Ի՞նչ անեմ, երբ ծնողներս վիճում են
ԳԼՈՒԽ 24
Ի՞նչ անեմ, երբ ծնողներս վիճում են
Երբևէ ծնողներդ վիճե՞լ են քո ներկայությամբ։ Եթե այո, ապա ո՞րն է եղել նրանց վեճի պատճառը։
□ Փողը
□ Կենցաղը
□ Բարեկամները
□ Դու
Ի՞նչ կուզեիր ծնողներիդ ասել այն մասին, թե ինչպես են նրանց վեճերը ազդում քեզ վրա։ Գրիր։
․․․․․
ԵՐԲ ծնողներդ վիճում են, դա, ինչ խոսք, ազդում է քեզ վրա։ Չէ՞ որ դու սիրում ես նրանց և օգնության ու աջակցության համար նրանց ես դիմում։ Ուստի նրանց վեճերը կարող են խորապես անհանգստացնել քեզ։ Թերևս դու էլ կհամաձայնվես Մարիայի հետ, որն ասում է. «Հեշտ չէ հարգել ծնողներին, երբ տեսնում ես, որ նրանք չեն հարգում իրար»։
Ինչ խոսք, ցավալի է գիտակցել, որ ծնողներդ իդեալական չեն, ինչպես թերևս դու էիր մտածում։ Եվ այս փաստը գուցե տարբեր մտավախություններ առաջացնի քո մեջ։ Երբ վեճերը դառնում են հաճախակի և բուռն, գուցե մտածում ես, որ ծնողներդ ի վերջո կբաժանվեն։ Մարիան ասում է. «Երբ լսում եմ, որ ծնողներս վիճում են, մտածում եմ, որ նրանք կբաժանվեն, ու ես ստիպված կլինեմ ընտրել, թե ում հետ եմ ապրելու։ Նաև վախով եմ լցվում, երբ պատկերացնում եմ, որ բաժանվելու եմ քույրերիցս ու եղբայրներիցս»։
Ինչո՞ւ են ծնողներդ վիճում, և ի՞նչ պետք է անես նման դեպքերում։
Ինչո՞ւ են ծնողները վիճում
Սովորաբար ծնողներդ «սիրով միմյանց համբերում են» (Եփեսացիներ 4։2)։ Բայց Աստվածաշունչն ասում է. «Բոլորը մեղք գործեցին ու չհասան Աստծու փառքին» (Հռոմեացիներ 3։23)։ Ծնողներդ կատարյալ չեն։ Ուստի չպետք է զարմանաս, երբ ժամանակ առ ժամանակ նրանք վիճեն։
Նաև հիշիր, որ մենք ապրում ենք «չափազանց դժվար ժամանակներում» (2 Տիմոթեոս 3։1)։ Պետք է փող վաստակել, հարկերը վճարել, աշխատանքի վայրում տարբեր խնդիրներ լուծել։ Նմանատիպ ճնշումները լարվածություն են մտցնում ամուսնության մեջ։ Իսկ եթե երկու ծնողներդ էլ աշխատում են, ապա կռվախնձոր կարող է դառնալ տան պարտականությունները բաշխելու հարցը։
Սակայն հիշիր, որ տարաձայնությունները մեխանիկորեն չեն քայքայում ընտանիքը։ Ծնողներդ թերևս առաջվա պես սիրում են իրար, չնայած որ տարբեր կարծիքներ ունեն։
Ենթադրենք՝ ընկերներիդ հետ ֆիլմ ես դիտել, ու այն քեզ դուր է եկել, իսկ նրանց՝ ոչ։ Նման բան լինում է։ Անգամ մտերիմ ընկերները միշտ չէ, որ բոլոր հարցերի վերաբերյալ նույն կարծիքն ունեն։ Նույնը կարելի է ասել ծնողներիդ մասին։ Երկուսն էլ մտածում են, թե ինչպես հոգան ընտանիքի կարիքները, բայց յուրաքանչյուրը կարող է ունենալ իր կարծիքը, թե ինչպես տնօրինել փողը։ Երկուսն էլ պլանավորում են, թե ինչպես անցկացնեն արձակուրդը, բայց կարծիքները կարող են տարբերվել։ Երկուսն էլ ուզում են, որ դու լավ սովորես, բայց այդ հարցում էլ թերևս տարակարծիք լինեն։
Իրականում, միասնական լինել չի նշանակում միանման լինել։ Իրար սիրող երկու անհատներ իրերին կարող են տարբեր տեսանկյուններից նայել։ Այդուհանդերձ, հաճելի չէ լսել, թե ինչպես են ծնողներդ վիճում։ Ի՞նչ կարող ես անել կամ ասել, որպեսզի հաղթահարես քո զգացումները։
Ի՞նչ կարող ես անել
Հարգանք դրսևորիր։ Ինչ խոսք, հեշտ չէ զսպել էմոցիաներդ, երբ ծնողներդ միշտ վիճում են։ Չէ՞ որ ոչ թե դու, այլ նրանք պետք է օրինակ լինեն։ Բայց եթե Ելք 20։12; Առակներ 30։17)։
անհարգալից լինես, այդպես կրակի վրա յուղ կլցնես։ Եհովա Աստված քեզ պատվիրում է հարգել ու լսել ծնողներիդ, նույնիսկ եթե դժվար է քեզ համար (Իսկ ի՞նչ կարող ես անել, եթե ծնողներիդ վեճը քեզ է առնչվում։ Ենթադրենք՝ նրանցից մեկը Վկա է, իսկ մյուսը՝ ոչ։ Ճշմարտության կողմը բռնելով և Վկա ծնողիդ պաշտպանելով՝ գուցե որոշ դժվարությունների բախվես (Մատթեոս 10։34–37)։ Այդ դեպքում մի՛ մոռացիր, որ պետք է «մեղմություն և խոր հարգանք» դրսևորես։ Ո՞վ գիտի, գուցե մի օր քո օրինակը մղի ոչ Վկա ծնողիդ փոխելու իր կարծիքը (1 Պետրոս 3։15)։
Չեզոք եղիր։ Ի՞նչ կարող ես անել, երբ ծնողներդ քեզ չվերաբերող որևէ հարցում ստիպում են նրանցից մեկի կողմը դիրք բռնել։ Փորձիր չեզոք մնալ։ Կարելի է նրբանկատորեն ասել. «Ես երկուսիդ էլ սիրում եմ, բայց մի՛ ստիպեք ինձ ընտրություն անել, այդ հարցը ձեր մեջ լուծեք»։
Ասա, թե ինչ ես զգում։ Պատմիր զգացումներիդ մասին։ Հարմար պահ ընտրիր և հարգալից տոնով ասա, որ նրանց վեճերի պատճառով տխրում ես, բարկանում կամ նույնիսկ վախով ու անհանգստությամբ լցվում (Առակներ 15։23; Կողոսացիներ 4։6)։
Ինչ չանել
Մի՛ դարձիր նրանց խորհրդատուն։ Ծնողներիդ խնդիրները լուծելը քո պատասխանատվությունը չէ։ Պատկերացրու՝ օդանավի մեջ ես ու հանկարծ լսում ես, թե ինչպես են օդաչուն ու նրա օգնականը վիճում իրար հետ։ Ինչ խոսք, կանհանգստանաս։ Բայց ի՞նչ կլինի, եթե միջամտես ու սկսես նրանց հրահանգներ տալ, թե ինչպես վարեն օդանավը և նույնիսկ ինքդ սկսես վարել այն։
Նմանապես, եթե «ղեկը ձեռքդ վերցնես», փորձելով հարթել ծնողներիդ տարաձայնությունները, ապա իրավիճակն ավելի կվատանա։ Աստվածաշունչն ասում է. «Հանդգնությունը միայն կռիվ է առաջ բերում, բայց իրար հետ խորհրդակցողների մոտ իմաստություն կա» Առակներ 13։10)։ Ծնողներդ, իրար հետ խորհրդակցելով, ավելի լավ կլուծեն իրենց խնդիրները (Առակներ 25։9)։
(Մի՛ միջամտիր։ Առանց այդ էլ լավ բան չէ, երբ երկու հոգի վիճում են, և հիմա էլ ավելանում է երրորդը։ Որքան էլ ցանկանաս միջամտել, հիշիր. դու չէ, որ պետք է լուծես խնդիրները, այլ ծնողներդ։ Հետևիր Աստվածաշնչի խորհրդին ու անձնական հարցերում ուրիշների գործերին մի՛ խառնվիր (1 Պետրոս 4։15)։ Վեճի մեջ մի՛ ներքաշվիր։
Մի ծնողիդ մյուսի դեմ մի՛ տրամադրիր։ Որոշ պատանիներ վեճ են գցում ծնողների միջև՝ մեկին մյուսի դեմ տրամադրելով։ Երբ մայրը ասում է ոչ, նրանք գնում են հոր մոտ։ Եթե դու էլ այդպես վարվես, գուցե հասնես քո ուզածին։ Սակայն այդպես լարվածություն կմտցնես ընտանիքում։
Մի՛ հետևիր նրանց օրինակին։ Պիտեր անունով մի երիտասարդ հասկացավ, որ քրիստոնյային անհարիր վարք էր դրսևորում, քանի որ ցանկանում էր վրեժ լուծել հորից մոր հանդեպ կոպիտ վերաբերմունքի համար։ Նա ասում է. «Հայրս վիրավորում էր մայրիկին, ինձ ու քրոջս։ Գաղատացիներ 6։7)։
Ես բարկացած էի նրա վրա և ուզում էի ցավ պատճառել նրան»։ Բայց իրավիճակն ավելի վատացավ, քանի որ Պիտերը պետք է կրեր իր արարքների հետևանքները։ Ի՞նչ ենք սովորում։ Վատ վարքը միայն ավելացնում է ընտանեկան խնդիրները (Գրի առ, թե վերը նշված խորհուրդներից որը պետք է կիրառես։ ․․․․․
Ինչ խոսք, չես կարող վերջ դնել ընտանեկան վեճերին, բայց համոզված եղիր, որ Եհովան կօգնի քեզ հաղթահարելու այն մտավախություններն ու անհանգստությունները, որ ունենում ես ծնողներիդ պատճառով (Փիլիպպեցիներ 4։6, 7; 1 Պետրոս 5։7)։
Փորձիր կիրառել այս գլխում նշված խորհուրդները։ Ժամանակի ընթացքում ծնողներդ գուցե լուրջ ուշադրություն դարձնեն, թե ինչպես են լուծում իրենց խնդիրները։ Եվ ո՞վ գիտի, գուցե նույնիսկ այլևս չվիճեն։
Ոչ լրիվ ընտանիքներում խնդիրներն անխուսափելի են։ Ինչպե՞ս հաղթահարել դրանք։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ՀԱՄԱՐԸ
«Թող ձեր խոսքը միշտ վայելուչ լինի» (Կողոսացիներ 4։6)։
ԱՌԱՋԱՐԿ
Եթե ծնողներիդ միջև վեճերը հաճախակի են ու թեժ, նրբանկատորեն առաջարկիր, որ նրանք օգնության դիմեն։
ԳԻՏԵԻ՞Ր
Անգամ իրար սիրող մարդիկ երբեմն տարակարծիք են լինում։
ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՊԼԱՆ
Երբ ծնողներս սկսեն վիճել, ես ․․․․․
Եթե ծնողներս ինձ ստիպեն որևէ մեկի կողմը բռնել, ես կասեմ՝ ․․․․․
Այս թեմայի մասին ծնող(ներ)իս կուզեի հարցնել հետևյալը՝ ․․․․․
Ի՞ՆՉ ԵՍ ԿԱՐԾՈՒՄ
● Ինչո՞ւ են որոշ ծնողներ վիճում։
● Ինչո՞ւ չպետք է քեզ մեղադրես ծնողներիդ վեճերի համար։
● Ի՞նչ կարող ես սովորել ծնողներիդ սխալներից։
[մեջբերում 201-րդ էջի վրա]
«Ծնողներս կատարյալ չեն։ Նրանք նույնպես ունենում են խնդիրներ։ Այս բանի գիտակցումը օգնում է ինձ դիմանալու նրանց վեճերին» (Քեթի)։
[շրջանակ/նկար 206-րդ էջի վրա]
Ի՞նչ անել, եթե ծնողներդ բաժանվել են
Եթե ծնողներդ բաժանվել են, ինչպե՞ս կարող ես իմաստնորեն վարվել, չնայած այն բանին, որ ներսդ տակնուվրա է լինում։
● Փուչ հույսեր մի՛ կապիր։ Առաջին արձագանքդ գուցե լինի այն, որ ցանկանաս նրանց հաշտեցնել։ Աննան հիշում է. «Անգամ բաժանվելուց հետո ծնողներս երբեմն մեզ տանում էին ինչ-որ տեղ միասին ժամանակ անցկացնելու։ Ես ու քույրս շշնջում էինք իրար. «Արի առաջ վազենք, որ նրանք երկուսով մնան»։ Բայց ոչ մի բան չստացվեց։ Նրանք երբեք չհաշտվեցին»։
Առակներ 13։12-ում նշվում է. «Ձգձգվող ակնկալիքը հիվանդացնում է սիրտը»։ Անտեղի դառնությունից խուսափելու համար հիշիր, որ ծնողներիդ փոխարեն չես կարող որոշումներ կայացնել։ Դու մեղավոր չես, որ նրանք բաժանվել են, և նրանց կրկին միավորելը քո ձեռքում չէ (Առակներ 26։17)։
● Ատելություն մի՛ զարգացրու։ Եթե ծնողներիցդ մեկի կամ երկուսի նկատմամբ զայրույթով լցվես կամ ատելություն զարգացնես, ապա երկար ժամանակ վնասներ կկրես։ Թոմը պատմում է, թե ինչ զգացմունքներով էր համակված 12 տարեկանում. «Ես բարկացած էի հորս վրա։ Չեմ ուզում օգտագործել «ատելություն» բառը, բայց հենց դա էի զգում։ Չէի հասկանում, թե ինչպես նա կարող էր մեզ հայր լինել, եթե լքել էր մեզ»։
Սակայն բաժանության պատճառն այն չէ, որ ծնողներից մեկը լավն է, մյուսը՝ վատը։ Հավանաբար ծնողներդ ամեն բան չէ, որ քեզ ասել են իրենց փոխհարաբերությունների մասին։ Գուցե նրանք էլ մինչև վերջ չեն պատկերացնում, թե ինչու այդպես եղավ։ Հետևաբար, մի՛ շտապիր եզրակացություններ անել, քանի որ տեղյակ չես բոլոր փաստերին (Առակներ 18։13)։ Ինչ խոսք, հեշտ չէ դիմադրել բարկությանը, և բնական է, որ երբեմն շատ տխուր կլինես։ Բայց զայրույթը և վրեժ լուծելու ցանկությունը քեզ աստիճանաբար կթունավորեն։ Իզուր չէ, որ Աստվածաշնչում գրված է. «Զսպի՛ր բարկությունդ և զայրույթդ հեռո՛ւ վանիր» (Սաղմոս 37։8)։
● Իրատես եղիր։ Երբեմն պատանիները մեկ ուրիշ ծայրահեղության մեջ են ընկնում։ Նրանք կուռք են դարձնում այն ծնողին, որը լքել է ընտանիքը։ Մի պատանու հայր հարբեցող էր և հաճախ թողնում էր կնոջը ու ապրում ուրիշ կանանց հետ։ Ի վերջո նրանք ամուսնալուծվեցին։ Այդուհանդերձ, ինչ-որ պատճառով այս պատանին գրեթե երկրպագում էր հորը։
Նման սխալ վերաբերմունքն իր պատճառն ունի։ Մի երկրում ծնողների բաժանությունից հետո պատանիների գրեթե 90 տոկոսն ապրում է մոր հետ և ժամանակ առ ժամանակ տեսնում է հորը։ Հետևաբար, պատանուն հոգ տանելու և դաստիարակելու պատասխանատվությունը մայրն է կրում։ Հնարավոր է՝ հայրը ալիմենտ է վճարում, բայց միևնույնն է, մոր բեռը ծանր է։ Հոր գործերը լավ են ընթանում, և նրա հետ տեսակցելիս երեխան նվերներ է ստանում ու զվարճանում։ Մինչդեռ մոր համար յուրաքանչյուր դրամը հաշված է, և նա պատանուն մշտապես ստիպում է ինչ-որ բան անել և ինչ-որ հարցերում սահմանափակումներ է դնում։ Ցավոք, որոշ պատանիներ անգամ նախընտրել են Վկա ծնողին թողնել ու գնալ ավելի ապահովված և ամենաթող ոչ Վկա ծնողի մոտ (Առակներ 19։4)։
Եթե դու էլ ես նման մտքեր ունենում, ապա ստուգիր, թե քեզ համար ինչն է կարևոր քո կյանքում։ Հիշիր, ուրիշ ոչ մի բան չի կարող այնքան վճռորոշ դեր ունենալ քո անձնավորության ձևավորման ու ապագայի հարցում, որքան ծնողի տված ճիշտ առաջնորդությունն ու դաստիարակությունը (Առակներ 4։13)։
[նկար 202-րդ և 203-րդ էջերի վրա]
Եթե ուզում ես լուծել ծնողներիդ խնդիրները, ասես օդանավի ղեկը ձեռքդ ես վերցնում