Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչո՞ւ ծնողներս բաժանվեցին

Ինչո՞ւ ծնողներս բաժանվեցին

ԳԼՈՒԽ 4

Ինչո՞ւ ծնողներս բաժանվեցին

«Հիշում եմ այն օրը, երբ հայրս լքեց մեզ։ Ես ընդամենը վեց տարեկան էի, այդ պատճառով չէի հասկանում, թե ինչ է տեղի ունենում։ Հատակին նստած՝ հեռուստացույց էի նայում։ Լսում էի, թե ինչպես էր մայրս լաց լինելով աղաչում հայրիկին չգնալ։ Նա ցած իջավ աստիճաններից՝ ճամպրուկը ձեռքին, ծնկի եկավ, համբուրեց ինձ և ասաց. «Հայրիկը միշտ կսիրի քեզ»։ Հետո գնաց... Այդ օրվանից երկար տարիներ չտեսա նրան։ Դրանից հետո վախենում էի, որ մայրս էլ կթողնի ինձ» (Իլան, 19 տարեկան)։

ԾՆՈՂՆԵՐԻ բաժանությունը կարող է իսկական ողբերգություն դառնալ երեխայի համար ու անմոռանալի ցավ պատճառել։ Այն տակնուվրա է անում երեխայի ներաշխարհը և առաջ բերում խառնաշփոթ զգացումներ՝ ամոթ, զայրույթ, անհանգստություն, լքված լինելու վախ, մեղքի զգացում, ընկճվածություն, կորստի զգացում և նույնիսկ վրեժխնդիր լինելու ցանկություն։

Դու էլ թերևս նման զգացումներ ունես, եթե ծնողներդ վերջերս են բաժանվել։ Եվ դա զարմանալի չէ. մեր Ստեղծիչը ուզում է, որ մեծանաս այնպիսի ընտանիքում, որտեղ կա հայր և մայր (Եփեսացիներ 6։1–3)։ Իսկ հիմա դու հնարավորություն չունես ամեն օր տեսնելու քո ծնողին, որին շատ ես սիրում։ «Ես շատ էի հարգում հորս և ուզում էի նրա հետ ապրել,— ասում է Դենիելը, որի ծնողները բաժանվեցին, երբ նա յոթ տարեկան էր։— Բայց մենք պետք է մայրիկի հետ ապրեինք»։

Ինչու են ծնողները բաժանվում

Հաճախ ծնողները թաքցնում են իրենց խնդիրները երեխաներից, այդ պատճառով, երբ բաժանվում են, նրանք անակնկալի են գալիս։ «Ես ցնցված էի,— պատմում է Ռեյչլը, որը 15 տարեկան էր, երբ ծնողները բաժանվեցին։— Ինձ թվում էր, թե նրանք սիրում են իրար»։ Ծնողների բաժանությունը նույնիսկ այն երեխաների համար է ծանր հարված, որոնց ընտանիքում հաճախ են վեճեր լինում։

Շատ դեպքերում հայրն ու մայրը բաժանվում են, քանի որ նրանցից մեկը դավաճանել է մյուսին։ Այս դեպքում Աստված թույլ է տալիս, որ անմեղ կողակիցը բաժանվի և հետագայում վերամուսնանա (Մատթեոս 19։9)։ Մեկ ուրիշ դեպքում «զայրույթը, գոռգոռոցը և վիրավորական խոսքը» ծնում են բռնություն, ինչը կարող է սպառնալ մյուս կողակցի և երեխայի առողջությանը (Եփեսացիներ 4։31

Որոշ կողակիցներ էլ բաժանվում են անհիմն պատճառներով։ Խնդիրները լուծելու փոխարեն՝ ամուսնալուծվում են՝ պնդելով, թե «դժբախտ են» կամ «այլևս չեն սիրում իրար»։ Նման վարվելակերպը դուր չի գալիս Աստծուն, քանի որ այդպիսի «ապահարզանը ատում է» նա (Մաղաքիա 2։16 Հիսուսը նշեց, որ որոշ ընտանիքներում գուցե բաժանություն լինի, եթե կողակիցներից մեկը դառնա քրիստոնյա (Մատթեոս 10։34–36

Այդուհանդերձ, այն, որ ծնողներդ ոչ մի բան չեն ասում քեզ կամ քո հարցերին հստակ պատասխաններ չեն տալիս, չի նշանակում, որ քեզ չեն սիրում։ Գուցե նրանց համար դժվար է այդ թեմայով զրուցել քեզ հետ, քանի որ ընկճված են և զգացապես ծանր վիճակում են (Առակներ 24։10)։ Կամ էլ թերևս դժվարանում են խոստովանել իրենց իսկ ձախողումները։

Ինչ կարող ես անել

Ինչից ես վախենում։ Քանի որ ծնողներիդ բաժանությունը կարող է լիովին փոխել կյանքդ, գուցե սկսես անհանգստանալ այնպիսի բաների համար, որոնց մասին չէիր էլ մտածում առաջ։ Այնուամենայնիվ, դու կարող ես հաղթահարել վախի զգացումը, եթե նախ իմանաս, թե հատկապես ինչն է քեզ վախեցնում։ Ստորև դիրնշանը համապատասխան տարբերակի կողքին կամ «Եվ այլն»-ի կողքին նշիր քո տարբերակը։

□ Այս ծնողս էլ կթողնի ինձ

□ Մենք բավարար փող չենք ունենա ապրելու համար

□ Բաժանության պատճառը ինչ-որ առումով ես եմ

□ Իմ ամուսնությունն էլ անհաջող կլինի

□ Եվ այլն ․․․․․

Խոսիր քո մտահոգությունների մասին։ Սողոմոն թագավորը գրել է, որ կա «խոսելու ժամանակ» (Ժողովող 3։7)։ Ուստի փորձիր հարմար պահի խոսել ծնողներիդ հետ քո մտավախությունների մասին, որոնք նշել ես վերևում։ Պատմիր նրանց, թե որքան տխուր ես, որ անորոշ վիճակում ես։ Թերևս նրանք կարողանան բացատրել, թե ինչ է տեղի ունենում, և այդպիսով նվազեցնեն քո մտահոգությունները։ Իսկ եթե ծնողներդ չեն ուզում կամ չեն կարող այդ պահին օգնել քեզ, գուցե քո զգացումների մասին խոսես որևէ հասուն անհատի հետ։ Նախաձեռնություն վերցրու և ինքդ մոտեցիր նրան։ Վերջինս կարող է լսել և հանգստացնել քեզ (Առակներ 17։17

Եվ ամենակարևորը, դու կարող ես դիմել քո երկնային Հորը՝ «աղոթքներ Լսողին» (Սաղմոս 65։2)։ Բացիր սիրտդ նրա առաջ, «որովհետև նա հոգ է տանում քո մասին» (1 Պետրոս 5։7

Ինչ չպետք է անես

Ոխ մի՛ պահիր։ «Ծնողներս եսասեր էին,— ասում է Դենիելը։— Նրանք չէին մտածում մեր մասին, չէին մտածում, թե իրենց այդ արարքն ինչպես կազդի մեզ վրա»։ Հասկանալի է, թե ինչու է Դենիելն այդպես զգում, և գուցե նա ճիշտ է։ Իսկ ինչպե՞ս կպատասխանես հետևյալ հարցերին։ Գրիր քո պատասխանները։

Ի՞նչ կպատահի Դենիելին, եթե նա չզսպի իր բարկությունը (կարդա՛ Առակներ 29։22 ․․․․․

Թեև դժվար է, բայց ինչո՞ւ լավ կլինի, որ Դենիելը փորձի ներել ծնողներին, որ իրեն ցավ են պատճառել (կարդա՛ Եփեսացիներ 4։31, 32 ․․․․․

Հռոմեացիներ 3։23-ում գրված ճշմարտությունն ինչպե՞ս կարող է օգնել Դենիելին իրատես լինելու։ ․․․․․

Խուսափիր ավելորդ խնդիրներից։ «Ծնողներիս բաժանությունից հետո կորցրել էի ուրախությունս և ընկճված էի,— պատմում է Դենին։— Դպրոցում խնդիրներ ունեցա և մի տարի մնացի նույն դասարանում։ Դրանից հետո.... դարձա դասարանի ծաղրածուն և շատ կռիվների մեջ ընկա»։

Ի՞նչ ես կարծում, ծաղրածու դառնալով՝ Դենին ինչի՞ հասավ։ ․․․․․

Ինչո՞ւ նա սկսեց կռիվների մեջ ընկնել։․․․․․

Եթե վատ բաներ անելով ուզում ես վրեժխնդիր լինել ծնողներիցդ, ապա Գաղատացիներ 6։7-ում գրված սկզբունքն ինչպե՞ս կօգնի քեզ ճիշտ տեսակետ ունենալու։ ․․․․․

Ժամանակը բուժում է

Ինչպես մարմնական վնասվածք ստանալու դեպքում, օրինակ՝ կոտրվածքի, շաբաթներ կամ ամիսներ են պահանջվում, որ անհատն ամբողջովին ապաքինվի, այնպես էլ ժամանակ է հարկավոր հոգեպես կազդուրվելու համար։ Մասնագետների կարծիքով՝ բաժանության պատճառած ամենածանր զգացումները կարող են անցնել երեք տարվա ընթացքում։ Դա գուցե շատ երկար թվա, բայց հիշի՛ր. որպեսզի կյանքդ նորից իր հունով ընթանա, շատ բան պետք է փոխվի։

Օրինակ՝ քո կյանքի ռիթմը, որը խախտվել է ծնողներիդ ամուսնալուծության պատճառով, պետք է վերականգնվի։ Նաև պետք է ժամանակ անցնի, որ ծնողներդ ոտքի կանգնեն։ Միայն այդ դեպքում նրանք ի վիճակի կլինեն քեզ օգնության հասնելու։ Ուստի հենց կյանքդ նորմալ հունի մեջ մտնի, դու քեզ նորից լավ կզգաս։

ԱՅՍ ԹԵՄԱՅԻ ՄԱՍԻՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐՈՂ ԵՍ ԳՏՆԵԼ 2-ՐԴ ՀԱՏՈՐՈՒՄ, ԳԼՈՒԽ 25։

ՀԱՋՈՐԴ ԳԼԽՈՒՄ

Մտահոգվո՞ւմ ես, որ ծնողդ նորից կամուսնանա։ Ի՞նչ կարող ես անել։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ՀԱՄԱՐԸ

«Բուժելու ժամանակ» կա (Ժողովող 3։1, 3

ԱՌԱՋԱՐԿ

Եթե ծնողներդ բաժանվել են, ուրեմն նրանցից մեկը կամ էլ շատ հավանական է՝ երկուսը սխալներ են գործել։ Փորձիր տեսնել այդ սխալները, որ խուսափես դրանք կրկնելուց, երբ ապագայում որոշես ամուսնանալ (Առակներ 27։12

ԳԻՏԵԻ՞Ր

Անհաջող ամուսնություն չեն ժառանգում ծնողներից։

ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՊԼԱՆ

Ես կարող եմ արտահայտել իմ մտավախությունները (գրիր մի հասուն անհատի անուն, որի հետ կուզեիր խոսել) ․․․․․

Եթե մեջս ցանկություն առաջանա պատժել ծնողներիս՝ վատ վարք դրսևորելով, կկառավարեմ ինձ, եթե անեմ հետևյալը՝ ․․․․․

Այս թեմայի մասին ծնող(ներ)իս կուզեի հարցնել հետևյալը՝ ․․․․․

Ի՞ՆՉ ԵՍ ԿԱՐԾՈՒՄ

● Ինչո՞ւ ծնողներդ գուցե այդքան էլ չուզենան խոսել քեզ հետ իրենց ամուսնալուծության մասին։

● Ինչո՞ւ է կարևոր հիշել, որ ամուսնալուծության խնդիրը առնչվում է ծնողներիդ, ոչ թե քեզ։

[մեջբերում 32-րդ էջի վրա]

«Երբ մայրս լքեց մեզ, շատ վհատվեցի։ Ամեն օր լաց էի լինում։ Բայց հաճախ էի աղոթում, կենտրոնանում էի ուրիշներին օգնելու վրա և շարունակում էի մտերմություն անել հասուն անհատների հետ։ Զգում էի, որ այդ կերպերով Եհովա Աստված օգնում է ինձ հաղթահարելու խնդիրներս» (Նատալի)։

[նկար 33-րդ էջի վրա]

Ծնողների բաժանությունից հետո ապաքինվելը նման է ձեռքդ կոտրելուց հետո ապաքինվելուն. ցավ ես զգում, բայց ի վերջո կլավանաս