Կարո՞ղ եմ երջանիկ լինել ոչ լրիվ ընտանիքում
ԳԼՈՒԽ 25
Կարո՞ղ եմ երջանիկ լինել ոչ լրիվ ընտանիքում
«Այն պատանիները, որոնք ապրում են երկու ծնողի հետ, կարող են ունենալ իրենց անձնական սենյակը և գնել նոր հագուստ։ Իսկ ես չունեմ իմ սենյակը ու հազվադեպ է լինում, որ ունենամ ինձ դուր եկած հագուստը։ Մայրիկս ասում է, որ ի վիճակի չէ ինձ ապահովելու ամեն ինչով։ Բացի այդ, տանը այնքան գործ ունեմ, որ ասես սպասուհի լինեմ։ Այնպիսի տպավորություն է, որ ես մանկություն չունեմ» (Շալոնդա, 13)։
ԱՆԿԱՍԿԱԾ, իդեալական ընտանիքն այն է, որտեղ կա երկու ծնող։ Հայրն ու մայրը միասին կարող են երեխային տալ լավագույն առաջնորդությունը, պաշտպանությունն Ժողովող 4։9)։
ու աջակցությունը։ Աստվածաշնչում նշվում է. «Երկուսով ավելի լավ է, քան մենակ, որովհետև նրանք վարձատրություն ունեն իրենց տքնաջան աշխատանքից» (Սակայն լիարժեք ընտանիքներն այսօր այնքան հազվադեպ են, որ նրանց կարելի է «կարմիր գրքի» մեջ գրանցել։ Օրինակ՝ ԱՄՆ-ում մինչև 18 տարեկան պատանիների կեսից ավելին ապրում է մեկ ծնողի հետ։
Այդուհանդերձ, որոշ պատանիներ ամաչում են, որ մեկ ծնող ունեն։ Որոշ պատանիներ էլ մեծ ճնշումներ են դիմագրավում իրենց իրավիճակի հետ կապված։ Եթե դու էլ ես ապրում ոչ լրիվ ընտանիքում, ի՞նչ խնդիրների ես բախվում։ Գրի առ, թե որ խնդիրն է քեզ ամենից շատ անհանգստացնում։
․․․․․
Եթե լիարժեք սեր և հոգատարություն չես ստանում, նշանակո՞ւմ է արդյոք, որ դժբախտ ես։ Ո՛չ։ Շատ բան կախված է քո վերաբերմունքից։ Առակներ 15։15-ում ասվում է. «Հարստահարվածի բոլոր օրերը վատ են, բայց ուրախ սիրտ ունեցողը միշտ խնջույքի մեջ է»։ Փաստորեն, անհատը երջանիկ է, թե դժբախտ, կախված է ավելի շատ նրա վերաբերմունքից, քան հանգամանքներից։ Ի՞նչը կօգնի քեզ «ուրախ սիրտ» ունենալու, չնայած այն բանին, որ ապրում ես ոչ լրիվ ընտանիքում։
Հաղթահարիր բացասական զգացմունքները
Նախևառաջ թույլ մի տուր, որ բացասական ակնարկները վհատեցնեն քեզ։ Որոշ ուսուցիչներ, իմանալով, որ երեխան ոչ լրիվ ընտանիքում է մեծանում, երբեմն կոպտում են նրան։ Նրանք մտածում են, որ վարքագծի հետ կապված ցանկացած խնդրի պատճառը տան մթնոլորտն է։ Բայց հարցրու ինքդ քեզ. «Արդյո՞ք այդ մարդիկ իսկապես ճանաչում են ինձ կամ իմ ընտանիքին։ Թե՞ հետևում են նման ընտանիքների վերաբերյալ տարածված կարծիքի»։
*։
Տեղին է նշել, որ Աստվածաշնչում հաճախ է նշվում «որբ» կամ «անհայր տղա» արտահայտությունը։ Սակայն երբեք չի օգտագործվում նսեմացնող երանգով։ Հակառակը՝ յուրաքանչյուր դեպքում երևում է, թե ինչպես է Եհովան առանձնահատուկ ուշադրություն դարձնում այն երեխաներին, ովքեր մեծանում են ոչ լրիվ ընտանիքներումԳուցե նկատես, որ նրբանկատ անհատները քեզ հետ խոսելիս խուսափում են որոշ բառեր օգտագործելուց, օրինակ՝ «հայր», «ամուսնություն», «բաժանություն», «մահ»։ Նրանք մտածում են, որ այդպես կվիրավորեն քեզ։ Եթե քեզ դուր չի գալիս դա, նրբանկատորեն բացատրիր, որ կարիք չկա զգուշանալու։ 14-ամյա Թոնին չգիտի, թե ով է իր իսկական հայրը։ Նա ասում է, որ ոմանք խոսելիս զգուշանում են նման բառեր օգտագործելուց։ Սակայն Թոնին միտումնավոր հենց այդպիսի բառեր է օգտագործում։ Նա ասում է. «Թող իմանան, որ ես վատ չեմ զգում»։
Մի՛ ապրիր երազանքներով
Ինչ խոսք, անչափ ցավալի է, երբ ծնողներդ բաժանվում են կամ կորցնում ես նրանցից մեկին։ Բայց վաղ թե ուշ պետք է հարմարվես այդ իրավիճակին։ Աստվածաշունչը հետևյալ խորհուրդն է տալիս. «Մի՛ ասա՝ «ինչո՞ւ էին առաջվա օրերը ավելի լավը, քան ներկայիս օրերը»» (Ժողովող 7։10)։ 13-ամյա Սառան, ում ծնողները բաժանվել են, երբ նա 10 տարեկան է եղել, ասում է. «Եթե ապրում ես անիմաստ երազանքներով, բոլոր խնդիրների պատճառը համարում ես այն, որ հայր չունես, կամ նախանձում ես նրանց, ովքեր երկու ծնող ունեն, ապա կյանքդ ավելի ես բարդացնում»։ Սա լավ միտք է։ Ի վերջո, նույնիսկ «իդեալական» ընտանիքներում կան խնդիրներ։
Պատկերացրու՝ նավակ, որի գլխավոր թիավարը բացակայում է։ Ինչ խոսք, լավ կլիներ, որ նավակազմը ամբողջական լիներ։ Նմանապես, ոչ լրիվ ընտանիքում «թիավարներից» մեկը բացակայում է, հետևաբար մյուսները լրացուցիչ ջանքեր են թափում։ Պե՞տք է արդյոք մտածես, որ ձեր «նավակը» խորտակվում է։ Ո՛չ։ Միասնական ուժերով այն կշարունակի առաջ ընթանալ։
Կրո՞ւմ ես քո բաժին բեռը
Ի՞նչ կարող ես անել, որ կրես քեզ բաժին ընկած բեռը։ Նկատի առ հետևյալ երեք առաջարկները։
Սովորիր լինել խնայող։ Ոչ լրիվ ընտանիքներում ֆինանսական խնդիրներ հաճախ են լինում։ Ի՞նչ կարող ես անել։ Թոնին, որի մասին արդեն նշվեց, ասում է. «Դասընկերներս իրենց ծնողներին անելանելի վիճակում են դնում՝ պնդելով, որ առանց թանկանոց կոշիկների ու շորերի դպրոց չեն գնա։ Ես ամենավերջին բաները չեմ հագնում, բայց շորերս միշտ մաքուր են ու կոկիկ։ Իմ ունեցածը լավ վիճակում եմ պահում։ Մորս համար հեշտ չէ, ինչո՞ւ ավելի ծանրացնեմ նրա բեռը»։ Եթե մի քիչ ջանքեր թափես, Պողոս առաքյալի նման կարող ես ասել. «Բոլոր հանգամանքներում.... սովորել եմ գոհ լինելու գաղտնիքը» (Նաև կարող ես խնայել, եթե չվատնես ունեցած միջոցներդ (Հովհաննես 6։12)։ Գրեգ անունով մի երիտասարդ ասում է. «Ես ուշադիր եմ, որ ինչ-որ բան չկոտրեմ, չկորցնեմ, որպեսզի կարիք չլինի նորից գնելու կամ վերանորոգելու։ Նաև խնայում եմ էլեկտրականությունը և հոսանքից անջատում եմ այն սարքերը, որ չեմ օգտագործելու»։
Նախաձեռնություն վերցրու։ Շատ միայնակ ծնողներ չեն ուզում ծանրաբեռնել երեխային՝ լրացուցիչ կանոններ ու պարտավորություններ դնելով։ Ինչո՞ւ։ Նրանք տեղի ունեցածի համար իրենց են մեղադրում, ուստի փորձում են հեշտացնել երեխայի կյանքը։ Գուցե մտածեն. «Չեմ ուզում, որ երեխաս զրկվի մանկությունից»։
Ինչ խոսք, գուցե գայթակղություն լինի օգտվելու իրավիճակից, բայց այդպես դու ոչ թե կթեթևացնես ծնողիդ բեռը, այլ կծանրացնես։ Ուստի նախաձեռնություն վերցրու և օգնիր նրան։ Ահա թե ինչ է ասում Թոնին. «Մայրս աշխատում է հիվանդանոցում, և նրա սպիտակ խալաթը միշտ պետք է արդուկված լինի։ Ես արդուկում եմ այն»։ Բայց դա կնոջ գործ չէ՞։ Թոնին ասում է. «Այո՛, ոմանք այդպես են մտածում, բայց ես այդ ձևով օգնում եմ մայրիկիս»։
Արտահայտիր գնահատանքդ։ Գործնականում ծնողիդ օգնելուց բացի, դու կարող ես նաև քո վերաբերմունքով քաջալերել նրան՝ արտահայտելով գնահատանքդ։ Մի մայր ասում է. «Երբեմն ծանր օրվա վերջում,
ուժասպառ եղած, տուն եմ գալիս ու.... հաճելի անակնկալ. աղջիկս ընթրիք է պատրաստել, իսկ տղաս մոտենում է ու գրկում ինձ»։ Այս ամենից հետո ինչպե՞ս է նա զգում իրեն. «Հոգնածությունս իսկույն անցնում է, ու տրամադրությունս բարձրանում է»։Գրի առ, թե այս երեք առաջարկներից որն է ավելի շատ կիրառելի քո պարագայում։ ․․․․․
Ոչ լրիվ ընտանիքում ապրելով՝ դու կարող ես սովորել լինել կարեկից, պատասխանատու և անշահախնդիր։ Այդպես կզգաս, թե որքան ճշմարիտ են Հիսուսի խոսքերը. «Ավելի շատ երջանկություն կա տալու, քան ստանալու մեջ» (Գործեր 20։35)։ Եթե ընտանիքիդ աջակցելու համար ոչ մի ջանք չխնայես, դու իսկապես երջանիկ կլինես։
Ինչ խոսք, ժամանակ առ ժամանակ կզգաս երկրորդ ծնողի կարիքը։ Բայց քո հանգամանքներից կարող ես լավ բաներ սովորել։ Նիա անունով մի աղջիկ համոզվել է դրանում։ Նա ասում է. «Երբ հայրս մահացավ, ինձ ասացին, որ իմ կյանքը իմ ձեռքերում է, ու այդ խոսքերը մեծ ազդեցություն թողեցին ինձ վրա։ Ես հասկացա, որ չպետք է դառնամ իմ հանգամանքների զոհը»։ Դու էլ կարող ես այսպես մտածել։ Հիշիր, երջանիկ կլինես, թե դժբախտ, կախված է ոչ թե քո հանգամանքներից, այլ քո վերաբերմունքից։
ԱՅՍ ԹԵՄԱՅԻ ՄԱՍԻՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐՈՂ ԵՍ ԳՏՆԵԼ 1-ԻՆ ՀԱՏՈՐԻ 4-ՐԴ ԳԼԽՈՒՄ։
[ծանոթագրություն]
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ՀԱՄԱՐԸ
«Ոչ միայն ձեր շահը փնտրեք, այլ նաև ուրիշներինը» (Փիլիպպեցիներ 2։4)։
ԱՌԱՋԱՐԿ
Եթե զգում ես, որ տնային գործերը չափազանց ծանր են քեզ համար, ծնողիդ նրբանկատորեն առաջարկիր փորձել հետևյալը՝
● ցուցակ կազմել, թե ով ինչ հանձնարարություն պետք է անի
● անհրաժեշտության դեպքում վերաբաշխել դրանք
ԳԻՏԵԻ՞Ր
Տնային գործեր անելով՝ ավելի արագ կդառնաս հասուն անձնավորություն, քան լրիվ ընտանիքում մեծացող երեխաները, որոնք քիչ հանձնարարություններ ունեն։
ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՊԼԱՆ
Բացասական զգացմունքներս հաղթահարելու համար ես ․․․․․
Եթե շրջապատի մարդիկ ինձ հետ շփվելիս զգուշություն են դրսևորում, ես կասեմ՝ ․․․․․
Այս թեմայի մասին ծնողիս կուզեի հարցնել հետևյալը՝ ․․․․․
Ի՞նչ Ես Կարծում
● Ինչո՞ւ են ոմանք նախապաշարումով վերաբերվում ոչ լրիվ ընտանիքում մեծացող երեխաներին։
● Ինչո՞ւ ծնողդ գուցե չցանկանա տան գործեր հանձնարարել քեզ։
● Ինչպե՞ս կարող ես գնահատանքդ ցույց տալ ծնողիդ հանդեպ։
[մեջբերում 211-րդ էջի վրա]
«Թեպետ ծնողներս բաժանվեցին, բայց ես շատ մտերմացա մայրիկիս հետ» (Մելանի)։
[նկար 210-րդ և 211-րդ էջերի վրա]
Ոչ լրիվ ընտանիքը նման է նավակի, որի մեջ բացակայում է գլխավոր թիավարը։ Մյուսների համար դժվար է, բայց միասնական ուժերով կարող են առաջ գնալ