Խոսք՝ ծնողներին
Ո՞րն է լավագույն նվերը, որ կարող եք տալ ձեր երեխաներին։ Նրանք շատ բաների կարիք ունեն, ինչպես օրինակ՝ սիրո, առաջնորդության և պաշտպանության։ Սակայն ամենաթանկ նվերը Եհովայի և ճշմարտության մասին գիտելիքներն են, որոնք գտնվում են Աստծու Խոսքում՝ Աստվածաշնչում (Հովհաննես 17։3)։ Այդ գիտելիքները կարող են օգնել ձեր երեխաներին նույնիսկ շատ վաղ տարիքում սեր զարգացնելու Եհովայի հանդեպ և ամբողջ սրտով ծառայելու նրան (Մատթեոս 21։16)։
Շատ ծնողներ նկատել են, որ փոքր երեխաները կարճ դասերն ու առաջադրանքները ավելի լավ են հասկանում։ Ուրախ ենք ձեզ ներկայացնելու «Իմ դասը Աստվածաշնչից» գրքույկը։ Յուրաքանչյուր դասի նպատակն է աստվածաշնչյան սկզբունքը կամ դասը պարզ ձևով ներկայացնել երեխաներին։ Նկարներն ու տեքստը նախատեսված են երեք տարեկան և ավելի փոքր երեխաների համար։ Յուրաքանչյուր դասի վերջում տրված են առաջադրանքներ։ «Իմ դասը Աստվածաշնչից» գրքույկը երեխաներին սովորեցնելու ձեռնարկ է։ Ուստի կարդացեք այն ձեր երեխաների հետ՝ մղելով նրանց արտահայտվելու։
Վստահ ենք, որ այս գրքույկը կօգնի ձեր երեխաներին մանուկ հասակից սովորելու աստվածաշնչյան ճշմարտությունը (2 Տիմոթեոս 3։14, 15)։
Ձեր եղբայրներ՝
Եհովայի վկաների Կառավարիչ մարմին