Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Վերջաբան

Վերջաբան

ԱՅՍ գրքույկի նպատակը չէր՝ ներկայացնել Եհովայի վկաների բոլոր կրոնական համոզմունքները։ Մենք փորձեցինք լուսաբանել այն սկզբունքներից մի քանիսը, որոնցով ապրում են Վկաները, և հստակ ցույց տալ, թե ինչ դաստիարակություն են ստանում ձեր այն աշակերտները, որոնց ծնողներից մեկը կամ երկուսն էլ Եհովայի վկա են։

Եհովայի վկաները մեծ ուշադրություն են դարձնում իրենց երեխաների հոգևոր դաստիարակությանը։ Նրանք վստահ են, որ դա նպաստում է երեխայի զարգացմանը նաև այլ բնագավառներում։ Վկաների համոզմունքներն ու սկզբունքները իմաստավորում են նրանց կյանքը և օգնում հաղթահարելու ամենօրյա դժվարությունները։ Դրանց շնորհիվ երեխաները մղվում են ավելի ջանասեր լինելու ուսման հարցում, իսկ հետագայում դառնալու լավ քաղաքացիներ։

Եհովայի վկաները իրատեսորեն են նայում կյանքին և հասկանում են, որ կրթությունը անչափ կարևոր է։ Հետևաբար, ցանկանում են լավագույնս համագործակցել ձեզ հետ։ Եվ նրանք կշարունակեն թե՛ տանը, թե՛ իրենց երկրպագության վայրերում խրախուսել իրենց երեխաներին, որ վերջիններս՝ որպես աշակերտ, լավ կատարեն իրենց պատասխանատվությունը և նպաստեն արդյունավետ համագործակցությանը։