Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Որտեղից գիտենք, որ ապրում ենք վերջին օրերում

Որտեղից գիտենք, որ ապրում ենք վերջին օրերում

Մաս 9

Որտեղից գիտենք, որ ապրում ենք վերջին օրերում

1, 2. Ինչպե՞ս կարող ենք իմանալ, որ ապրում ենք վերջին օրերում։

 ԻՆՉՊԵ՞Ս կարող ենք համոզված լինել, որ ապրում ենք այն ժամանակաշրջանում, երբ Աստծո Թագավորությունը միջոցներ է ձեռնարկելու ընդդեմ մարդկային կառավարման ներկա համակարգի։ Ինչպե՞ս կարող ենք իմանալ, որ շատ մոտ է այն ժամանակը, երբ Աստված վերջ է դնելու չարությանն ու տառապանքին։

2Այս հարցերը հետաքրքրում էին նաև Քրիստոսի աշակերտներին։ Ուստի նրանք հարցրին Հիսուսին, թե Թագավորության զորությամբ նրա ներկայության և «աշխարհքիս վերջի նշանը» ի՞նչ կլինի (Մատթէոս 24։3)։ Ի պատասխան՝ Հիսուսը նկարագրեց այն դեպքերն ու իրավիճակները, որ ցնցելու էին աշխարհը ու միասնաբար հանդես գալով՝ ցույց էին տալու, որ մարդկությունը թևակոխել է իրերի այս համակարգի ‘վերջի ժամանակը’՝ «վերջին օրերը» (Դանիէլ 11։40; Բ Տիմոթէոս 3։1, ԷԹ)։ Արդյոք մեր օրերում այդ նշանը տեսանելի՞ է։ Այն էլ ինչպե՛ս։

Համաշխարհային պատերազմներ

3, 4. Ինչպիսի՞ համապատասխանություն կա մեր օրերում տեղի ունեցած պատերազմների ու Հիսուսի մարգարեության միջև։

3Հիսուսը կանխագուշակել էր, որ «ազգ ազգի վերայ վեր կ’կենայ, եւ թագաւորութիւն թագաւորութեան վերայ» (Մատթէոս 24։7)։ 1914–ին աշխարհը ներքաշվեց մի այնպիսի պատերազմի մեջ, որը ազգերի ու թագավորությունների մոբիլիզացման տեսանկյունից՝ մինչ այդ իրեն նմանը չէր ունեցել։ Ընդունելով դա՝ այդ ժամանակվա պատմաբաններն անվանեցին այն Մեծ պատերազմ։ Նման պատերազմ պատմության մեջ առաջին անգամ էր տեղի ունենում. դա Առաջին համաշխարհային պատերազմն էր։ Մոտ 20 մլն մարդ՝ զինվորական թե խաղաղ բնակիչ, կորցրեցին իրենց կյանքը։ Դա մեծապես գերազանցում է մինչ այդ տեղի ունեցած ցանկացած պատերազմում զոհվածների թվին։

4Առաջին համաշխարհային պատերազմով նշանավորվեց վերջին օրերի սկիզբը։ Հիսուսն ասաց, որ դա, ինչպես նաև այլ իրադարձություններ «ցաւերի սկիզբն» էին դառնալու։ Եվ այդպես էլ եղավ. Երկրորդ համաշխարհային պատերազմը ավելի շատ մարդկանց կյանք խլեց՝ մոտ 50 մլն։ 20–րդ դարում պատերազմների ժամանակ զոհվել է 100 միլիոնից ավել մարդ. մի թիվ, որ ավելի քան չորս անգամ գերազանցում է նախորդ չորս հարյուր տարիների ընթացքում զոհվածների թվին։ Եվ այս ամենը՝ մարդկային կառավարման պատճառով։ Ինչպիսի՜ ցնցող հետևանքներ։

Ուրիշ ապացույցներ

5-7. Ուրիշ ի՞նչ ապացույցներ կան, որ մենք ապրում ենք վերջին օրերում։

5Հիսուսը վերջին օրերին բնորոշ ուրիշ առանձնահատկություններ էլ նշեց. նա ասաց. «Մեծամեծ գետնաշարժներ [«երկրաշարժներ», ԷԹ] եւ տեղ տեղ սովեր եւ մահտարաժամներ [համաճարակներ] կ’լինին» (Ղուկաս 21։11)։ Սա բավական լավ է համապատասխանում այն իրավիճակին, որ տիրում է 1914 թ.–ից ի վեր, քանի որ նման աղետները անչափ ավելացրել են մարդկանց տառապանքը։

6Մեծ երկրաշարժերը, որ բազում մարդկանց կյանք են խլում, սովորական երևույթ են դարձել։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո միայն իսպանական գրիպի համաճարակից 20 մլն մարդ մահացավ (ուրիշ տվյալներով՝ 30 մլն կամ ավելի)։ ՁԻԱՀ–ը խլել է հարյուր հազարավոր կյանքեր և մոտ ապագայում դեռ կխլի էլի միլիոնավորներ։ Ամեն տարի միլիոնավոր անհատներ մահանում են սրտի հետ կապված խնդիրների, քաղցկեղի և այլ հիվանդությունների պատճառով։ Միլիոնավոր ուրիշ մարդիկ էլ սովամահ են լինում։ Ակնհայտ է ուրեմն, որ «Յայտնութիւն» գրքում նկարագրված ձիավորները, 1914 թ.–ից սկսած, մեծ թվով մարդկանց են կործանել պատերազմների, սննդի պակասության ու համաճարակների միջոցով (Յայտնութիւն 6։3–8

7Հիսուսը նաև կանխագուշակել էր հանցագործության աճ, ինչը նկատելի է բոլոր երկրներում։ Նա ասել էր. «Անօրէնութեան շատանալու պատճառով՝ շատերի սէրը կ’սառչի» (Մատթէոս 24։12

8. Ի՞նչ համապատասխանություն կա Բ Տիմոթէոս 3–րդ գլխի մարգարեության և մեր օրերի միջև։

8Բացի այդ, աստվածաշնչյան մարգարեությունների համաձայն՝ անկում էին ապրելու նաև բարոյական արժեքները. մի բան, որ այսօր նկատելի է ամբողջ աշխարհում. «Յետի [վերջին] օրերումը չար ժամանակներ կ’գան։ Որովհետեւ մարդիկ կ’լինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր քան թէ աստուածասէր։ Որ աստուածպաշտութեան կերպարանքն ունին, բայց նորա զօրութիւնն ուրացած են.... Բայց չար եւ խաբեբայ մարդիկն յառաջ կ’գնան չարութեան մէջ» (Բ Տիմոթէոս 3։1–13)։ Մեր աչքերի առջև հենց սա էլ տեղի է ունենում։

Մեկ ուրիշ գործոն

9. Ի՞նչ տեղի ունեցավ երկնքում՝ համընկնելով վերջին օրերի սկսվելու հետ։

9Գոյություն ունի մեկ ուրիշ գործոն ևս, որով պայմանավորված է տառապանքի հսկայական աճը մեր օրերում։ 1914 թ.–ին վերջին օրերի սկսվելու հետ մեկտեղ տեղի ունեցավ ևս մի իրադարձություն, որն է՛լ ավելի մեծ վտանգի ենթարկեց մարդկությունը։ Աստվածաշնչի վերջին գրքի համաձայն՝ այդ ժամանակ «պատերազմ եղաւ երկնքումը. Միքայէլը [Քրիստոսն իր երկնային զորությամբ] եւ նորա հրեշտակները պատերազմեցին վիշապի [Սատանայի] դէմ. եւ պատերազմեց վիշապը եւ իր զօրքերը [դևերը], եւ չ’կարողացան դէմ կենալ, եւ ոչ էլ տեղ գտնուեցաւ նորանց համար երկնքումը։ Եւ վայր գցուեցաւ մեծ վիշապը՝ այն առաջի օձը, որ Բանսարկու եւ սատանայ է կոչվում, այն բովանդակ աշխարհքը մոլորեցնողը վայր գցուեցաւ երկրի վերայ եւ իր հրեշտակներն էլ իրան հետ վայր գցուեցան» (Յայտնութիւն 12։7–9

10, 11. Ի՞նչ ազդեցություն թողեց մարդկության վրա Սատանայի ու նրա դևերի՝ երկրի վրա գցվելը։

10Ի՞նչ հետևանքներ ունեցավ դա մարդկության համար։ Ահա թե ինչ է ասվում այդ մարգարեական խոսքերի շարունակության մեջ. «Վա՜յ երկրին եւ ծովին, [եւ նորանում բնակողներին] որ Բանսարկուն վայր իջաւ ձեզ մօտ, որ մեծ բարկութիւն ունի, գիտենալով, որ քիչ ժամանակ ունի»։ Այո՛, Սատանան գիտի, որ իր համակարգի վախճանը մոտ է, ուստի նախքան իր ու իր աշխարհի կործանումը՝ անում է հնարավոր ամեն բան՝ մարդկանց Աստծո դեմ տրամադրելու (Յայտնութիւն 12։12; 20։1–3)։ Որքա՜ն են ստորացել այդ ոգեղեն արարածները՝ իրենց ազատ կամքը սխալ գործածելով։ Ինչպիսի՜ սարսափելի վիճակում է հայտնվել երկիրը նրանց ազդեցության պատճառով, հատկապես՝ 1914 թ.–ից սկսած։

11Զարմանալի չէ, ուրեմն, որ Հիսուսը մեր ժամանակների մասին ասաց. «Երկնքիցն ահաւոր բաներ եւ մեծամեծ նշաններ կ’լինին» (Ղուկաս 21։11

Մարդկանց ու դևերի իշխանության վերջը մոտ է

12. Վերջին մարգարեություններից ո՞րը դեռ պիտի իրականանա՝ նախքան այս դրության վախճանը։

12Որքա՞ն աստվածաշնչյան մարգարեություններ դեռ պիտի իրականան՝ նախքան Աստծո կողմից ներկա դրության կործանումը։ Շատ քիչ։ Ահա վերջիններից մեկը, որ արձանագրված է Ա Թեսաղոնիկեցիս 5։3–ում. «Երբոր կ’ասեն թէ խաղաղութիւն եւ ապահովութիւն է, այն ժամանակ յանկարծակի կ’հասնէ նորանց վերայ կորուստը»։ Ինչպես տեսնում ենք, այս դրության վերջը կսկսվի, ‘երբ ասեն’։ Կործանումը վրա կհասնի ամենաքիչ սպասված ժամանակ, երբ խաղաղության ու անվտանգության հասնելու հույսը կկապվի մարդկանց հետ։

13, 14. Նեղության ի՞նչ ժամանակաշրջանի մասին է կանխագուշակել Հիսուսը, և ինչո՞վ է այն ավարտվելու։

13Սատանայի ազդեցության տակ գտնվող այս աշխարհի ժամանակը սպառվում է։ Շուտով այն կկործանվի, և դա տեղի կունենա մի այնպիսի դժվարին ժամանակաշրջանում, որի մասին Հիսուսն ասել էր. «Այն ժամանակը մեծ նեղութիւն կ’լինի, որ նմանը աշխարհքիս սկզբիցը մինչեւ հիմա չ’եղաւ, եւ ոչ էլ երբէք կ’լինի» (Մատթէոս 24։21

14«Մեծ նեղության» գագաթնակետը կլինի Արմագեդոնը՝ Աստծո պատերազմը։ Դա Դանիել մարգարեի նկարագրած այն ժամանակն է, երբ Աստված «պիտի փշրէ եւ վերջացնէ այս բոլոր թագաւորութիւնները»։ Դրանով կնշանավորվի Աստծուց անկախ բոլոր մարդկային իշխանությունների վերջը։ Նրա երկնային Թագավորությունը իր հսկողության տակ կվերցնի մարդկության բոլոր գործերը, և ինչպես կանխագուշակել է Դանիելը, իշխանությունը այլևս «ուրիշ ազգի չի տրուիլ» (Դանիէլ 2։44; Յայտնութիւն 16։14–16

15. Ի՞նչ տեղի կունենա Սատանայի ու նրա դևերի ազդեցության հետ։

15Այդ ժամանակ վերջ կդրվի Սատանայի ու նրա դևերի ազդեցությանը։ Այդ ըմբոստ ոգեղեն արարածները կհեռացվեն, որպեսզի «էլ չ’մոլորեցնէ[ն] ազգերին» (Յայտնութիւն 12։9; 20։1–3)։ Նրանք դատապարտված են մահվան, և նրանց կործանում է սպասում։ Ինչպիսի՜ թեթևություն կզգա մարդկությունը՝ ազատվելով նրանց նողկալի ազդեցությունից։

Ով կվերապրի, և ով՝ ոչ

16-18. Ո՞վ կվերապրի այս դրության վախճանը, և ո՞վ՝ ոչ։

16Ո՞վ կենդանի կմնա, երբ Աստծո դատավճիռներն այս աշխարհի դեմ սկսեն իրականանալ։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ պաշտպանություն ու փրկություն կստանան Աստծո ղեկավարությունը փափագողները։ Իսկ այն անհատները, ովքեր դեմ են Աստծո ղեկավարմանը, պաշտպանություն չեն ստանա, այլ կոչնչացվեն Սատանայի աշխարհի հետ միասին։

17Ահա թե ինչ է գրված Առակաց 2։21, 22–ում. «Ուղիղները [Աստծո իշխանությանը հնազանդվողները] կ’բնակուեն երկրի վրայ, եւ կատարեալները կը մնան նորանում։ Իսկ անզգամները [Աստծո իշխանությանը չհնազանդվողները] բնաջինջ կ’լինին երկրիցը, եւ նենգաւորները կ’խլուին նորանից»։

18Իսկ Սաղմոս 37։10, 11–ում ասվում է. «Դեռ մի քիչ ժամանակ էլ, եւ ամբարիշտը չ’կայ.... Բայց խոնարհները երկիրը կ’ժառանգեն եւ կ’ուրախանան խաղաղութեան առատութիւնովը»։ Նույն սաղմոսի 29–րդ համարում էլ նշվում է. «Արդարները երկիրը կ’ժառանգեն, եւ յաւիտեան կ’բնակուին նորանում»։

19. Ո՞ր խուրհուրդը պետք է սրտանց ընդունենք։

19Ուստի անհրաժեշտ է սրտանց ընդունել Սաղմոս 37։34–ում արձանագրված հետևյալ խորհուրդը. «Սպասիր Տիրոջը եւ պահիր նորա ճանապարհը, եւ նա կ’բարձրացնէ քեզ՝ որ երկիրը ժառանգես. եւ կը տեսնես ամբարիշտները սատակելիս»։ Նույն սաղմոսի 37 և 38 համարներն էլ ասում են. «Արդարին մտիկ արա եւ ուղիղին տես. այսպիսի մարդի վերջը խաղաղութիւն է։ Բայց անիրաւներն իրար հետ մէկտեղ կ’սատակեն. ամբարիշտների վերջը կորուստ է»։

20. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ մի հուզիչ ժամանակաշրջանում ենք ապրում։

20Որքա՜ն մխիթարական, որքա՜ն քաջալերական է իմանալ, որ Աստված իսկապես հոգ է տանում մեր մասին, և որ շուտով նա վերջ է դնելու չարությանն ու տառապանքին։ Եվ որքա՜ն ուրախալի է, որ այս հիանալի մարգարեությունների իրականացումը շատ մոտ է։

[Հարցեր ուսումնասիրության համար]

[նկար 20–րդ էջի վրա]

Աստվածաշնչում կանխագուշակված են եղել այն իրադարձությունները, որ պետք է կազմեին վերջին օրերի «նշանը»

[նկար 22–րդ էջի վրա]

Շուտով՝ Արմագեդոնի ժամանակ, կոչնչացվեն Աստծո իշխանությանը չհնազանդվողները, իսկ ովքեր հնազանդվում են, կապրեն արդար նոր աշխարհում