Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Դինային դժբախտություն է պատահում

Դինային դժբախտություն է պատահում

Պատմություն 20

Դինային դժբախտություն է պատահում

ԳԻՏԵ՞Ս, թե Դինան ում մոտ է հյուր գալիս. Քանանում ապրող աղջիկների։ Արդյոք դա չի՞ տխրեցնի նրա հայր Հակոբին։ Այս հարցի պատասխանը գտնելու համար փորձիր հիշել, թե Աբրահամն ու Իսահակը ի՛նչ կարծիքի էին քանանացի կանանց մասին։

Աբրահամն ուզո՞ւմ էր, որ իր որդի Իսահակը ամուսնանար Քանանի աղջիկներից որևէ մեկի հետ. ո՛չ։ Իսկ Իսահակն ու Ռեբեկան արդյոք կո՞ղմ էին, որ իրենց որդի Հակոբը կին ընտրեր քանանացի աղջիկներից. դարձյալ ո՛չ։ Իսկ ինչո՛ւ, գիտե՞ս։

Պատճառն այն էր, որ Քանանի ժողովուրդը պաշտում էր կեղծ աստվածների։ Նրանք այնպիսի մարդիկ չէին, որ կարողանային դառնալ լավ ամուսին, լավ կին, կամ էլ մտերիմ ընկեր։ Ուստի կարող ենք վստահ լինել, որ Հակոբին դուր չէր գա իր դստեր մտերմությունը քանանացի աղջիկների հետ։

Ինչ խոսք, Դինան փորձանքի մեջ ընկավ։ Տեսնո՞ւմ ես նկարում պատկերված քանանացի տղամարդուն, որը նայում է Դինային։ Նրա անունը Սյուքեմ է։ Մի օր, երբ Դինան այցելեց իր ընկերուհիներին, Սյուքեմը բռնեց նրան ու ստիպեց պառկել իր հետ։ Դա շատ սխալ էր, քանի որ կինն ու տղամարդը միայն ամուսնացած լինելու դեպքում իրավունք ունեն պառկել միասին։ Սյուքեմի կատարած արարքը բազում դժբախտությունների դուռ բաց արեց։

Երբ Դինայի եղբայրները տեղեկացան պատահածի մասին, խիստ զայրացան։ Նրանցից երկուսը՝ Շմավոնն ու Ղևին, այնքան բարկացան, որ վերցրին իրենց սրերը, անսպասելիորեն մտան քաղաք ու սպանեցին այդ քաղաքի բնակիչներին։ Նրանց միացան նաև իրենց եղբայրները և միասին սպանեցին Սյուքեմին ու մնացած բոլոր տղամարդկանց։ Հակոբին շատ բարկացրեց իր որդիների դաժան արարքը։

Այս դժբախտություններն ինչի՞ց սկիզբ առան. ամեն ինչ սկսվեց նրանից, որ Դինան մտերմացավ այն մարդկանց հետ, ովքեր չէին հնազանդվում Եհովայի օրենքներին։ Մենք չենք ուզենա նման ընկերներ ունենալ, այնպես չէ՞։

Ծննդոց 34։1–31։