Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչ տեսակետ ունեն Եհովայի վկաները կրթության վերաբերյալ

Ինչ տեսակետ ունեն Եհովայի վկաները կրթության վերաբերյալ

Ինչպես ցանկացած ծնող, Եհովայի վկաները նույնպես մտահոգված են իրենց երեխաների ապագայով։ Այդ իսկ պատճառով նրանք մեծ կարևորություն են տալիս կրթությանը։ «Ուորլդ բուք» հանրագիտարանում նշվում է. «Կրթությունը պետք է մարդկանց օգնի դառնալ հասարակությանը պիտանի անձինք, գնահատել իրենց մշակութային ժառանգությունը և ապրել գոհացուցիչ կյանքով» (The World Book Encyclopedia)։

ԻՆՉՊԵՍ ցույց է տալիս վերոնշյալ մեջբերումը, կրթության գլխավոր նպատակներից է երեխաներին նախապատրաստել իրական կյանքին, ինչպես նաև ապագայում ընտանիքի կարիքները հոգալուն։ Եհովայի վկաների համար դա սուրբ պարտականություն է։ Աստվածաշնչում ասվում է. «Եթե որևէ մեկը հոգ չի տանում իրեններին և հատկապես իր ընտանիքի անդամներին, նա հավատը ուրացել է և անհավատից էլ վատն է» (1 Տիմոթեոս 5։8)։ Քանի որ դպրոցական տարիները երեխաներին պատրաստում են հետագայում պատասխանատվություններ ստանձնելու, Վկաները այդ կրթությանը շատ լուրջ են վերաբերվում։

«Ինչ որ անէք, արէք սրտա՛նց, որպէս թէ Տիրոջ համար էք անում եւ ոչ թէ՝ մարդկանց համար» (Կողոսացիներ 3։23, «Էջմիածին» թարգմանություն)

Վկաները ձգտում են ապրել Աստվածաշնչի հետևյալ պատվերի համաձայն. «Ինչ որ անէք, արէք սրտա՛նց, որպէս թէ Տիրոջ համար էք անում եւ ոչ թէ՝ մարդկանց համար» (Կողոսացիներ 3։23, «Էջմիածին» թարգմանություն)։ Այս սկզբունքը վերաբերում է կյանքի բոլոր բնագավառներին, այդ թվում նաև ուսմանը։ Ուստի Եհովայի վկաները իրենց երեխաներին քաջալերում են ժրաջանորեն սովորել և լուրջ վերաբերվել դպրոցական առաջադրանքներին։

«Կրթությունը պետք է մարդկանց օգնի դառնալ հասարակությանը պիտանի անձինք, գնահատել իրենց մշակութային ժառանգությունը և ապրել գոհացուցիչ կյանքով» (The World Bood Encyclopedia)

Աստվածաշունչը նաև սովորեցնում է հնազանդվել տվյալ երկրի օրենքներին։ Հետևաբար, եթե օրենքը պահանջում է, որ երեխաները մինչև որոշակի տարիք պարտադիր կրթություն ստանան, Եհովայի վկաները ենթարկվում են այդ օրենքին (Հռոմեացիներ 13։1–7

Օգտակար հանգիստը, երաժշտությունը, զանազան զբաղմունքները, մարմնամարզությունը, գրադարաններ ու թանգարաններ այցելելը կարևոր դեր են խաղում երեխաների բազմակողմանի զարգացման հարցում

Թեև երեխաներին առօրյա կյանքին նախապատրաստելը կարևոր է, սակայն Աստվածաշունչը ցույց է տալիս, որ դա չէ կրթության միակ և գլխավոր նպատակը։ Լավ կրթությունը պետք է նաև նպաստի, որ երեխաները դառնան կենսուրախ, հավասարակշռված անհատներ և իրենց տեղը գտնեն հասարակության մեջ։ Հետևաբար, Եհովայի վկաների համար կարևոր է արտադասարանային զբաղմունքների ճիշտ ընտրությունը։ Նրանք վստահ են, որ օգտակար հանգիստը, երաժշտությունը, զանազան զբաղմունքները, մարմնամարզությունը, գրադարաններ ու թանգարաններ այցելելը և նման այլ բաներ կարևոր դեր են խաղում երեխաների բազմակողմանի զարգացման հարցում։ Բացի այդ, նրանք իրենց երեխաներին սովորեցնում են հարգել մեծահասակներին և օգտակար գործեր անել նրանց համար։

Ի՞նչ են նրանք մտածում լրացուցիչ կրթության մասին

Նոր տեխնոլոգիաների կիրառման արդյունքում աշխատանքային շուկայում անընդհատ փոփոխություններ են լինում։ Շատ երիտասարդներ ստիպված են աշխատել այն բնագավառներում կամ այնպիսի մասնագիտություններով, որոնց համար հատուկ կրթություն չեն ստացել։ Նման իրավիճակում հատկապես կարևոր է աշխատասիրությունը, ինքնակրթությունը, մասնավորապես փոփոխություններին հարմարվելու ունակությունը։ Ուստի ավելի լավ է, որ աշակերտները, դառնալով չափահաս, ունենան «ոչ թե հարուստ գիտելիքներ, այլ գիտելիքները կիրառելու ունակություն», ինչպես նշել է Վերածննդի շրջանի գրող Միշել դը Մոնտենը։

Թե՛ հարուստ և թե՛ աղքատ երկրներում գործազրկությունը սպառնում է հատկապես մասնագիտական բավարար պատրաստվածություն չունեցող երիտասարդներին։ Հետևաբար, եթե աշխատանքային շուկան միջնակարգ կրթությունից ավելին է պահանջում, ծնողները պետք է իրենց երեխաների հետ որոշում կայացնեն լրացուցիչ կրթություն ստանալու վերաբերյալ՝ հաշվի առնելով դրական ու բացասական կողմերը։

Թերևս կհամաձայնվեք, որ հաջողությունն ու երջանկությունը պայմանավորված չեն լոկ նյութական բարեկեցությամբ։ Վերջին տարիներին շատ մարդիկ, ում ողջ կյանքը պտտվել է կարիերայի շուրջ, աշխատանքը կորցնելուց հետո կորցրել են կյանքի իմաստը։ Որոշ ծնողներ այնքան են տարվել աշխատանքով, որ հանուն դրա զոհել են իրենց ընտանեկան կյանքը և այն թանկ ժամանակը, որը կարող էին տրամադրել իրենց երեխաներին ու նրանց դաստիարակությանը։

Հստակ է ուրեմն, որ կրթության հարցում որոշում կայացնելիս հարկավոր է հաշվի առնել, որ իսկապես երջանիկ լինելու համար նյութական բարեկեցությունից ավելին է անհրաժեշտ։ Հիսուս Քրիստոսն ասել է. «Գրուած է՝ միայն հացով չի ապրի մարդ, այլ՝ այն ամէն խօսքով, որ դուրս է գալիս Աստծու բերանից» (Մատթեոս 4։4, «Էջմիածին» թարգմանություն)։ Լինելով քրիստոնյաներ՝ Եհովայի վկաները հասկանում են, որ իրենց նյութական կարիքները բավարարելու համար անհրաժեշտ հմտություններ ձեռք բերելուց բացի՝ շատ կարևոր է նաև հոգևոր և բարոյական արժեքներ ունենալ։