Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Աստվածաշնչյան երկրները

Աստվածաշնչյան երկրները

ԻՍՐԱՅԵԼԱՑԻՆԵՐԸ Ավետյաց երկրի շեմին էին, երբ Մովսեսը իր սրտի փափագը հայտնեց Աստծուն՝ ասելով. «Խնդրում եմ, թույլ տուր՝ անցնեմ ու տեսնեմ այն լավ երկիրը, որը Հորդանանից այն կողմ է՝ այն չքնաղ լեռնային շրջանը» (2Օր 3։25

Մովսեսը չէր կարող անցնել, բայց նա կարող էր բարձրանալ Երիքովին նայող լեռը և տեսնել Գաղաադից մինչև Դան ողջ շրջանը, Հուդայի երկրից մինչև արևմտյան ծովը և Նեգևից մինչև Հորդանանի հովիտը (2Օր 3։27; 34։1–4)։ Լսե՞լ ես այս տեղանունները։ Գիտե՞ս՝ որտեղ են դրանք։

Այսօր Եհովայի ծառաներից քչերը կարող են գնալ ու տեսնել այն վայրերը, որոնց մասին կարդում են Աստվածաշնչում։ Թերևս հնարավոր չլինի անել այն, ինչ Աստված ասաց Աբրահամին՝ շրջել Ավետյաց երկրի երկարությամբ ու լայնությամբ (Ծն 13։14–17)։ Այդուհանդերձ, ճշմարիտ քրիստոնյաները մեծ հետաքրքրությամբ ուզում են ավելին իմանալ աստվածաշնչյան երկրների և տեղանքների մասին։

«Տեսեք լավ երկիրը» գրքույկը սուրբգրային քո գիտելիքներն ընդլայնելու հրաշալի միջոց է։ Այստեղ կան որոշ վայրերի մերօրյա նկարները, ինչպիսին է օրինակ՝ Գաղաադի նկարը կազմի վրա։ Առավել շատ տեղեկատվական են քարտեզները, որոնք կօգնեն քեզ խորացնելու գիտելիքներդ աստվածաշնչյան վայրերի մասին։

2-րդ և 3-րդ էջերի քարտեզում միայն երկրները կամ տարածաշրջաններն են։ Օրինակ՝ տեսնելով, թե որտեղ են գտնվում Ասորեստանն ու Եգիպտոսը և որտեղ է Ավետյաց երկիրը՝ կարող ես ավելի լավ հասկանալ այն մարգարեությունները, որոնցում հիշատակվում են այս երկրները (Ես 7։18; 27։13; Օս 11։11; Մք 7։12)։ Ավետյաց երկիրը գտնվում էր առևտրական ճանապարհների խաչմերուկում, և բոլոր ազգերը փորձում էին տիրել նրա բարեբեր դաշտերին ու այգիներին (2Օր 8։8; Դտ 15։5

Երբեմն գուցե ցանկանաս օգտըվել միանգամից մի քանի քարտեզից։ Օրինակ՝ Հովնանը հանձնարարություն ստացավ գնալ Ասորեստանի մայրաքաղաք՝ Նինվե, բայց նա նավով ճանապարհ ընկավ դեպի Թարսիս (Հվն 1։1–3)։ Կարո՞ղ ես գտնել այդ վայրերը նախորդ և այս էջի քարտեզներում։ Չպետք է շփոթել Թարսիսը և Տարսոնը՝ Պողոս առաքյալի ծննդավայրը։ Այս էջի քարտեզում դու կգտնես Տարսոնը և նմանատիպ այլ խոշոր քաղաքներ։

Խորհիր նաև այն մասին, թե ինչ երկար ճամփորդություն է կատարել Աբրահամը՝ քարտեզում գտնելով Ուր, Խառան և Երուսաղեմ քաղաքները։ Եհովայի խոսքին լսելով՝ Աբրահամը թողեց Ուրը, բնակություն հաստատեց Խառանում, որտեղից էլ հետո տեղափոխվեց Ավետյաց երկիր (Ծն 11։28–12։1; Գրծ 7։2–5)։ Նրա ճամփորդությունն ավելի լավ կպատկերացնես «Երկիրը նահապետների օրերում» վերնագրով հոդվածը կարդալիս (էջ 6, 7)։

Առաջին քարտեզը և այս էջի քարտեզը ընդհանուր են։ Իսկ մյուս քարտեզներն արդեն դասավորված են՝ ըստ ժամանակագրական հաջորդականության։ Այսինքն՝ ներկայացված քաղաքներն ու մանրամասները վերաբերում են կոնկրետ ժամանակաշրջանի։ «Քարտեզների ուղեցույցը» (էջ 34, 35) կօգնի քեզ գտնելու, թե որ քարտեզներից կարող ես օգտվել կոնկրետ մի վայրի մասին ուսումնասիրություն անելիս, թեև այնտեղ ոչ բոլոր տեղանուններն են ընդգրկված։

Գրքույկի մեջտեղում՝ 18-րդ և 19-րդ էջերում, գտնվում է Ավետյաց երկրի ամենաշատ տեղանուններ պարունակող քարտեզը։ Պայմանանշանները կօգնեն գտնելու ղևտացիների քաղաքները, ապաստանի քաղաքները, ինչպես նաև իմանալու՝ տվյալ վայրը հիշատակված է Եբրայերեն Գրություններում, Հունարեն Գրություններում, թե երկուսում էլ։

Աստվածաշնչյան որոշ տեղանքների ստույգ վայրը առայսօր հայտնի չէ, ուստի դրանց մեծ մասը տեղ չեն գտել այդ քարտեզում։ Հնարավոր չէր նաև ընդգրկել բոլոր քաղաքները, որոնք, օրինակ, թվարկված են ցեղերի սահմանների վերաբերյալ արձանագրության մեջ (Հս գլ. 15–19)։ Սակայն քարտեզում սովորաբար նշված են դրանց մոտ գտնվող քաղաքները, ինչի միջոցով կկարողանաս պատկերացնել քո փնտրած վայրի մոտավոր տեղը։ Որոշ աշխարհագրական վայրեր՝ լեռները, գետերը և հովիտները, տարբերվում են գրելաձևով, իսկ բարձրադիր և ցածրադիր գոտիները՝ գույներով։ Սա արված է քեզ օգնելու համար, որ ավելի իրական պատկերացնես աստվածաշնչյան դրվագները։

Աստվածաշնչյան տեղանունների մասին ավելի շատ տեղեկություններ կարելի է գտնել «Գրությունների ըմբռնում» հանրագիտարանում, որը մատչելի է մի շարք լեզուներով a։ Երբ օգտվում ես դրանից կամ Աստվածաշունչն ուսումնասիրելու այլ միջոցներից, միշտ ձեռքի տակ ունեցիր «Տեսեք լավ երկիրը» գրքույկը։ Հաճախ բացիր այս գրքույկը, երբ ուսումնասիրում ես Սուրբ Գիրքը, որն այդքան օգնում է մեզ կյանքում (2Տմ 3։16, 17

[ծանոթագրություն]

a Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

[քարտեզ 4-րդ, 5-րդ էջերի վրա]

(Ամբողջական պատկերի համար տե՛ս հրատարակությունը)

Աստվածաշնչի երկրները և հիմնական քաղաքները

Ա1 ԻՏԱԼԻԱ

Ա2 ՀՌՈՄ

Ա3 ՍԻՑԻԼԻԱ

Ա3 ՄԱԼԹԱ

Գ2 ՄԱԿԵԴՈՆԻԱ

Գ2 Փիլիպպե

Գ2 ՀՈՒՆԱՍՏԱՆ

Գ3 ԱԹԵՆՔ

Գ3 Կորնթոս

Գ3 ԿՐԵՏԵ

Գ4 ԼԻԲԻԱ

Դ3 Անտիոք (Պիսիդիայի)

Դ3 Եփեսոս

Դ3 ՊԱՏՄՈՍ

Դ3 ՀՌՈԴՈՍ

Դ4 ՄԵՄՓԻՍ

Դ5 ԵԳԻՊՏՈՍ

Ե2 ՓՈՔՐ ԱՍԻԱ

Ե3 Տարսոն

Ե3 Անտիոք (Ասորիքի)

Ե3 ԿԻՊՐՈՍ

Ե4 Սիդոն

Ե4 Դամասկոս

Ե4 Տյուրոս

Ե4 Կեսարիա

Ե4 ԱՎԵՏՅԱՑ ԵՐԿԻՐ

Ե4 ԵՐՈՒՍԱՂԵՄ

Ե4 ՄՈՎԱԲ

Ե4 Կադես

Ե4 ԵԴՈՄ

Զ3 Եդեմի պարտեզ?

Զ3 ԱՍՈՐԵՍՏԱՆ

Զ3 Խառան

Զ3 ԱՍՈՐԻՔ

Զ5 ԱՐԱԲԻԱ

Է3 ՆԻՆՎԵ

Է4 ԲԱԲԵԼՈՆ

Է4 ՔԱՂԴԵԱ

Է4 Շուշան

Է4 Ուր

Ը3 ՄԱՐԱՍՏԱՆ

[լեռներ]

Ե5 Սինա լեռ

Է2 ԱՐԱՐԱՏՅԱՆ ԼԵՌՆԵՐ

[ջրածածկ տարածություններ]

Գ3 Միջերկրական ծով (Մեծ ծով)

Ե1 Սև ծով

Ե5 Կարմիր ծով

Ը2 Կասպից ծով

Ը5 Պարսից ծոց

[գետեր]

Դ5 Նեղոս գետ

Զ3 Եփրատ գետ

Զ3 Տիգրիս գետ