Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչ ենք սովորում այն բանից, որ Աստված թույլ է տալիս չարությունը

Ինչ ենք սովորում այն բանից, որ Աստված թույլ է տալիս չարությունը

Յոթերորդ գլուխ

Ինչ ենք սովորում այն բանից, որ Աստված թույլ է տալիս չարությունը

1, 2. ա) Եթե Եհովան անմիջապես կործաներ Եդեմի ապստամբներին, դա ինչպե՞ս կանդրադառնար մեզ վրա։ բ) Սիրուց մղված՝ Եհովան ի՞նչը հնարավոր դարձրեց մեզ համար։

 «ԻՄ ԿԵԱՆՔԻ տարիների օրերը քիչ եւ ցաւով եղան»,— խոստովանեց նահապետ Հակոբը (Ծննդոց 47։9)։ Նման միտք արտահայտեց նաև Հոբը. «Մարդը կարճ կեանք ունի եւ լիքն է ցաւով» (Յոբ 14։1)։ Նրանց նման, մեզանից շատերն են բախվել դժվարությունների, անարդարության ու թերևս ողբերգություն ապրել։ Այնուամենայնիվ, Աստված անարդար չվարվեց՝ թույլ տալով մեզ լույս աշխարհ գալ։ Ճիշտ է, որ մտային ու ֆիզիկական առումով կատարյալ չենք, Դրախտում էլ չենք ապրում, որը սկզբում վայելում էին Ադամն ու Եվան։ Սակայն եթե Եհովան անմիջապես կործաներ իր դեմ ապստամբողներին, ինչ խոսք, հիվանդություն, վիշտ ու մահ առաջ չէր գա, բայց, մյուս կողմից, մարդկային ցեղն անհետ կկորչեր. մենք ընդհանրապես լույս աշխարհ չէինք գա... Ողորմածաբար՝ Աստված Ադամին ու Եվային թույլ տվեց երեխաներ ունենալ, չնայած որ նրանց զավակներն իրենցից անկատարություն ժառանգեցին։ Իսկ Հիսուսի միջոցով նա հոգ տարավ, որ մենք ետ ստանանք Ադամի կորցրածը՝ հավիտենական կյանքը երկրային դրախտում (Յովհաննէս 10։10; Հռովմայեցիս 5։12

2Որքա՜ն ենք ոգևորվում՝ հորիզոնում տեսնելով այն օրը, երբ կկարողանանք հավիտյան ապրել նոր աշխարհի դրախտային միջավայրում. աշխարհ, որտեղ այլևս չի լինի ո՛չ հիվանդություն, ո՛չ ցավ, ո՛չ վիշտ, ո՛չ էլ նույնիսկ մահ. չեն լինի նաև ամբարիշտ մարդիկ (Առակաց 2։21, 22; Յայտնութիւն 21։4, 5)։ Սակայն Աստվածաշնչից տեղեկանում ենք, որ թեև ինչպես մեզ, այնպես էլ Եհովայի համար շատ կարևոր է մեր անձնական փրկությունը, սակայն կա ավելի՛ կարևոր մի բան։

Հանուն իր մեծ անվան

3. Ինչի՞ հետ է կապված երկրի ու մարդկության առնչությամբ Եհովայի նպատակի կատարումը։

3Երկրի ու մարդկության նկատմամբ Եհովայի նպատակի կատարումը անմիջականորեն կապված է իր անվան հետ։ Այդ անունը՝ Եհովա, նշանակում է՝ «Նա դարձնում է» և բնութագրում է նրան՝ որպես Տիեզերքի Գերիշխանի, Նպատակադրողի ու ճշմարտության Աստծո։ Քանի որ Եհովան նման բարձր դիրք է զբաղեցնում, ողջ տիեզերքի խաղաղությունն ու բարօրությունը կախված է նրա անունը (և այն ամենը, ինչ կապված է այդ անվան հետ) խորապես պատվելուց ու նրան հնազանդվելուց։

4. Ո՞րն էր երկրի առնչությամբ Եհովայի նպատակը։

4Ադամին ու Եվային ստեղծելուց հետո Եհովան նրանց հանձնարարություն տվեց։ Նա պարզորոշ բացատրեց, որ իր նպատակը միայն այն չէր, որ նրանք Դրախտի սահմաններն ընդարձակեին ու երկրին տիրեին, այլ նաև այն, որ երկիրը բնակեցնեին իրենց ժառանգներով (Ծննդոց 1։28)։ Արդյոք պիտի ձախողվե՞ր Աստծո նպատակը նրանց գործած մեղքի պատճառով։ Ի՜նչ նախատինք կգար ամենակարող Եհովայի անվանը, եթե նա չկարողանար երկրի ու մարդկության հետ կապված իր նպատակն իրագործել։

5. ա) Ե՞րբ պիտի մահանային առաջին մարդիկ, եթե ուտեին բարու և չարի գիտության ծառից։ բ) Եհովան ինչպե՞ս կատարեց իր խոսքերը՝ արձանագրված Ծննդոց 2։17–ում, միևնույն ժամանակ հիշելով երկրի նկատմամբ ունեցած իր նպատակը։

5Եհովան նախազգուշացրեց Ադամին ու Եվային, որ եթե իրեն չհնազանդվեն և ուտեն բարու և չարի գիտության ծառից, նույն «օրը» կմահանան (Ծննդոց 2։17)։ Լինելով իր խոսքի տերը՝ Եհովան կատարված մեղքի համար հենց նույն օրը նրանց պատասխանատվության կանչեց ու մահվան դատապարտեց։ Աստծո տեսանկյունից՝ Ադամն ու Եվան նույն օրը մահացան։ Սակայն երկրի նկատմամբ իր նպատակն իրականացնելու համար Եհովան թույլ տվեց, որ, նախքան իրենց ֆիզիկապես մահանալը, նրանք երեխաներ ունենային։ Այնուհանդերձ, դառնալով 930 տարեկան՝ Ադամը հենց նույն «օրը» մահացավ, քանի որ Աստված կարող է 1 000 տարին մեկ օր համարել (Բ Պետրոս 3։8; Ծննդոց 5։3–5)։ Այսպիսով՝ Եհովայի ճշմարտացիությունը փաստվեց, քանի որ, ինչպես ասվել էր, նույն «օրը» դատավճիռն ի կատար ածվեց, և, միևնույն ժամանակ, Ադամի ու Եվայի մահով երկրի նկատմամբ նրա նպատակը չխափանվեց։ Երկրի վրա որոշ ժամանակ ապրելու հնարավորություն տրվեց անկատար, այդ թվում նաև ամբարիշտ մարդկանց։

6, 7. ա) Համաձայն Ելից 9։15, 16 խոսքերի՝ ինչո՞ւ է Եհովան թույլ տալիս, որ չար մարդիկ դեռ որոշ ժամանակ ապրեն երկրի վրա։ բ) Փարավոնի հետ կապված՝ Եհովան ինչպե՞ս ցուցադրեց իր զորությունը, և ինչպե՞ս հայտնի դարձավ նրա անունը։ գ) Ի՞նչ կբերի իր հետ ներկա չար համակարգի կործանումը։

6Այն, թե Մովսեսի օրերում Եհովան ինչ ասաց Եգիպտոսի կառավարչին, ավելի պայծառ լույս է սփռում քննարկվող հարցի վրա, որն է՝ Աստված ինչու թույլ տվեց, որ չար մարդիկ ապրեն երկրի վրա։ Երբ փարավոնն արգելեց իսրայելացիներին դուրս գալ Եգիպտոսից, Եհովան միանգամից չհարվածեց նրան։ Երկրի վրա տասը պատուհասներ թափվեցին՝ ապշեցուցիչ կերպով ցուցադրելով Եհովայի զորությունը։ Նախազգուշացնելով յոթերորդ պատուհասի մասին՝ Եհովան փարավոնին ասաց, որ նա հեշտությամբ կարող է երկրի երեսից սրբել նրան ու նրա ժողովրդին։ Բայց ահա թե Եհովան ինչ ավելացրեց. «Հէնց սորա համար քեզ վեր կացրի, որ իմ զօրութիւնը քեզանով ցոյց տամ, եւ բոլոր երկրի մէջ իմ անունը պատմուի» (Ելից 9։15, 16

7Երբ Եհովան իսրայելացիներին ազատագրեց գերությունից, նրա անունն իրոք հայտնի դարձավ ամենուր (Յեսու 2։1, 9–11)։ Այսօր վերոհիշյալ դեպքերից անցել է մոտ 3 500 տարի, սակայն Եհովայի արարքը դեռևս չի մոռացվել։ Ամբողջ աշխարհում հռչակվել է ոչ միայն նրա Եհովա անունը, այլ նաև այդ անունը Կրողի մասին ճշմարտությունը։ Այս ամենն ապացուցել է, որ Եհովան այնպիսի Աստված է, որն իրականացնում է իր նպատակները և իր ծառաներին պաշտպան է կանգնում (Յեսու 23։14)։ Նաև փաստել է, որ նրան՝ որպես Ամենակարողի, ոչինչ չի կարող խոչընդոտել՝ կատարելու իր նպատակը (Եսայիա 14։24, 27)։ Ուրեմն կարող ենք վստահ լինել, որ շուտով նա կգործի հօգուտ իր հավատարիմ ծառաների՝ հիմնովին ոչնչացնելով Սատանայի չար համակարգը։ Անսպառ զորության այդ ցուցադրումը երբեք չի մոռացվի, իսկ Եհովայի անվանը դրա բերած փառքը չի խամրի։ Օգուտներն անսպառ կլինեն... (Եզեկիէլ 38։23; Յայտնութիւն 19։1, 2

‘Ո՜վ Աստծո իմաստության խորությունը’

8. Պողոս առաքյալը մեզ հրավիրում է ինչի՞ մասին խորհել։

8Հռոմեացիներին ուղղած իր նամակում Պողոս առաքյալը հարց է տալիս. «Մի՞թէ Աստուծոյ մօտ անիրաւութիւն կայ». և ինքն էլ համոզվածությամբ պատասխանում է. «Քաւ լիցի [«Բնա՛վ», ԱՆԹ]»։ Ապա նա ընդգծում է Աստծո ողորմությունը՝ կապելով դա Եհովայի խոսքերի հետ, որոնք բացահայտում են, թե նա ինչու փարավոնին միանգամից չկործանեց։ Պողոսը նաև խոսում է այն մասին, որ մարդիկ նման են կավի՝ կավագործի ձեռքերում։ Այնուհետև գրում է. «Եւ ի՞նչ եթէ Աստուած՝ կամենում էր ցոյց տալ բարկութիւնը եւ յայտնել իր զօրութիւնը, շատ երկայնմտութեամբ համբերեց բարկութեան անօթներին՝ որ կորուստի համար պատրաստուած էին. եւ որ յայտնի ցոյց տայ իր փառքի մեծութիւնը՝ ողորմութեան անօթների վերայ, որոնց առաջուց պատրաստեց փառքի համար. որ մեզ էլ կանչեց, ոչ թէ միայն Հրէաներից, այլ հեթանոսներից էլ» (Հռովմայեցիս 9։14–24

9. ա) Ովքե՞ր են «բարկութեան անօթներ[ը]՝ որ կորուստի համար [են] պատրաստուած»։ բ) Ինչո՞ւ Եհովան մեծ երկայնամտություն ցույց տվեց՝ թույլ տալով իր հակառակորդներին որոշ ժամանակ ապրել, և դրանից ի՞նչ օգուտներ կքաղեն նրան սիրողները։

9Եդեմում բարձրացված ըմբոստությունից հետո ցանկացած անձնավորություն, ով հակառակվում է Եհովային ու նրա օրենքներին, նմանվում է «բարկութեան անօթ[ի]՝ որ կորուստի համար [է] պատրաստուած»։ Այդ ժամանակվանից ի վեր Եհովան երկայնամտություն է ցույց տվել։ Չար մարդիկ ծաղրանքով են վերաբերվել Աստծո ճանապարհներին, հալածել են նրա ծառաներին և նույնիսկ սպանել իր Որդուն։ Ծով համբերություն ցուցաբերելով՝ Եհովան բավարար ժամանակ է հատկացրել, որպեսզի բոլոր արարածների համար ակնհայտ դառնա, թե Աստծո դեմ ըմբոստությունն ու Աստծուց անկախ ապրելը ինչ ողբալի հետևանքներ կարող են ունենալ։ Դրա հետ մեկտեղ՝ Եհովան հոգ է տարել, որպեսզի Հիսուսի մահով հիմք ստեղծեր հնազանդ մարդկությանն ազատագրելու և «[Ս]ատանայի գործերը քանդէ[լու]» համար (Ա Յովհաննէս 3։8; Եբրայեցիս 2։14, 15

10. Ինչո՞ւ է Եհովան ավելի քան 1 900 տարի հանդուրժել չարերին։

10Հիսուսի հարությունից անցել է ավելի քան 1 900 տարի, սակայն Եհովան դեռ շարունակում է հանդուրժել «բարկութեան անօթներին»՝ չկործանելով նրանց։ Ինչո՞ւ։ Նախ այն պատճառով, որ նա հավաքում է այն անհատներին, ովքեր Հիսուս Քրիստոսի հետ միասին պիտի թագավորեն երկնային Թագավորության մեջ։ Նրանց թիվը 144 000 է. նրանք Պողոսի հիշատակած «ողորմութեան անօթներ[ն]» են։ Առաջինը այդ թվի մեջ մտնելու հնարավորություն ստացան հրեաներից ոմանք։ Ապա Աստված հրավիրեց անհատների այլ ազգերից։ Եհովան նրանցից և ոչ մեկին չստիպեց իրեն ծառայել։ Այլ նրանց, ովքեր երախտագիտությամբ արձագանքեցին նրա սիրուն, հրաշալի հնարավորություն տվեց իր Որդու թագավորակիցները դառնալու երկնային Թագավորության մեջ։ Երկնային դասակարգի կազմավորումն այժմ գրեթե ավարտվել է (Ղուկաս 22։29; Յայտնութիւն 14։1–4

11. ա) Մարդկանց ո՞ր խումբն է այժմ օգուտներ քաղում Եհովայի երկայնամտությունից։ բ) Ի՞նչ է սպասվում մահացածներին։

11Իսկ երկրի վրա բնակվողներ կլինե՞ն։ Եհովայի երկայնամտության շնորհիվ՝ հնարավոր դարձավ նաև բոլոր ազգերից բաղկացած ‘շատ ժողովրդի’, այսինքն՝ մեծ բազմության կազմավորումը։ Նրանց թիվն այժմ միլիոնների է հասնում։ Եհովան խոստացել է, որ այս երկրային դասակարգը վերապրելու է ներկա համակարգի կործանումից և հավիտյան ապրելու է երկրային դրախտում (Յայտնութիւն 7։9, 10; Սաղմոս 37։29; Յովհաննէս 10։16)։ Աստծո սահմանած ժամանակին բազմաթիվ մահացածներ հարություն են առնելու և հնարավորություն են ունենալու երկնային Թագավորության երկրային հպատակները դառնալու։ Աստվածաշունչը խոստանում է. «Արդարների եւ մեղաւորների յարութիւն պիտի լինի» (Գործք 24։15; Յովհաննէս 5։28, 29

12. ա) Ի՞նչ ենք սովորում այն բանից, որ Եհովան չի շտապում կործանել չարերին։ բ) Անձամբ դու ինչպե՞ս ես նայում Եհովայի մոտեցմանը վիճաբանական հարցին։

12Որևէ անարդար բան կա՞ այս ամենում։ Ամենևին, քանի որ չշտապելով կործանել չարերին, կամ՝ «բարկութեան անօթներ[ին]»՝ Աստված կարեկցանք է ցույց տալիս մյուսների հանդեպ և միևնույն ժամանակ իրագործում իր նպատակը։ Որքա՜ն ողորմած ու սիրառատ Աստված է նա։ Իսկ հետևելով, թե ինչպես է նա աստիճանաբար իրագործում իր նպատակը՝ շատ բան ենք սովորում Աստծո մասին։ Ի հայտ են գալիս նրա անձնավորության տարբեր առանձնահատկությունները՝ արդարությունը, ողորմությունը, երկայնամտությունը, բազմակողմանի իմաստությունը, որոնք հիացմունք են պատճառում մեզ։ Այն, թե Եհովան ինչ իմաստությամբ մոտեցավ տիեզերական գերիշխանության՝ իր իշխելու իրավունքի հետ կապված հարցին, դարեցդար պիտի վկայի, որ նրա կառավարման ձևը լավագույնն է։ Ուզում ենք մենք էլ միանալ Պողոս առաքյալին ու բացականչել. «Ո՜վ Աստուծոյ մեծութեան եւ իմաստութեան եւ գիտութեան խորութիւնը. ինչպէ՜ս անքննելի են նորա դատաստանները, եւ անհասկանալի են նորա ճանապարհները» (Հռովմայեցիս 11։33

Հնարավորություն՝ ցույց տալու մեր նվիրվածությունը

13. Տառապանքի մեջ գտնվելիս ի՞նչ առիթ է ստեղծվում մեզ համար, և այդ ժամանակ ի՞նչը կօգնի մեզ իմաստնորեն վարվել։

13Աստծո ծառաներից շատերը ծանր հանգամանքներում են գտնվում, և դա իրենց տառապանք է պատճառում։ Նրանց տառապանքը շարունակվում է, քանի որ Աստված դեռ չի կործանել չարերին և մարդկությանը կատարելության չի հասցրել, ինչպես որ խոստացել է։ Դա մեզ բարկացնո՞ւմ է, թե՞ մենք դա առիթ ենք համարում՝ ապացուցելու, որ Սատանան ստախոս է։ Հետևյալ կոչը մեզ վճռականություն կհաղորդի՝ այդ առիթն օգտագործելու. «Որդեակս, իմաստուն եղիր եւ սիրտս ուրախացրու, որ ես կարողանամ պատասխան տալ ինձ անարգողին» (Առակաց 27։11)։ Սատանան է այն անձնավորությունը, ով անարգել է Եհովային՝ պնդելով, թե մարդիկ նյութական կորուստներ ունենալիս կամ տառապանքներ կրելիս կմեղադրեն և նույնիսկ կհայհոյեն Աստծուն (Յոբ 1։9–11; 2։4, 5)։ Մենք կուրախացնենք Եհովայի սիրտը, եթե փորձությունների ժամանակ փաստենք մեր անձնվիրությունը նրա հանդեպ և ցույց տանք, որ Սատանայի պնդումը կոնկրետ մեր պարագայում ճիշտ չէ։

14. Ի՞նչ օգուտներ կքաղենք, եթե փորձությունների ժամանակ վստահենք Եհովային։

14Եթե փորձությունների ժամանակ վստահենք Եհովային, կարող ենք մեր մեջ հրաշալի հատկություններ մշակել։ Օրինակ՝ Հիսուսը, տառապանքներ կրելով, «հնազանդութիւն սովորեց» իր համար բոլորովին նոր հանգամանքներում։ Փորձությունների մեջ ընկնելիս մենք էլ կարող ենք սովորել՝ զարգացնելով մեր մեջ երկայնամտություն, տոկունություն և խոր երախտագիտություն Եհովայի արդար ճանապարհների հանդեպ (Եբրայեցիս 5։8, 9; 12։11; Յակոբոս 1։2–4

15. Ի՞նչ օգուտներ կարող են մյուսներն էլ ստանալ՝ տեսնելով, թե ինչ համբերատարությամբ ենք դիմագրավում դժվարությունները։

15Մարդիկ, անշուշտ, կնկատեն մեր արարքները։ Տեսնելով, թե արդար ընթացք բռնելով մենք ինչ փորձությունների ենք ենթարկվում՝ ժամանակի ընթացքում նրանցից ոմանք գուցե հասկանան, թե այսօր ովքեր են ճշմարիտ քրիստոնյաները։ Իսկ երկրպագության մեջ մեզ միանալով՝ նրանք էլ կարող են ստանալ հավիտենական կյանքի օրհնությունները (Մատթէոս 25։34–36, 40, 46)։ Եհովան և նրա Որդին ցանկանում են, որ մարդիկ ունենան այդպիսի հնարավորություն։

16. Ի՞նչ կապ գոյություն ունի դժվարությունների նկատմամբ մեր վերաբերմունքի և միասնական լինելու միջև։

16Որքա՜ն գովելի է, երբ մենք նույնիսկ ցանկացած դժվարություն համարում ենք Եհովային մեր նվիրվածությունը ցույց տալու, ինչպես նաև նրա կամքը կատարելու հնարավորություն։ Այդպես վարվելով՝ ցույց ենք տալիս, որ իսկապես ձգտում ենք միավորվել Աստծո և Քրիստոսի հետ։ Բոլոր ճշմարիտ քրիստոնյաների համար Եհովային աղոթելիս Հիսուսն ասաց. «Ոչ թէ միայն նորանց [իր ամենամոտ աշակերտների] համար եմ աղաչում, այլ նորանց համար էլ, որ նորանց խոսքովը կ’հաւատան ինձ։ Որ ամենքը մէկ լինեն, ինչպէս դու, Հայր, ինձանում, եւ ես քեզանում, որ նորանք էլ մեզանում մէկ լինեն» (Յովհաննէս 17։20, 21

17. Եթե անձնվիրաբար ծառայենք Եհովային, ինչո՞ւմ կարող ենք վստահ լինել։

17Եթե մենք անձնվիրաբար ծառայենք Եհովային, նա մեզ առատորեն կվարձատրի, քանզի նրա Խոսքում ասվում է. «Ուրեմն, սիրելի եղբարքս, հաստատ եղէք, անշարժ կացէք, ամեն ժամանակ աւելի առաջացէք Տիրոջ գործումը, գիտացէք, որ ձեր աշխատանքը զուր չէ Տէրումը» (Ա Կորնթացիս 15։58)։ Նաև կարդում ենք. «Աստուած անիրաւ չէ որ մոռանայ ձեր գործքը եւ այն սէրի աշխատանքը, որ նորա անունի համար ցոյց տուիք, որ ծառայում էիք սուրբերին եւ ծառայում էք» (Եբրայեցիս 6։10 Յակոբոս 5։11–ում նշված է. «Ահա համբերողներին երանի ենք տալիս. Յոբի համբերութիւնը լսել էք, եւ Տիրոջ նորա համար արած վախճանը տեսաք. որ Տէրը բազմագութ է եւ ողորմած»։ Իսկ ի՞նչ արեց Եհովան Հոբի համար. «Եհովան օրհնեց Յոբի վերջը նորա սկզբիցն աւելի» (Յոբ 42։10–16)։ Այո, Եհովան «իրան խնդրողներին վարձահատոյց կ’լինի» (Եբրայեցիս 11։6)։ Իսկ ի՜նչ վարձատրություն կարող ենք ակնկալել. հավիտենական կյանք երկրային դրախտում։

18. Ի վերջո ի՞նչ է լինելու մեր տխուր հիշողություններին։

18Աստծո Թագավորությունը կփոխհատուցի բոլոր այն վնասների դիմաց, որ մարդկությունը կրել է անցած հազարամյակների ընթացքում։ Այդ ժամանակ ուրախությունն այնքան մեծ կլինի, որ «կծածկի» ցանկացած տառապանք, որն այժմ հյուծում է մարդկանց։ Անցյալում կրած դառնությունների տխուր հիշողություններն այլևս մեր միտքը չեն գա։ Նոր աշխարհում ամեն օր մարդկանց ուշքն ու միտքը զբաղված կլինի բարի գործեր կատարելով. ուստի կամաց–​կամաց կջնջվեն ցավ պատճառող հիշողությունները։ Եհովան հայտնում է. «Ես նոր երկինք [նոր երկնային կառավարություն՝ մարդկության վրա] եւ նոր երկիր [մարդկային արդար հասարակություն] եմ ստեղծում, եւ առաջինները պիտի չ’յիշուին եւ միտքը պիտի չ’գան։ Այլ դուք պիտի ուրախանաք եւ բերկրուիք յաւիտեանս յաւիտենից նորանով, որ ես ստեղծելու եմ»։ Այո, Եհովայի նոր աշխարհում արդար մարդիկ կկարողանան ասել. «Հանգստացել հանդարտել է բոլոր երկիրը. նորանք գոչում են ցնծութեամբ» (Եսայիա 14։7; 65։17, 18

Կրկնենք թեման

• Թեև Եհովան թույլ տվեց չարությունը, սակայն ինչպե՞ս ցույց տվեց իր մեծ հարգանքը սեփական անվան նկատմամբ։

• Ինչպե՞ս է Աստված, համբերելով «բարկութեան անօթներ[ին]», ողորմություն ցույց տալիս մեր հանդեպ։

• Ի՞նչը ապացուցելու առիթը պետք է օգտագործենք՝ գտնվելով այնպիսի հանգամանքներում, որոնք մեզ տառապանք են պատճառում։

[Հարցեր ուսումնասիրության համար]

[Նկար 67–րդ էջի վրա]

«Եհովան օրհնեց Յոբի վերջը նորա սկզբիցն աւելի»