Դաս 4
Անձրև է գալիս,
Պատուհանի մոտ Մարին է լալիս.
«Ինչո՞ւ անձրևը չի դադարում,
Ախր ես բակում խաղալ եմ ուզում»։
Սակայն շատ չանցած՝
Արև դուրս եկավ,
Ամպիկը շուտով Թողեց հեռացավ։
Ուրախ ու զվարթ, Մարին վազեց բակ,
Տեսավ ծաղիկներ
Պես-պես, գունավառ։
«Վա՜յ... ա՜յ քեզ հրաշք... Ուրեմն Աստված անձրև է բերում
Եվ մեր պարտեզում
Ծաղիկ աճեցնում»։
ՑՈՒՑՈՒՄՆԵՐ՝ ԾՆՈՂՆԵՐԻՆ
Երեխայի համար կարդացեք
Երեխային ասեք, որ ցույց տա՝
պատուհանը ծիտիկին Մարիին
ծառը ծաղիկները
գտնի՝
զատիկին ինքնաթիռը
Հարցրեք երեխային.
«Ինչո՞ւ է Եհովան անձրև ստեղծել»։