Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Լավ օրինակ՝ Եզեկիա

Լավ օրինակ՝ Եզեկիա

Լավ օրինակ՝ Եզեկիա

Եզեկիան՝ Հուդայի թագավորը, քսանհինգ տարեկանում կանգնեց երկընտրանքի առաջ։ Ինչպիսի՞ թագավոր նա կլիներ։ Թույլ կտա՞ր արդյոք, որ իր հոր՝ Աքազ թագավորի վատ օրինակը ազդեր իր վրա։ Աքազը մինչև մահ մնաց չզղջացող հավատուրաց։ Նա առաջ էր տանում կեղծ երկրպագությունը և նույնիսկ Եզեկիայի եղբայրներից մեկին այրեց հեթանոսական զոհասեղանի վրա (2 Տարեգրություն 28։1–4)։ Այնուամենայնիվ, Եզեկիան թույլ չտվեց, որ իր հոր կեղծավոր վարքը իրեն հետ պահեր Եհովային երկրպագելուց, ոչ էլ մտածեց, որ դատապարտված է կրկնելու իր հոր սխալները։ Փոխարենը՝ Եզեկիան «կառչած մնաց Եհովային» (2 Թագավորներ 18։6

Ծնողներդ քեզ ծաղրո՞ւմ են հավատիդ համար։ Ունե՞ն վատ սովորություններ։ Եթե այո, ապա մի՛ կրկնիր նրանց սխալները։ Եզեկիան թույլ չտվեց, որ իր ընտանիքի սարսափելի վիճակը ազդի իր վրա։ Նա նույնիսկ այնքան լավ թագավոր դարձավ, որ «Հուդայի ո՛չ նախորդ և ո՛չ էլ հաջորդ թագավորների մեջ նրա նմանը չեղավ» (2 Թագավորներ 18։5)։ Եզեկիայի պես՝ դու էլ կարող ես կյանքում հաջողություններ ունենալ՝ չնայած ընտանեկան հանգամանքներին։ Ինչպե՞ս։ Աստվածաշունչը հորդորում է. «Կառչած մնա Եհովային»։