենյաց լեռան վրա։ Իսկ կողքին նստածները չորս առաքյալներն են։ Անդրեասը Պետրոսի եղբայրն է, իսկ Հակոբոսը՝ Հովհաննեսի։ Իսկ հեռվում երևում է Աստծու տաճարը։

Երկու օր առաջ Հիսուսը, էշի վրա նստած, մտել էր Երուսաղեմ։ Այսօր երեքշաբթի է։ Հիսուսն արդեն եղել է տաճարում։ Այնտեղ քահանաները փորձել են բռնել ու սպանել նրան։ Սակայն նրանք վախեցել են այդ քայլին դիմել, քանի որ ժողովուրդը սիրում է Հիսուսին։

— Օձե՛ր, իժերի՛ ծնունդներ,— ահա այսպես անվանեց Հիսուսն այդ կրոնական առաջնորդներին։ Նաև ասաց, որ Աստված պատժելու է նրանց իրենց չար գործերի համար։ Դրանից հետո Հիսուսը բարձրացավ Ձիթենյաց լեռը, և չորս առաքյալները սկսեցին նրան հարցեր տալ։ Գիտե՞ս ինչի մասին։

Առաքյալները հարցնում են ապագայում կատարվելիք դեպքերի մասին։ Նրանք գիտեն, որ Հիսուսը երկրի վրայից վերացնելու է ամեն չարություն։ Բայց նրանք ուզում են իմանալ, թե դա երբ է լինելու, և երբ է Հիսուսը վերադառնալու, որպեսզի կառավարի որպես Թագավոր։

Հիսուսը գիտի, որ իր վերադարձի ժամանակ երկրի վրա իր հետևորդները չեն տեսնելու իրեն։ Նրան հնարավոր չի լինելու տեսնել այն պարզ պատճառով, որ նա երկնքում է լինելու։ Ուստի Հիսուսն իր առաքյալներին պատմում է այն իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունենալու իր՝ որպես Թագավոր երկնքից կառավարելու տարիներին։ Իսկ ի՞նչ իրադարձություններ են դրանք։

Հիսուսը կանխագուշակում է մեծ պատերազմներ, շատ մարդիկ կհիվանդանան ու կքաղցեն, բռնությունը կշատանա, ուժգին երկրաշարժեր կլինեն։ Նա նաև ասում է, որ Աստծու Թագավորության մասին բարի լուրը պիտի քարոզվի աշխարհի բոլոր մասերում։ Տեսնո՞ւմ ենք արդյոք մեր օրերում այդ դեպքերի կատարումը. անկասկած։ Դրա համար էլ կարող ենք վստահությամբ ասել, որ Հիսուսն այժմ կառավարում է երկնքից։ Շուտով գալու է այն օրը, երբ նա երկրի երեսից կվերացնի չարությունը։

Մատթէոս 21։46; 23։1–39; 24։1–14; Մարկոս 13։3–10։