Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ի՞նչ անեմ, որ չտխրեմ

Ի՞նչ անեմ, որ չտխրեմ

ԳԼՈՒԽ 13

Ի՞նչ անեմ, որ չտխրեմ

«Երբ ընկերներիս մոտ ինչ-որ բան այն չէ, փորձում եմ օգնել ու քաջալերել նրանց։ Բայց հետո, երբ ինձ ոչ ոք չի տեսնում, գալիս եմ տուն ու լաց լինում» (Կելլի)։

«Երբ տխուր եմ, մեկուսանում եմ։ Երբ ինձ ինչ-որ տեղ են հրավիրում, պատրվակներ եմ բերում, որ չգնամ։ Ես կարողանում եմ հմտորեն թաքցնել իմ տխրությունը ընտանիքիցս, ու նրանք կարծում են, թե ամեն բան լավ է» (Ռիկ)։

ՔԵԶ ծանո՞թ են Կելլիի ու Ռիկի զգացումները։ Եթե այո, ապա շտապ մի՛ եզրակացրու, որ քեզ հետ ինչ-որ վատ բան է կատարվում։ Բոլորն էլ ժամանակ առ ժամանակ տխրում են։ Անգամ աստվածաշնչյան ժամանակներում ապրած հավատարիմ մարդիկ են նման զգացում ունեցել (1 Սամուել 1։6–8; Սաղմոս 35։14

Երբեմն գիտես, թե որն է քո տխրության պատճառը, երբեմն էլ ոչ։ 19-ամյա Աննան ասում է. «Անպայման չէ, որ մի ահավոր բան եղած լինի, որ տխրես։ Տխրությունը կարող է ցանկացած պահի այցելել քեզ, նույնիսկ եթե ոչ մի վատ բան չի եղել։ Չես կարող բացատրել, թե ինչու, բայց տխուր ես»։

Անկախ այն բանից՝ տխրելու պատճառ ունես, թե ոչ, ի՞նչ կարող ես անել, որ ձերբազատվես տխրության կապանքներից։ Փորձիր հետևյալը։

1. Խոսիր այդ մասին։ Ուժգին փորձությունների ժամանակ Հոբն ասաց. «Հոգուս դառնությամբ պիտի խոսեմ» (Հոբ 10։1

Կելլի — «Զարմանալի է, բայց ինձ թեթևացած եմ զգում, երբ խոսում եմ ինչ-որ մեկի հետ։ Երբ մեկը գիտի, որ փոսի մեջ եմ, կարող է պարանը գցել ու հանել ինձ»։

Առաջարկ։ Ստորև գրի առ այն ընկերոջդ անունը, որին կարող ես պատմել, թե ինչ ես զգում։

․․․․․

2. Գրիր այդ մասին։ Երբ տխրությունը համակում է քեզ, փորձիր մտքերդ արտահայտել գրավոր կերպով։ Դավիթը սաղմոսներով իր խոր տխրությունը հանձնում էր թղթին (Սաղմոս 6։6)։ Զգացումներիդ մասին գրելը կօգնի քեզ «իմաստություն և խորհելու կարողություն պահպանելու» (Առակներ 3։21

Ռիտա — «Գրառումները օգնում են ինձ հավաքելու մտքերս։ Երբ նկարագրում ես քո զգացումները և հասկանում ես, թե ինչու ես այդ վիճակի մեջ հայտնվել, տխրությունը կամաց-կամաց անցնում է»։

Առաջարկ։  93-րդ էջի աղյուսակը կօգնի քեզ ճիշտ արձագանքելու ստեղծված իրավիճակում և չտխրելու։

3. Աղոթիր այդ մասին։ Աստվածաշունչը ասում է, որ եթե աղոթես մտահոգություններիդ մասին, «Աստծու խաղաղությունը, որ գերազանցում է ամեն միտք, կպահպանի քո սիրտն ու միտքը» (Փիլիպպեցիներ 4։6, 7

Եսթեր — «Չէի հասկանում, թե ինչու եմ թևաթափ եղած։ Աղոթում էի Եհովային, որ ուրախ լինեմ։ Հոգնում էի առանց հիմնավոր պատճառի անընդհատ տխուր լինելուց։ Ի վերջո, դուրս եկա այդ վիճակից։ Երբեք չպետք է թերագնահատել աղոթքի ուժը»։

Առաջարկ։ Սաղմոս 139։23, 24 համարները կարող են օրինակ ծառայել քո աղոթքների համար։ Բացիր սիրտդ Եհովայի առաջ և խնդրիր նրան օգնել քեզ հասկանալու քո տխրության պատճառը։

Բացի այս առաջարկներից, Աստծու Խոսքում կան արժեքավոր այլ խորհուրդներ։ Աստվածաշնչից գտած քաջալերական մտքերը դրական ազդեցություն կթողնեն քեզ վրա (Սաղմոս 1։1–3)։ Սուրբ Գրքի ընթերցանության վերաբերյալ առաջարկներ կարող ես գտնել «Լավ օրինակ» բաժնում, որը կա այս գրքի հատորներում։ Օրինակ՝ 2-րդ հատորի 227-րդ էջում գրի է առնված, թե ինչպես Պողոս առաքյալին հաջողվեց հաղթահարել բացասական զգացումները, որ երբեմն ունենում էր իր թերությունների պատճառով։

Երբ տխրությունը չի անցնում

«Երբեմն չեմ ուզում անկողնուց դուրս գալ, որ մեկ օր էլ ապրեմ անիմաստ կյանքով,— ասում է Ռայենը,— նախընտրում եմ անկողնում մնալ»։ Ռայենը միակը չէ, որ տառապում է դեպրեսիայով։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ չորս պատանուց մեկը տառապում է դեպրեսիայի ինչ-որ տեսակով։

Ինչպե՞ս կարող ես պարզել, թե արդյոք տառապում ես դեպրեսիայով։ Նախանշաններից մի քանիսն են՝ ակնհայտ փոփոխություններ տրամադրության և պահվածքի մեջ, մեկուսացում, անտարբերություն գրեթե ամեն ինչի նկատմամբ, սննդակարգի և քնի խանգարում, անարժեքության և մեղքի զգացում։

Ինչ խոսք, ժամանակ առ ժամանակ բոլորն էլ ունենում են այս նախանշաններից մեկը կամ մի քանիսը։ Սակայն եթե դրանք նկատվում են շաբաթներ շարունակ, լավ կլինի խոսես ծնողներիդ հետ բժշկի գնալու մասին։ Բժիշկը կպարզի, թե արդյոք քո տխրության պատճառը ինչ-որ հիվանդություն է *։

Իսկ եթե տառապում ես դեպրեսիայով, պետք չէ ամաչել։ Բուժումը շատերին է օգնել ավելի լավ զգալու։ Անկախ այն բանից՝ քո տխրության պատճառը դեպրեսիան է, թե ոչ, հիշիր Սաղմոս 34։18-ի մխիթարական խոսքերը. «Եհովան մոտ է սրտով կոտրվածներին, և ոգով փշրվածներին փրկում է նա»։

ՀԱՋՈՐԴ ԳԼԽՈՒՄ

Իսկ ի՞նչ կարող ես անել, եթե տխրությունը այնքան է խորանում, որ մտածում ես կյանքիդ վերջ դնելու մասին։

[ծանոթագրություն]

^ պարբ. 22 Երբ տխրությունը երկար է տևում, որոշ պատանիներ մտածում են իրենց կյանքին վերջ դնելու մասին։ Եթե դու էլ ես այդ մասին մտածում, առանց հապաղելու խոսիր չափահաս անհատի հետ, ում վստահում ես։ Լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս այս գրքի 14-րդ գլուխը։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ՀԱՄԱՐԸ

«Եհովան մոտ է սրտով կոտրվածներին, և ոգով փշրվածներին փրկում է նա» (Սաղմոս 34։18

ԱՌԱՋԱՐԿ

Նկարագրիր, թե ինչ ես զգում, երբ տխուր ես։ Քո կարծիքով՝ որն է դրա պատճառը։ Մեկ ամիս հետո կարդա գրածդ։ Տես, թե արդյոք փոխվել են զգացումներդ։ Եթե այո, գրի առ, թե ինչը քեզ օգնեց։

ԳԻՏԵԻ՞Ր

Նույնիսկ երբ տղաներն են լաց լինում, դա ամոթ բան չէ։ Դավիթ թագավորը խոստովանեց. «Ամբողջ գիշեր արտասուքով թրջում եմ իմ մահիճը, արցունքներովս ողողում եմ իմ անկողինը» (Սաղմոս 6։6

ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՊԼԱՆ

Տրամադրությունս բարձրացնելու համար ես ․․․․․

Տխրությունս կարող եմ վանել այս ընկերներիս օգնությամբ՝ ․․․․․

Այս թեմայի մասին ծնող(ներ)իս կուզեի հարցնել հետևյալը՝ ․․․․․

Ի՞ՆՉ ԵՍ ԿԱՐԾՈՒՄ

● Լաց լինելը կարո՞ղ է օգնել։

● Մարդկանց մեջ լինելը ինչպե՞ս կօգնի քեզ վանելու տխրությունդ։

[մեջբերում 96-րդ էջի վրա]

«Երբ տխրում եմ, չեմ մեկուսանում։ Իհարկե, խորհրդածելու համար գուցե առանձնանամ և նույնիսկ լաց լինեմ, բայց հետո հասկանում եմ, որ պետք է մարդկանց մեջ լինեմ, որպեսզի ցրվեմ» (Քրիստին)։

[գծապատկեր/​նկարներ 93-րդ էջի վրա]

 վարժություն

վանել տխրությունը

Լրացրու աղյուսակը

իրադարձություն

Ուսուցչի պատճառով ինձ անարժեք եմ զգում։

սխալ արձագանք

Հանձնվել և չփորձել լավ սովորել։

ճիշտ արձագանք

Լուծում. տե՛ս այս գրքի 20-րդ գլուխը։

իրադարձություն

Ընկերս արհամարհում է ինձ։

սխալ արձագանք

Բամբասանք տարածել նրա մասին։

ճիշտ արձագանք

Լուծում. տե՛ս 2–րդ հատորի 10–րդ գլուխը

իրադարձություն

Ծնողներս բաժանվում են։

սխալ արձագանք

Բարկությամբ լցվել ծնողներից մեկի կամ երկուսի նկատմամբ։

ճիշտ արձագանք

Լուծում. տե՛ս այս գրքի 4–րդ գլուխը։

իրադարձություն

․․․․․

սխալ արձագանք

․․․․․

ճիշտ արձագանք

․․․․․

իրադարձություն

․․․․․

սխալ արձագանք

․․․․․

ճիշտ արձագանք

․․․․․

[նկար 95-րդ էջի վրա]

Ջանքեր թափելով և օգնություն ստանալով՝ դուրս կգաս տխրության խոր փոսից