Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Աշխարհակալ տերությունների հարձակումները Ավետյաց երկրի վրա

Աշխարհակալ տերությունների հարձակումները Ավետյաց երկրի վրա

ԱՍՈՐԵՍՏԱՆԸ մ.թ.ա. 740-ին գրավեց Իսրայելի հյուսիսային թագավորության մայրաքաղաք Սամարիան։ Իսրայելացիներն ընկան դաժան տերության իշխանության տակ։ Ասորեստանը գտնվում էր Միջագետքի հարթավայրի հյուսիսում՝ Արգասաբեր մահիկի մեծ գետերից մեկի՝ Տիգրիսի մոտ։ Ասորեստանի խոշոր քաղաքների՝ Նինվեի և Քալանի հիմնադիրը եղել է Նեբրովթը (Ծն 10:8–12)։ Սալմանասար III թագավորի օրոք Ասորեստանը ընդլայնեց իր սահմանները դեպի արևմուտք՝ Ասորիքի և Իսրայելի հյուսիսային շրջանների արգասաբեր տարածքներ։

Աստվածաշնչում արձանագրված է, որ Թգլատպալասար III (Փուլ) թագավորի օրոք Ասորեստանը սկսեց ճնշել Իսրայելին։ Նրա արշավներից անմասն չմնաց նաև հարավում գտնվող Հուդան (2Թգ 15:19; 16:5–18)։ Ժամանակի ընթացքում Ասորեստանի «ջրերը» տարածվեցին Հուդայում և հասան մինչև մայրաքաղաք՝ Երուսաղեմ (Ես 8:5–8

Մ.թ.ա. 732թ.-ին Ասորեստանի Սենեքերիմ թագավորը նվաճեց Հուդան (2Թգ 18:13, 14)։ Նա գրավեց 46 քաղաքներ, որոնց թվում էր նաև Շեֆելայում գտնվող ստրատեգիական Լաքիս քաղաքը։ Ինչպես երևում է քարտեզից, նա իր զորքերով ասես օղակի մեջ էր առել Հուդայի մայրաքաղաքը։ Իր տարեգրություններում Սենեքերիմը պարծենում է, որ Հուդայի թագավոր Եզեկիային պահում է «վանդակում թռչնի պես», սակայն ասուրական արձանագրություններում չի նշվել այն մասին, որ Սենեքերիմի զորքը կոտորվեց Աստծու հրեշտակի ձեռքով (2Թգ 18:17–36; 19:35–37

Ասորեստանյան կայսրության օրերը հաշված էին։ Մարերը, որ կենտրոնացած էին այսօր հայտնի իրանական բարձրավանդակում, սկսեցին կռիվներ մղել ասորեստանյան բանակից մնացած ջոկատների դեմ։ Դա շեղեց Ասորեստանի ուշադրությունը իր արևմտյան պրովինցիաներից, որտեղ նույնպես ապստամբություն էր խմորվում։ Այդ ընթացքում Բաբելոնը գնալով հզորանում էր. բաբելոնացիները նույնիսկ գրավեցին Ասուր քաղաքը։ Մ.թ.ա. 632-ին Նինվեն՝ «արյունահեղ քաղաքը», ընկավ դաշնակից դարձած բաբելոնացիների, մարերի և Սև ծովի հյուսիսում բնակվող ռազմատենչ սկյութերի ձեռքով։ Այսպիսով իրականացան Նաումի և Սոփոնիայի մարգարեությունները (Նմ 3:1; Սփ 2:13

Ասորեստանն իր շունչը փըչեց Խառանում։ Թեև նրանք ջանում էին դիմակայել բաբելոնական հզոր բանակին, մինչև որ Եգիպտոսից օգնության շտապող բանակը տեղ հասներ, սակայն ճանապարհին Նեքավով փարավոնը Մեգիդոյում հանդիպեց Հուդայի Հովսիա թագավորի դիմադրությանը (2Թգ 23:29)։ Երբ ի վերջո Նեքավովը հասավ Խառան, արդեն ուշ էր. Ասորեստանյան կայսրությունն ընկել էր։

Բաբելոնյան կայսրություն

Երբ լսում ես «կախովի այգիներ» արտահայտությունը, ո՞ր քաղաքն է միտքդ գալիս։ Իհարկե Բաբելոնը՝ համանուն տերության մայրաքաղաքը, որը մարգարեաբար ներկայացվում է թևավոր առյուծի տեսքով (Դն 7:4)։ Քաղաքը հայտնի էր իր հարստությամբ, որտեղ եռում էր առևտուրը, ծաղկում էին կրոնն ու աստղագուշակությունը։ Կայսրությունը կենտրոնացած էր Միջագետքի հարավային ճահճոտ հարթավայրերում՝ Տիգրիսի և Եփրատի միջև։ Մայրաքաղաքը գտնվում էր Եփրատի երկու ափերին։ Հսկա պարիսպները անառիկ տեսք էին հաղորդում նրան։

Բաբելոնացիները առևտրական ճանապարհներ բացեցին Արաբիայի հյուսիսային ժայռոտ անապատի միջով։ Եղավ ժամանակ, երբ Նաբոնիդ թագավորը բնակվում էր Թեմայում՝ թողնելով, որ Բաբելոնում իշխի Բաղդասարը։

Բաբելոնացիները երեք անգամ ներխուժեցին Քանան։ Մ.թ.ա. 625-ին Նաբուգոդոնոսորը Կարքեմիշում պարտության մատնեց եգիպտացիներին և շարժվեց դեպի հարավ՝ Եմաթ, որտեղ կրկին պարտության մատնեց նահանջող եգիպտացիներին։ Զորքը շարունակեց իջնել դեպի Եգիպտոսի գետահովիտ՝ ճանապարհին ավերելով Ասկաղոնը (2Թգ 24:7; Եր 47:5–7)։ Այս արշավանքի ժամանակ էր, որ Հուդան դարձավ Բաբելոնին հարկատու (2Թգ 24:1

Սակայն մ.թ.ա. 618-ին Հուդայի Հովակիմ թագավորը ապստամբեց։ Այդ ժամանակ Բաբելոնը ուղարկեց մոտակա ազգերի բանակներին Հուդայի դեմ, իսկ բաբելոնական բանակը պաշարեց ու նվաճեց Երուսաղեմը։ Շատ չանցած՝ Սեդեկիա թագավորը դաշինք կնքեց Եգիպտոսի հետ, ինչը վերջնականապես զայրացրեց Բաբելոնին։ Նա կրկին ներխուժեց Հուդա և սկսեց մեկը մյուսի հետևից ավերել բոլոր քաղաքները (Եր 34:7)։ Վերջում Նաբուգոդոնոսորը իր ուժերը կենտրոնացրեց Երուսաղեմի վրա և մ.թ.ա. 607-ին այն հիմնահատակ ավերեց (2Տգ 36:17–21; Եր 39:10

[քարտեզ 23-րդ էջի վրա]

(Ամբողջական պատկերի համար տե՛ս հրատարակությունը)

Բաբելոնյան/Ասորեստանյան կայսրությունները

Ասորեստանյան կայսրությունը

Բ4 Մեմֆիս (Նոֆ)

Բ4 Տայանիս

Բ5 ԵԳԻՊՏՈՍ

Գ2 ԿԻՊՐՈՍ (ԿԻՏԻՄ)

Գ3 Սիդոն

Գ3 Տյուրոս

Գ3 Մեգիդո

Գ3 Սամարիա

Գ4 Երուսաղեմ

Գ4 Ասկաղոն

Գ4 Լաքիս

Դ2 Խառան

Դ2 Կարքեմիշ

Դ2 Արփադ

Դ2 Եմաթ

Դ3 Ռեբլա

Դ3 ՍԻՐԻԱ

Դ3 Դամասկոս

Ե2 Գոզան

Ե2 ՄԻՋԱԳԵՏՔ

Զ2 ՄԻՆՆԻ

Զ2 ԱՍՈՐԵՍՏԱՆ

Զ2 Քորսաբադ

Զ2 Նինվե

Զ2 Քալան

Զ2 Ասուր

Զ3 ԲԱԲԵԼՈՆ

Զ3 Բաբելոն

Զ4 ՔԱՂԴԵԱ

Զ4 Արեք

Զ4 Ուր

Է3 Շուշան

Է4 ԷԼԱՄ

Բաբելոնյան կայսրությունը

Գ3 Սիդոն

Գ3 Տյուրոս

Գ3 Մեգիդո

Գ3 Սամարիա

Գ4 Երուսաղեմ

Գ4 Ասկաղոն

Գ4 Լաքիս

Դ2 Խառան

Դ2 Կարքեմիշ

Դ2 Արփադ

Դ2 Եմաթ

Դ3 Ռեբլա

Դ3 ՍԻՐԻԱ

Դ3 Դամասկոս

Դ5 Թեմա

Ե2 Գոզան

Ե2 ՄԻՋԱԳԵՏՔ

Ե4 ԱՐԱԲԻԱ

Զ2 ՄԻՆՆԻ

Զ2 ԱՍՈՐԵՍՏԱՆ

Զ2 Քորսաբադ

Զ2 Նինվե

Զ2 Քալան

Զ2 Ասուր

Զ3 ԲԱԲԵԼՈՆ

Զ3 Բաբելոն

Զ4 ՔԱՂԴԵԱ

Զ4 Արեք

Զ4 Ուր

Է3 Շուշան

Է4 ԷԼԱՄ

[Այլ բնակավայրեր]

Է2 ՄԱՐԱՍՏԱՆ

Գլխավոր ճանապարհները (տե՛ս հրատարակությունը)

[ջրածածկ տարածություններ]

Բ3 Միջերկրական ծով (Մեծ ծով)

Գ5 Կարմիր ծով

Ը1 Կասպից ծով

Ը5 Պարսից ծոց

[գետեր]

Բ5 Նեղոս

Ե2 Եփրատ

Զ3 Տիգրիս

[նկար 22-րդ էջի վրա]

Լաքիսի բլուրը

[նկար 22-րդ էջի վրա]

Հնագույն Մեգիդոյի մանրակերտը

[նկար 23-րդ էջի վրա]

Բաբելոնի կախովի այգիները՝ ըստ նկարչի