Աստծու ժողովուրդը վերադառնում է հայրենի երկիր
ԵՐԿՈՒ հսկա լեռնաշղթաներ են երիզում Իրանական բարձրավանդակը։ Մեկը Էլբուրսն է Կասպից ծովի հարավում, մյուսը՝ Զագրոսը հարավ-արևելքում, որը ձգվում է մինչև Պարսից ծոց։ Դրանց միջև ընդարձակ հուռթի հովիտներ են և անտառապատ սարալանջեր։ Թեև հովիտներում եղանակը մեղմ է, սակայն բարձրադիր գոտիներում չորային է ու քամոտ, և ձմեռներն էլ խստաշունչ են։ Դրանցից ոչ հեռու նոսր բնակեցված անապատային սարահարթն է։ Այստեղ՝ Միջագետքի արևելյան կողմում էր, որ կազմավորվեց Մարա-Պարսկական կայսրությունը։
Մարերը հիմնականում կենտրոնացած էին սարահարթի հյուսիսային մասում, սակայն հետագայում իրենց տարածքն ընդարձակեցին՝ հասնելով Հայաստան և Կիլիկիա։ Իսկ պարսիկները բնակվում էին սարահարթի հարավարևմտյան մասում՝ Տիգրիսի հովտում։ Մ.թ.ա. 6-րդ դարի կեսերին՝ Կյուրոսի իշխանության օրոք, այս երկու թագավորությունները միավորվեցին՝ կազմելով Մարա-Պարսկական աշխարհակալ ուժը։
Մ.թ.ա. 539-ին Կյուրոսը գրավեց Բաբելոնը։ Նրա տերությունը արևելքում հասնում էր մինչև Հնդկաստան, իսկ արևմուտքում՝ մինչև Եգիպտոս և ժամանակակից Թուրքիա։ Դանիելը շատ համապատասխան կերպով նկարագրեց Մարա-Պարսկական կայսրությունը՝ նմանեցնելով նրան «արջի», որը շատ միս էր ուտում (Դն 7:5)։ Կյուրոսը մեղմ և հանդուրժողական քաղաքականություն էր վարում։ Նա իր տերությունը բաժանեց սատրապությունների, որոնք կառավարում էին սատրապները, ովքեր սովորաբար պարսիկ էին։ Նրանց ենթակայության տակ տեղի կառավարիչները որոշ իշխանություն ունեին։ Կայսրության իշխանության տակ գտնվող ազգերն ու ժողովուրդները խրախուսվում էին պահպանել իրենց սովորություններն ու կրոնը։
Իր վարած քաղաքականությանը հավատարիմ մնալով՝ Կյուրոսը թույլ տվեց հրեաներին վերադառնալ Երուսաղեմ, վերակառուցել այն և վերականգնել ճշմարիտ երկրպագությունը, ինչպես նկարագրել են Եզրասը և Նեեմիան։ Քո կարծիքով՝ հրեաները հայրենիք վերադարձան այն ճանապարհով, որով Աբրահա՞մն էր գնացել դեպի Խառան ու Կարքեմիշ, թե՞ ավելի կարճ ճանապարհ ընտրեցին՝ անցնելով Թադմորի ու Դամասկոսի միջով։ Աստվածաշնչում այդ մասին մանրամասներ չկան (տե՛ս էջ 6, 7)։ Ժամանակի ընթացքում հրեաները բնակություն հաստատեցին նաև կայսրության այլ մասերում՝ Նեղոսի դելտայում և ավելի հարավ։ Մեծ թվով հրեաներ, սակայն, մնացին Բաբելոնում, և հավանաբար դա էր պատճառը, որ դարեր անց Պողոս առաքյալը գնաց այնտեղ (1Պտ 5:13)։ Այո՛, Մարա-Պարսկական կայսրությունն իր դերն էր ունեցել այն բանում, որ հաջորդող Հունական և Հռոմեական կայսրությունների ժամանակ հրեական համայնքներ լինեն տարբեր քաղաքներում։
Բաբելոնը գրավելուց հետո Մարա-Պարսկական կայսրությունը այդ քաղաքն օգտագործեց որպես վարչական կենտրոն՝ չնայած որ ամռանն այնտեղ շատ շոգ ու չորային եղանակ էր լինում։ Շուշանը՝ նախկին Էլամի մայրաքաղաքը, արքայանիստ քաղաքներից էր։ Հետագայում այստեղ էր, որ Պարսկաստանի թագավոր Ասուերոսը (ակներևաբար Քսերքսես I-ը) Եսթերին դարձրեց իր թագուհին և կանխեց Աստծու ժողովրդին բնաջինջ անելու նենգ ծրագիրը։ Մարա-Պարսկական կայսրության մյուս երկու մայրաքաղաքներն էին Եկբատանան (գտնվում էր ծովի մակարդակից 1900 մետր բարձրության վրա, որտեղ ամռանը հաճելի եղանակ էր լինում) և Պասարգադան (գտնվում էր միևնույն բարձրության վրա, սակայն 650 կիլոմետր հարավ-արևելք)։
Ինչպե՞ս այս աշխարհակալ ուժը դադարեց գոյություն ունենալ։ Իր հզորության գագաթնակետին Մարա-Պարսկական կայսրությունը սկսեց կռիվներ մղել կայսրության հյուսիս-արևմուտքում գլուխ բարձրացրած հույն ապստամբների դեմ։ Այն ժամանակ Հունաստանը բաժանված էր անհաշտ քաղաք-պետությունների, որոնք, սակայն, դաշնակիցներ դարձան և Մարաթոնում ու Սալամիսում վճռորոշ պատերազմների ժամանակ պարսկական զորքին պարտության մատնեցին։ Այսպես հիմք պատրաստվեց միացյալ Հունաստանի համար, որը իր գերակայությունն էր հաստատելու Մարա-Պարսկական կայսրության հանդեպ։
[քարտեզ 24-րդ էջի վրա]
(Ամբողջական պատկերի համար տե՛ս հրատարակությունը)
Մարա-Պարսկական կայսրություն
Ա2 ՄԱԿԵԴՈՆԻԱ
Ա2 ԹՐԱԿԻԱ
Ա4 Կյուրենիա
Ա4 ԼԻԲԻԱ
Բ2 Բյուզանդիոն
Բ2 ԼԻԴԻԱ
Բ3 Սարդես
Բ4 Մեմֆիս (Նոֆ)
Բ4 ԵԳԻՊՏՈՍ
Բ5 Նով-Ամոն (Թեբե)
Բ5 Սուհեն
Գ3 ԿԻԼԻԿԻԱ
Գ3 Տարսոն
Գ3 Իսոս
Գ3 Կարքեմիշ
Գ3 Թադմոր
Գ3 ԱՍՈՐԻՔ
Գ3 Սիդոն
Գ3 Դամասկոս
Գ3 Տյուրոս
Գ4 Երուսաղեմ
Դ2 Փասիս
Դ2 ՀԱՅԱՍՏԱՆ
Դ3 ԱՍՈՐԵՍՏԱՆ
Դ3 Նինվե
Դ4 Բաբելոն
Ե3 ՄԱՐԱՍՏԱՆ
Ե3 Եկբատանա (Ախմեթա)
Ե3 ՎՐԿԱՆ
Ե4 Շուշան (Սուսա)
Ե4 ԷԼԱՄ
Ե4 Պասարգադա
Ե4 Պերսեպոլիս
Ե4 ՊԱՐՍԿԱՍՏԱՆ
Զ3 ՊԱՐԹԵՎՔ
Զ4 ԴՐԱՆԳԻԱՆԱ
Է2 Մարականդա (Սամարղանդ)
Է3 ՍՈԳԴԻԱՆԱ
Է3 ԲԱԿՏՐԻԱ
Է3 ԱՐԻԱ
Է4 ԱՐԱՔՈՍԻԱ
Է4 ԳԵԴՐՈՍԻԱ
Ը5 ՀՆԴԿԱՍՏԱՆ
[այլ բնակավայրեր]
Ա2 ՀՈՒՆԱՍՏԱՆ
Ա3 Մարաթոն
Ա3 Աթենք
Ա3 Սալամիս
Գ1 ՍԿՅՈՒԹԻԱ
Գ4 Ելաթ
Գ4 Թեմա
Դ4 ԱՐԱԲԻԱ
[լեռներ]
Ե3 ԷԼԲՈՒՐՍ ԼԵՌՆԵՐ
Ե4 ԶԱԳՐՈՍ ԼԵՌՆԵՐ
[ջրածածկ տարածություններ]
Բ3 Միջերկրական ծով (Մեծ ծով)
Գ2 Սև ծով
Գ5 Կարմիր ծով
Ե2 Կասպից ծով
Ե4 Պարսից ծոց
[գետեր]
Բ4 Նեղոս
Ե3 Եփրատ
Դ3 Տիգրիս
Ը4 Ինդոս
[նկար 24-րդ էջի վրա]
Բաբելոն հասնելու համար Կյուրոսի զորքը պետք է անցներ Զագրոս լեռնաշղթան
[նկար 25-րդ էջի վրա]
Վերևում։ Բոլոր ազգերի դարպասը Պերսեպոլիսում
[նկար 25-րդ էջի վրա]
Ներքևում։ Կյուրոսի դամբարանը Պասարգադայում