Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչո՞ւ ասեմ, որ երկակի կյանքով եմ ապրում

Ինչո՞ւ ասեմ, որ երկակի կյանքով եմ ապրում

ԳԼՈՒԽ 16

Ինչո՞ւ ասեմ, որ երկակի կյանքով եմ ապրում

□ Ալկոհոլ օգտագործել

□ Շփվել նրանց հետ, ում ծնողներդ վատ ընկերակցություն են համարում

□ Լսել այլասերված երաժշտություն

□ Մասնակցել աղմկոտ երեկույթների

□ Գաղտնի ժամադրվել

□ Դիտել բռնի և անբարո ֆիլմեր կամ խաղալ բռնի տեսախաղեր

□ Հայհոյել

ԹՎԱՐԿՎԱԾՆԵՐԻՑ կա՞ որևէ բան, որ անում ես ծնողներիցդ թաքուն։ Եթե կա, ապա հավանաբար հասկանում ես, որ դա սխալ է։ Գուցե նաև խղճի խայթ ես զգում (Հռոմեացիներ 2։15)։ Բայց ծնողներիդ այդ մասին ոչինչ չես ուզում ասել։ Երբ մտածում ես հետևանքների մասին, ասում ես. «Ավելի լավ է՝ ծնողներս ոչինչ չիմանան, որ չմտահոգվեն»։ Բայց դա չի՞ նշանակում, որ երկակի կյանք ես վարում։ Իսկ ինչո՞ւ ես ծնողներիցդ թաքցնում քո արարքները։

Անկախ լինելու ցանկություն

Աստվածաշունչն ասում է, որ ժամանակի ընթացքում «տղամարդը կթողնի իր հորն ու մորը» (Ծննդոց 2։24)։ Նույնը կարող ենք ասել կնոջ մասին։ Ուստի բնական է, որ ցանկանում ես ինքնուրույն լինել, առաջնորդվել սեփական դատողությամբ ու անձամբ որոշումներ կայացնել։ Հետևաբար, երբ ծնողներն արգելում են անել բաներ, որոնք համարում են սխալ կամ անխոհեմ, որոշ երեխաներ ըմբոստանում են։

Ճիշտ է, որոշ ծնողներ չափազանց խիստ են։ Քիմ անունով մի աղջիկ դժգոհում է. «Մեզ արգելում են ֆիլմեր դիտել։ Բացի այդ, հայրս արգելում է լսել գրեթե ցանկացած ոճի երաժշտություն»։ Երբ ծնողները չափից շատ սահմանափակումներ են դնում, որոշ երեխաներ սկսում են նախանձել իրենց այն հասակակիցներին, որոնք ավելի շատ ազատություն ունեն։

Թամի անունով մի աղջիկ մեկ ուրիշ պատճառ է նշում, թե ինչու են ոմանք ապրում երկակի կյանքով. նրանք ուզում են ընդունված լինել հասակակիցների կողմից։ Նա ասում է. «Սկսեցի հայհոյել։ Այդպես չէի տարբերվում ուրիշներից։ Հետո սկսեցի ծխել։ Նաև ալկոհոլ էի օգտագործում անգամ հարբելու աստիճան։ Այնուհետև սկսեցի գաղտնի հանդիպել տղաների հետ, քանի որ ծնողներս խիստ էին ու թույլ չէին տալիս ինձ ընկերություն անել»։

Պիտ անունով մի տղա նույն բանն է ասում. «Ես մեծացել եմ Եհովայի վկաների ընտանիքում։ Բայց շատ էի վախենում դասընկերներիս կողմից ծաղրանքի ենթարկվելուց»։ Ինչպե՞ս Պիտը հաղթահարեց իր մտավախությունները։ Նա ասում է. «Երբ նրանց հետ էի, փորձում էի նրանց պես լինել։ Ինչ ասես, որ չէի հորինում, որպեսզի նրանց բացատրեմ, թե ինչու նվերներ չեմ ստանում կրոնական տոների ժամանակ»։ Սկսելով փոքր բաներից՝ Պիտը աստիճանաբար լուրջ սխալներ գործեց։

Եհովայի աչքից ոչինչ չի վրիպում

Երկակի կյանքով ապրելը նոր բան չէ։ Հնում ապրած որոշ իսրայելացիներ նույնպես փորձում էին ապրել երկակի կյանքով՝ մտածելով, որ ոչ ոք չի իմանա այդ մասին։ Սակայն Եսայիա մարգարեն զգուշացրեց նրանց. «Վա՜յ նրանց, ովքեր խորքերն են իջնում, որ իրենց մտադրությունները թաքցնեն Եհովայից, և ովքեր իրենց գործերը մութ տեղում են անում՝ ասելով. «Ո՞վ է տեսնում մեզ, ո՞վ է իմանալու մեր մասին»» (Եսայիա 29։15)։ Իսրայելացիները մոռացել էին, որ Աստված ամեն բան տեսնում է։ Ճիշտ ժամանակին նա նրանց պատասխանատվության կանչեց։

Պարագան նույնն է նաև այսօր։ Նույնիսկ եթե քեզ հաջողվում է քո վատ արարքները թաքցնել ծնողներիցդ, դրանք չես կարող ծածկել Եհովայի աչքերից։ Եբրայեցիներ 4։13-ում գրված է. «Չկա մի ստեղծագործություն, որ ծածկված լինի նրանից, այլ բոլոր բաները մերկ և բացահայտ են նրա աչքերի առաջ, որին մենք պետք է հաշիվ տանք»։ Այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի որևէ բան թաքցնելը։ Հիշիր, Աստծուն չես հաճեցնի միայն ժողովի հանդիպումներին մասնակցելով ու ձևական նվիրվածություն ցույց տալով։ Եհովան տեսնում է, երբ մարդիկ շուրթերով են պատվում իրեն, բայց նրանց սիրտը հեռացած է իրենից (Մարկոս 7։6

Գիտե՞ս, որ այն մարդիկ, որոնք երկակի կյանք են վարում, ցավ են պատճառում Եհովային։ Իսկ մարդը կարո՞ղ է Աստծուն ցավ պատճառել։ Այո՛։ Երբ իսրայելացիները թողեցին Աստծու օրենքը, «նրանք ցավ պատճառեցին Իսրայելի Սրբին» (Սաղմոս 78։41)։ Որքա՜ն է նա այսօր ցավում, երբ այն երիտասարդները, որոնք կրթվում են «իր խրատով և մտածելակերպով», գաղտնի սխալ բաներ են անում (Եփեսացիներ 6։4

Շտկիր իրավիճակը

Եթե իսկապես հարգում ես Աստծուն, ծնողներիդ և ինքդ քեզ, ապա ամեն ինչ կպատմես։ Գուցե ամաչես։ Հնարավոր է նաև տհաճ հետևանքներ կրես (Եբրայեցիներ 12։11)։ Օրինակ՝ եթե միշտ ստել ես ծնողներիդ, ապա ժամանակ կպահանջվի, որ նորից շահես նրանց վստահությունը։ Ուստի չզարմանաս, եթե որոշ ժամանակով քո առաջ ավելի շատ սահմանափակումներ դրվեն։ Այդուհանդերձ, ճիշտ կլինի, որ խոստովանես սխալներդ։ Ինչո՞ւ։

Պատկերացրու՝ ընտանիքով գնացել եք զբոսանքի։ Ծնողներդ ասել են, որ հեռու չգնաս, բայց դու չես լսում նրանց, շեղվում ես ճանապարհից և ի վերջո մոլորվում։ Հանկարծ հայտնվում ես ճահճի մեջ։ Կամաչե՞ս օգնության կանչել նրանց։ Կմտածե՞ս, որ ծնողներդ կնախատեն քեզ։ Ո՛չ։ Հակառակը՝ ամբողջ ուժովդ կգոռաս։

Նմանապես, եթե երկակի կյանքով ես ապրում, ապա անհապաղ օգնության կարիք ունես։ Ինչ խոսք, անցյալը չես փոխի, բայց կարող ես փոխել ապագան։ Որքան էլ ցավալի ու դժվար է պատմել ծնողներիդ տեղի ունեցածը, միևնույնն է, լավ կլինի, որ դիմես նրանց օգնությանը, քանի դեռ ավելի մեծ վնաս չես պատճառել քեզ ու ընտանիքիդ։ Եթե իրոք զղջում ես ու ցավ ապրում, Եհովան ողորմած կլինի քո հանդեպ (Առակներ 27։11; 2 Կորնթացիներ 4։2

Պատմիր եղելությունը ծնողներիդ։ Ընդունիր, որ նրանց ցավ ես պատճառել։ Կիրառիր նրանց տված խորհուրդներն ու խրատները։ Եթե այդպես վարվես, կուրախացնես թե՛ ծնողներիդ, թե՛ Եհովային։ Իսկ դու թեթևություն կզգաս, որ նորից մաքուր խիղճ ունես (Առակներ 27։11; 2 Կորնթացիներ 4։2

ՀԱՋՈՐԴ ԳԼԽՈՒՄ

Ընդհանուր բաներ ունե՞ս դասընկերներիդ հետ։ Իսկ որքա՞ն սերտ պետք է լինի քո շփումը նրանց հետ։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ՀԱՄԱՐԸ

«Իր հանցանքները ծածկողը հաջողություն չի ունենա, բայց ով խոստովանում ու թողնում է դրանք, նրա հանդեպ ողորմություն կցուցաբերվի» (Առակներ 28։13

ԱՌԱՋԱՐԿ

Մի՛ մեղմացրու սխալներդ, բայցև խուսափիր ինքդ քեզ խարազանելուց։ Հիշիր, որ Եհովան պատրաստ է ներելու (Սաղմոս 86։5

ԳԻՏԵԻ՞Ր

Մեղավորության զգացումը կարող է օգնել մարդուն ուղղելու սխալ ընթացքը։ Բայց նա, ով անտեսում է այդ զգացումը, վնասում է իր խիղճը։ Այն կարող է դառնալ անզգա, ինչպես այրված ու սպիացած մաշկը (1 Տիմոթեոս 4։2

ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՊԼԱՆ

Եթե երկակի կյանք եմ վարում, կխոսեմ ․․․․․

Ես կընդունեմ ցանկացած պատիժ, եթե մտածեմ ․․․․․

Այս թեմայի մասին ծնող(ներ)իս կուզեի հարցնել հետևյալը՝ ․․․․․

Ի՞ՆՉ ԵՍ ԿԱՐԾՈՒՄ

● Ինչո՞ւ են որոշ պատանիներ երկակի կյանք վարում։

● Ի՞նչ հետևանքների է հանգեցնում երկակի կյանքը։

● Ինչո՞ւ լավ կլինի վերջ դնել այդպիսի կյանքին։

[մեջբերում 140-րդ էջի վրա]

«Կարծում եմ՝ պետք է դասընկերներին որքան հնարավոր է շուտ ասել, որ քրիստոնյա ես և ապրում ես բարձր բարոյական չափանիշներով։ Ինչքան ձգձգես, այնքան ավելի դժվար կլինի ասել» (Լինդա)։

[նկար 141-րդ էջի վրա]

Եթե խեղդվում ես երկակի կյանք վարելու «ճահճում», ապա անհապաղ օգնության կանչիր