«Ամէն ինչից առաջ միմեանց միջեւ ամուր սէր ունեցէք»
«Ամէն ինչից առաջ միմեանց միջեւ ամուր սէր ունեցէք»
«Ամեն բանի վերջը մօտեցել է։ .... Ամէն ինչից առաջ միմեանց միջեւ ամուր սէր ունեցէք» (Ա Պետրոս 4։7, 8 ԷԹ)։
Հիսուսը հասկանում էր, որ իր առաքյալների հետ անցկացրած վերջին մի քանի ժամերը շատ թանկարժեք են։ Նա գիտեր, թե նրանց ինչ է սպասում։ Առաքյալները պետք է մի հսկայածավալ աշխատանք կատարեին, բայց նրանց ատելու էին ու հալածելու, ինչպես որ Հիսուսի հետ վարվեցին (Յովհաննէս 15։18–20)։ Այդ վերջին գիշերվա ընթացքում նա նրանց բազմիցս հիշեցրեց այն մասին, որ անհրաժեշտ է սիրել միմյանց (Յովհաննէս 13։34, 35; 15։12, 13, 17)։
2 Պետրոս առաքյալը, որն այդ գիշեր լսում էր Հիսուսի խոսքերը, ըմբռնեց դրանց կարևորությունը։ Տարիներ անց, երբ Երուսաղեմի կործանմանը շատ քիչ ժամանակ էր մնացել, նա իր նամակում շեշտեց սիրո կարևորությունը և քրիստոնյաներին խրախուսեց հետևյալ խոսքերով. «Ամեն բանի վերջը մօտեցել է։ .... Ամէն ինչից առաջ միմեանց միջեւ ամուր սէր ունեցէք» (Ա Պետրոս 4։7, 8 ԷԹ)։ Այս համակարգի վերջին օրերում ապրողների համար Պետրոսի խոսքերը շատ մեծ նշանակություն ունեն (Բ Տիմոթէոս 3։1)։ Իսկ ի՞նչ է «ամուր սէր»–ը։ Ինչո՞ւ է կարևոր մյուսների հանդեպ նման սեր ցուցաբերելը։ Եվ ինչպե՞ս կարող ենք դա անել։
«Ամուր սէր». ի՞նչ է այն
3 Շատերն այն կարծիքին են, որ սերը ինքնաբերաբար առաջացող զգացմունք է։ Սակայն Պետրոսը խոսում էր ոչ թե սիրո ցանկացած տեսակի, այլ այդ հատկության ամենավեհ տեսակի մասին։ Ա Պետրոս 4։8–ում սեր բառը հունարեն ագա՛պե բառի թարգմանությունն է։ Այդ բառը մատնանշում է անշահախնդիր սիրո, որը սկզբունքներով է առաջնորդվում։ Մի տեղեկատու աշխատության մեջ ասվում է հետևյալը. «Ագապե սերը հնարավոր է ստիպողաբար դրսևորել, որովհետև այն գլխավորապես ոչ թե էմոցիա է, այլ կամավոր որոշում, որն էլ գործողությունների է մղում»։ Քանի որ մենք եսասիրական հակումներ ենք ժառանգել, ուստի կարիք ունենք հիշեցումների, որպեսզի կարողանանք աստվածային սկզբունքների վրա հիմնված սեր ցուցաբերել միմյանց հանդեպ (Ծննդոց 8։21; Հռովմայեցիս 5։12)։
4 Սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է զուտ պարտքի զգացումից ելնելով սիրենք միմյանց։ Ագա՛պեն զերծ չէ զգացմունքներից ու ջերմությունից։ Պետրոսն ասաց, որ մենք պետք է ‘միմյանց միջև ամուր [բառացի՝ «ընդարձակ»] սեր ունենանք’ a («Թագավորության տողացի թարգմանություն»)։ Այնուամենայնիվ, նման սեր ցուցաբերելու համար ջանքեր են պահանջվում։ «Ամուր» թարգմանված հունարեն բառի առնչությամբ մի աստվածաշնչագետ ասում է. «Այդ բառը նկարագրում է ատլետի ամենամեծ ջանքերը, երբ մրցավազքի վերջնագծին հասնելիս նա իր վերջին ճիգերն է գործադրում»։
5 Ուրեմն՝ մենք չպետք է սահմանափակվենք միայն այն դեպքերով, երբ հեշտ է սեր ցուցաբերելը, և մեր սերը չպետք է միայն մի քանի ընտրված անհատների վրա տարածենք։ Քրիստոնեական սերը պահանջում է, որ «ընդարձակենք» մեր սիրտը. սեր ցուցաբերենք նույնիսկ այն ժամանակ, երբ դա անելը այնքան էլ հեշտ չէ (Բ Կորնթացիս 6։11–13)։ Պարզ է, որ մարզումների շնորհիվ վարպետություն ձեռք բերող ատլետի նման մենք էլ պետք է «մարզվենք» ու մեր մեջ զարգացնենք սիրո այս տեսակը։ Անչափ կարևոր է, որ միմյանց նկատմամբ հենց այսպիսի սեր ցույց տանք։ Ինչո՞ւ։ Ամենաքիչը երեք պատճառով։
Ինչո՞ւ պետք է սիրենք միմյանց
6 Առաջին պատճառն այն է, որ «սէրն Աստուածանից է» (Ա Յովհաննէս 4։7)։ Եհովան՝ այդ գրավիչ հատկության Աղբյուրը, մեզ առաջինը սիրեց։ Հովհաննես առաքյալն ասաց. «Սորանով Աստուծոյ սէրն երեւեցաւ մեզանում, որ Աստուած իր միածին Որդուն ուղարկեց աշխարհք, որ նորանով կեանք ունենանք» (Ա Յովհաննէս 4։9)։ Աստծո Որդին երկիր ուղարկվեց՝ դառնալու մարդ, կատարելու իր ծառայությունը և մահանալու տանջանքի ցցի վրա. այս ամենը՝ նրա համար, «որ.... կեանք ունենանք»։ Ինչպե՞ս պետք է արձագանքենք Աստծո սիրո այս գերագույն արտահայտմանը։ Հովհաննեսն ասում է. «Եթէ Աստուած այսպէս սիրեց մեզ, ապա մենք էլ պէտք է իրար սիրենք» (Ա Յովհաննէս 4։11)։ Նկատեք, որ Հովհաննեսը գրեց. «Եթէ Աստուած այսպէս սիրեց մեզ». ոչ միայն քեզ, այլ նաև մեզ։ Հարցի բուն էությունը պարզ է. եթե Աստված սիրում է մեր հավատակիցներին, ուրեմն մե՛նք էլ պետք է նրանց սիրենք։
7 Ահա երկրորդ պատճառը. հատկապես կարևոր է, որ հիմա ավելի շատ սիրենք միմյանց, որպեսզի օգնության ձեռք մեկնենք մեր եղբայրներին, ովքեր դրա կարիքն ունեն, քանզի «ամեն բանի վերջը մօտեցել է» (Ա Պետրոս 4։7)։ Մենք ապրում ենք ‘չար ժամանակներում’ (Բ Տիմոթէոս 3։1)։ Աշխարհում տեղի ունեցող բուռն իրադարձությունները, տարերային աղետներն ու մեր դեմ ուղղված հակառակությունները դժվարություններ են ստեղծում մեզ համար։ Այդպիսի դժվար պարագաներում մենք պետք է իրար մոտ լինենք առավել քան երբևէ։ Ամուր սերը մեզ կմիավորի ու կմղի, որ ‘հոգածություն ունենանք միմյանց նկատմամբ’ (Ա Կորնթացիս 12։25 ԱՆԹ, 26)։
8 Երրորդ պատճառը, թե ինչու է հարկավոր սիրել միմյանց, այն է, որ չենք ցանկանում ‘տեղի տալ Սատանային’՝ դառնալով նրա ձեռքի գործիքը (Եփեսացիս 4։27)։ Նա ճարպկորեն ջանում է այնպես անել, որ մեր հավատակիցների անկատարությունը՝ նրանց թերությունները, թուլություններն ու սխալները, մեզ համար գայթակղության քար դառնան։ Որևէ մեկի անխոհեմ դիտողությունից կամ անբարյացակամ արարքից վիրավորվելով՝ կլքե՞նք ժողովը (Առակաց 12։18)։ Ո՛չ, եթե միմյանց հանդեպ ամուր սեր ունենք։ Այդպիսի սերն օգնում է մեզ խաղաղություն պահպանել և «մէկ սրտով», միասնաբար ծառայել Աստծուն (Սոփոնիա 3։9, ԱԱ)։
Ինչպե՞ս կարող եք ցույց տալ, որ սիրում եք մյուսներին
9 Հարկավոր է սեր ցուցաբերել նախևառաջ ընտանիքում։ Հիսուսն ասաց, որ իր ճշմարիտ հետևորդները պետք է ճանաչվեին միմյանց հանդեպ ցուցաբերած սիրով (Յովհաննէս 13։34, 35)։ Սերը պետք է ակնհայտ լինի ոչ միայն ժողովում, այլ նաև տանը՝ ամուսինների միջև, ինչպես նաև ծնողների ու երեխաների միջև։ Բավական չէ միայն սիրել ընտանիքի անդամներին. հարկավոր է այն ինչպես հարկն է դրսևորել։
10 Ինչպե՞ս կարող են ամուսինները սեր ցույց տալ միմյանց հանդեպ։ Իր կնոջն իսկապես սիրող ամուսինը խոսքով ու գործով ցույց կտա, որ բարձր է գնահատում նրան՝ լինի դա մարդկանց ներկայությամբ, թե նրա հետ առանձին լինելիս։ Նա հարգում է իր կնոջ արժանապատվությունը և հաշվի է առնում նրա կարծիքը, խոսքերն ու զգացմունքները (Ա Պետրոս 3։7)։ Այդպիսի ամուսինը իր կնոջ հետաքրքրությունները սեփականից վեր է դասում և իր ձեռքից եկածն անում է, որպեսզի հոգ տանի նրա նյութական, հոգևոր և էմոցիոնալ կարիքների մասին (Եփեսացիս 5։25, 28)։ Իսկ իր ամուսնուն անկեղծորեն սիրող կինը ‘ակնածում է’ նրանից, նույնիսկ երբ ամուսինը երբեմն չի արդարացնում նրա սպասելիքները (Եփեսացիս 5։22, 33 ԱԱ)։ Նա աջակցում է ամուսնուն, հնազանդվում է նրան, անխոհեմ պահանջներ չի ներկայացնում, այլ նրա հետ համագործակցելով՝ առաջնային տեղը հատկացնում է հոգևորին (Ծննդոց 2։18; Մատթէոս 6։33)։
Առակաց 22։6)։ Դա նշանակում է՝ ժամանակ հատկացնել ընտանյոք հանդերձ Աստվածաշունչն ուսումնասիրելուն, ծառայությանը մասնակցելուն և քրիստոնեական հանդիպումներին հաճախելուն (Բ Օրինաց 6։4–7)։ Այս հարցերում հետևողական լինելու համար անհրաժեշտ է շատ բաներ զոհել, հատկապես այս կրիտիկական ժամանակներում։ Ձեր երեխաների հոգևոր կարիքների մասին հոգալով՝ ցույց եք տալիս, որ մտածում եք նրանց հավիտենական բարօրության մասին, իսկ դա ձեր մեծ սիրո վառ ապացույցն է (Յովհաննէս 17։3)։
11 Ծնողնե՛ր, ինչպե՞ս կարող եք սեր ցուցաբերել ձեր երեխաների հանդեպ։ Պատրաստակամ ոգով կատարած ծանր աշխատանքը՝ ապահովելու նրանց նյութականով, ձեր սիրո վկայությունն է (Ա Տիմոթէոս 5։8)։ Սակայն երեխաները սննդից, հագուստից ու ծածկից բացի մի կարևոր բանի կարիք էլ ունեն։ Նրանք հոգևոր դաստիարակության կարիք ունեն, որպեսզի սիրո մեջ աճեն ու ծառայեն ճշմարիտ Աստծուն (12 Անչափ կարևոր է, որ դուք սիրով հոգ տանեք նաև ձեր երեխաների էմոցիոնալ կարիքների մասին։ Երեխաները խոցելի են։ Նրանց զգայուն և նուրբ սրտերը ձեր սիրո հավաստիացումների կարիքն ունեն։ Ասացեք, որ սիրո՛ւմ եք նրանց, միշտ գուրգուրե՛ք նրանց. դա նրանց կվստահեցնի, որ սիրված են ու անչափ գնահատելի։ Սիրով ու անկեղծորեն գովե՛ք ձեր երեխաներին. այդպիսով նրանք կտեսնեն, որ նկատում ու գնահատում եք նրանց ջանքերը։ Պատժեք նրանց սիրով. այդպես նրանք կհասկանան, որ ձեր խրատով ձգտում եք նրանց մեջ լավ անձնավորություն մշակել (Եփեսացիս 6։4)։ Սիրո այսպիսի արտահայտումները կկերտեն ձեր ընտանիքը՝ դարձնելով այն երջանիկ ու միասնական. ընտանիք, որը լավ է նախապատրաստված դիմադրելու վերջին օրերի ճնշումներին։
13 Սերը մեզ մղում է ներողամիտ լինելու մյուսների թերությունների նկատմամբ։ Հիշեք, որ երբ Պետրոսը իր նամակում քրիստոնյաներին քաջալերեց «միմեանց միջեւ ամուր սէր ունե[նալ]», նա բացատրեց, թե ինչու է դա այդքան կարևոր. «Սէրը ծածկում է մեղքերի շատութիւնը» (Ա Պետրոս 4։8)։ ‘Ծածկել’՝ չի նշանակում թաքցնել լուրջ մեղքերը։ Այդպիսի մեղքերի մասին հարկավոր է տեղյակ պահել ժողովի այն պատասխանատու եղբայրներին, ովքեր իրավասու են նման խնդիրներով զբաղվելու (Ղեւտացոց 5։1; Առակաց 29։24, ԱԱ)։ Սիրո դրսևորում չի լինի, եթե բացահայտ մեղավորներին թույլ տրվի, որ շարունակեն իրենց զոհը դարձնել ու վնաս հասցնել անմեղ մարդկանց. բացի այդ դա կոտնահարի աստվածաշնչյան սկզբունքները (Ա Կորնթացիս 5։9–13)։
14 Սակայն շատ դեպքերում մեր հավատակիցների թերացումներն ու սխալները այդքան էլ լուրջ բնույթ չեն կրում։ Բոլորս էլ ժամանակ առ ժամանակ խոսքով կամ գործով մեղանչում ենք, հիասթափեցնում կամ նույնիսկ վիրավորում մեկս մյուսին (Յակոբոս 3։2)։ Նման դեպքերում անմիջապես հայտնի՞ ենք դարձնում մյուսների սխալները՝ դրանց մասին պատմելով ուրիշներին։ Եթե այո, ապա դրանով միայն տարաձայնությունների տեղիք ենք տալիս ժողովում (Եփեսացիս 4։1–3)։ Սիրուց առաջնորդվելով՝ մենք հավատակիցների մասին չենք ‘բամբասի’ (Սաղմոս 50։20)։ Ինչպես որ գաջն ու ներկն են ծածկում պատի անհարթությունները, այնպես էլ սերն է ծածկում մյուսների «անհարթությունները» (Առակաց 17։9)։
15 Սերը մեզ մղում է օգնության ձեռք մեկնելու նրանց, ովքեր խիստ կարիքի մեջ են։ Քանի որ այս վերջին օրերում կյանքի պայմաններն ավելի ու ավելի են վատանում, ուստի հնարավոր է՝ մեր հավատակիցները նյութական կամ ֆիզիկական օգնության կարիք զգան (Ա Յովհաննէս 3։17, 18)։ Օրինակ՝ ի՞նչ կարելի է անել, եթե մեր ժողովի անդամներից մեկը ֆինանսական լուրջ դժվարությունների առաջ է կանգնել կամ կորցրել է իր աշխատանքը։ Գուցե կարողանանք նրան նյութական օգնություն ցույց տալ այնքան, որքան թույլ են տալիս մեր հանգամանքները (Առակաց 3։27, 28; Յակոբոս 2։14–17)։ Իսկ հասակն առած այրի քրոջ բնակարանը չունի՞ արդյոք վերանորոգման կարիք։ Այդ դեպքում գուցե նախաձեռնությունը մեր ձեռքը վերցնենք ու կատարենք պահանջվող գործի մի մասը (Յակոբոս 1։27)։
16 Սիրո դրսևորումը չի սահմանափակվում միայն մեր Ա Պետրոս 2։17)։ Առաջին դարի քրիստոնյաների նման մենք էլ մեծ ցանկությամբ ու կազմակերպված ձևով օգնություն ենք տրամադրում տուժածներին (Գործք 11։27–30; Հռովմայեցիս 15։26)։ Այս բոլոր ոլորտներում սեր ցուցաբերելով՝ ամրապնդում ենք մեր միջև գոյություն ունեցող միասնության կապը այս վերջին օրերում (Կողոսացիս 3։14)։
շրջակայքում ապրող մարդկանցով։ Ժամանակ առ ժամանակ տեղեկություններ ենք ստանում այն մասին, որ այլ երկրներում բնակվող մեր հավատակիցները փոթորիկների, երկրաշարժերի կամ քաղաքացիական խռովությունների զոհն են դառնում։ Թերևս նրանք սննդի, հագուստի ու այլ անհրաժեշտ իրերի խիստ կարիք ունեն։ Նշանակություն չունի, թե նրանք ինչ ռասայի կամ էթնիկական խմբի են պատկանում։ Մենք սիրում ենք ամբողջ «եղբայրութիւնը» (17 Սերը մեզ մղում է պատմելու մյուսներին Աստծո Թագավորության բարի լուրը։ Խորհենք Հիսուսի թողած օրինակի շուրջ։ Ինչո՞ւ էր նա քարոզում ու սովորեցնում. որովհետև խղճում էր մարդկանց, որոնք հոգևորապես քաղցած էին (Մարկոս 6։34)։ Նրանք անուշադրության էին մատնված ու մոլորված էին կեղծ կրոնական առաջնորդների կողմից, որոնք պետք է ճշմարտությունը սովորեցնեին նրանց և հույսով լցնեին նրանց սրտերը։ Խոր, անկեղծ սիրուց ու կարեկցանքից մղված՝ Հիսուսը մխիթարում էր մարդկանց՝ «Աստուծոյ արքայութիւնը աւետարանե[լով]» (Ղուկաս 4։16–21, 44)։
18 Այսօր նույնպես շատ–շատերը հոգևոր առումով լքված են ու մոլորված, չունեն ոչ մի հույս։ Եթե մենք էլ Հիսուսի նման զգայուն լինենք այն մարդկանց հոգևոր կարիքների հանդեպ, ովքեր դեռ չեն ճանաչում ճշմարիտ Աստծուն, մեր սերն ու կարեկցանքը մեզ կմղեն, որ նրանց պատմենք Աստծո Թագավորության բարի լուրը (Մատթէոս 6։9, 10; 24։14)։ Քանի որ մնացած ժամանակը սպառվում է, այժմ առավել քան երբևէ հրատապ է այս փրկարար լուրի հռչակման գործը (Ա Տիմոթէոս 4։16)։
«Ամեն բանի վերջը մօտեցել է»
19 Հիշենք, որ միմյանց սիրելու հորդորը տալուց առաջ Պետրոսը գրեց. «Ամեն բանի վերջը մօտեցել է» (Ա Պետրոս 4։7)։ Շուտով այս չար աշխարհը կփոխարինվի Աստծո արդար նոր աշխարհով (Բ Պետրոս 3։13)։ Ուստի՝ այսօր անտարբեր լինելու ժամանակը չէ։ Հիսուսը մեզ նախազգուշացրեց. «Զգոյշ կացէք անձներիդ, մի գուցէ ձեր սրտերը ծանրանան շատակերութիւնով եւ արբեցութիւնով եւ ապրուստի հոգսերով, եւ այն օրը յանկարծ հասնէ ձեզ վերայ. որովհետեւ որոգայթի պէս կ’հասնէ» (Ղուկաս 21։34, 35)։
20 Ուրեմն եկե՛ք մեր ողջ ուժերը ներդնենք, որպեսզի ‘արթուն մնանք’ ու հիշենք, թե ինչպիսի ժամանակներում ենք ապրում (Մատթէոս 24։42)։ Եկե՛ք զգոն լինենք, որ Սատանայի ցանկացած փորձություն մեզ չշեղի ճիշտ ուղուց։ Եկե՛ք երբեք թույլ չտանք, որ այս անտարբեր, սիրուց զուրկ աշխարհը սառեցնի մեր սերը մարդկանց հանդեպ։ Եվ որ ամենակարևորն է, եկե՛ք ավելի ու ավելի մոտենանք ճշմարիտ Աստծուն՝ Եհովային, որի Մեսիական Թագավորությունը շուտով կիրագործի երկրի նկատմամբ ունեցած նրա փառահեղ նպատակը (Յայտնութիւն 21։4, 5)։
[ծանոթագրություն]
a Աստվածաշնչի այլ թարգմանություններում Ա Պետրոս 4։8–ում ասվում է, որ մենք պետք է «սերտ», «սրտանց», «ջերմ» սեր ունենանք միմյանց հանդեպ։
Հարցեր ուսումնասիրության համար
• Իր աշակերտներին հրաժեշտ տալիս Հիսուսն ի՞նչ խորհուրդ տվեց նրանց, և ինչի՞ց է երևում, որ Պետրոսն ըմբռնեց նրա խոսքերի իմաստը (պարբ. 1, 2)։
• Ի՞նչ է «ամուր սէր»–ը (պարբ. 3–5)։
• Ինչո՞ւ է պետք է սիրենք միմյանց (պարբ. 6–8)։
• Ինչպե՞ս կարող եք ցույց տալ, որ սիրում եք մյուսներին (պարբ. 9–18)։
• Ինչո՞ւ այժմ անտարբեր լինելու ժամանակը չէ, և ի՞նչ անելու վճռականությամբ պետք է լցված լինենք (պարբ. 19, 20)։
[նկար 29–րդ էջի վրա]
Միաբանված ընտանիքը ավելի լավ է նախապատրաստված՝ դիմակայելու վերջին օրերի հետ կապված ճնշումներին
[նկար 30–րդ էջի վրա]
Սերը մղում է մեզ օգնության ձեռք մեկնելու նրանց, ովքեր խիստ կարիքի մեջ են
[նկար 31–րդ էջի վրա]
Աստծո Թագավորության բարի լուրը մարդկանց պատմելը սիրո դրսևորում է