Երբ Եհովան դատավորներ վեր կացրեց
ՔԱՐՏԵԶԻ վրա հեշտությամբ կարող ես գտնել Թաբոր լեռը (Զ4), որը գտնվում է Գալիլեայի ծովից հարավ-արևմուտք՝ Հեզրայելի հովտում։ Պատկերացրու լեռան գլխին հավաքված իսրայելացիների 10000-անոց բանակը. Եհովան Բարակ դատավորի և Դեբորա մարգարեուհու միջոցով համախմբել էր Իսրայելին Քանանի Հաբին թագավորի դեմ, որն արդեն 20 տարի էր՝ կեղեքում էր նրանց։ Հաբինի՝ ահարկու գերանդիներով սպառազինված 900 մարտակառքերը զորագլուխ Սիսարան Արիսոթ-Գոյիմից բերել էր Կիսոնի չոր հեղեղատ՝ Մեգիդոյի և Թաբոր լեռան միջև։
Բարակ դատավորի առաջնորդությամբ իսրայելացիները իջան լեռից՝ Սիսարայի բանակի դեմ կռվելու։ Եհովան ապահովեց նրանց հաղթանակը՝ տեղատարափ անձրև բերելով։ Սիսարայի մարտակառքերը խրվեցին ցեխի մեջ, և քանանացիները խուճապի մատնվեցին (Դտ 4։1–5։31)։ Սա միայն մեկն էր այն հաղթանակներից, որ Եհովան շնորհեց Իսրայելին դատավորների ժամանակ։
Քանանը գրավելուց հետո երկիրը բաժանվեց Իսրայելի ցեղերի միջև, բացի Ղևիի ցեղից։ Քարտեզում նշված են այն հողաբաժինները, որտեղ բնակություն հաստատեցին նրանք։ Շմավոնի փոքրաթիվ ցեղին բաժին ընկան Հուդայի տարածքում գտնվող որոշ քաղաքներ։ Հեսուի մահից հետո Իսրայելը հոգևորապես և բարոյապես անկում ապրեց, ինչի հետևանքով էլ «սաստիկ նեղության մեջ հայտնվեց» թշնամիների ձեռքով։ Այդուհանդերձ, կարեկցանքից մղված՝ Եհովան պատասխանում էր նրանց օգնության աղաղակին՝ ամեն անգամ դատավոր վեր կացնելով, որ ազատի նրանց թշնամիներից։ 300 տարվա ընթացքում Եհովան 12 դատավոր նշանակեց, որոնք խիզախ ու ամուր հավատի տեր մարդիկ էին (Դտ 2։15, 16, 19)։
Օրինակ՝ Գեդեոն դատավորը պարտության մատնեց մադիանացիների 135000-անոց բանակին ընդամենը 300 ռազմիկներով, որոնք թեև շատ զենքեր չունեին, բայց զգոն էին ու արագաշարժ։ Ռազմադաշտը Գելբուե և Մորե լեռների միջև ընկած հարթավայրն էր։ Առաջին հաղթանակից հետո Գեդեոնը շարունակեց հետապնդել թշնամուն դեպի արևելք՝ մինչև անապատ (Դտ 6։1–8։32)։
Գաղաադացի Հեփթայեն՝ Մանասեի ցեղից, ազատագրեց Իսրայելի՝ Հորդանանից արևելք ընկած քաղաքները ամմոնացի կեղեքիչներից։ Նա հավանաբար առաջ էր շարժվում Թագավորի ճանապարհով, որը միացնում էր Ռամոթ-Գաղաադը Արոերի շրջակայքին (Դտ 11։1–12։7)։
Իսկ փղշտացիների դեմ ուղղված Սամսոնի սխրանքները հիմնականում տեղի ունեցան Գազայի և Ասկաղոնի միջև ընկած ափամերձ տարածքում։ Գազան գտնվում էր ջրառատ շրջանում և հայտնի էր զարգացած գյուղատնտեսությամբ։ Սամսոնը 300 աղվեսների միջոցով հրի մատնեց փղշտացիների ցորենի դաշտերը, խաղողի և ձիթապտղի այգիները (Դտ 15։4, 5)։
Աստվածաշնչյան արձանագրություններից և այն բանից, թե որ ցեղին էին պատկանում դատավորները, հստակ երևում է, որ նրանք ակտիվորեն գործում էին Ավետյաց երկրի տարբեր մասերում։ Որտեղ էլ ծավալվեին իրադարձությունները, ակնհայտ էր, որ Եհովան նեղության պահին ձեռք էր մեկնում իր զղջացող ժողովըրդին։
[քարտեզ 15-րդ էջի վրա]
(Ամբողջական պատկերի համար տե՛ս հրատարակությունը)
Ցեղերը և դատավորները
Դատավորներ
1. Գոթոնիել (Մանասեի ցեղ)
2. Ավովդ (Հուդայի ցեղ)
3. Սամեգար (Հուդայի ցեղ)
4. Բարակ (Նեփթաղիմի ցեղ)
5. Գեդեոն (Իսաքարի ցեղ)
6. Թոլա (Մանասեի ցեղ)
7. Հայիր (Մանասեի ցեղ)
8. Հեփթայե (Գադի ցեղ)
9. Աբեսսան (Զաբուղոնի ցեղ)
10. Ելոն (Զաբուղոի ցեղ)
11. Աբդոն (Եփրեմի ցեղ)
12. Սամսոն (Հուդայի ցեղ)
Ցեղային հողաբաժիններ (տե՛ս հրատարակությունը)
Մանասեին պատկանող քաղաքներ
Ե4 Դոր
Ե5 Մեգիդո
Ե5 Թանաք
Զ4 Ենդոր
Զ5 Բեթ-Սեան (Բեթ-Սան)
Զ5 Հեբլաամ (Գեթրեմոն)
Շմավոնին պատկանող քաղաքներ
Գ9 Սարուհեն (Սագարիմ) (Սելեմ)
Գ10 Բեթ-Լաբաոթ (Բեթ-Բիրի)
Դ8 Եթեր (Թոքան)
Դ9 Սիկելակ
Դ9 Ային
Դ9 Ասար-Սուսա?
Դ9 Ասան
Դ9 Բերսաբեե
Դ10 Ասար-Սուալ
Ե9 Եթամ
Ե9 Բեթ-Մարքաբոթ
Ե9 Բաթուել? (Քեսիլ?)
Ե9 Սաբա? (Հեսուա)
Ե10 Ասեմ
Ղևտացիներին պատկանող քաղաքներ
Ե8 Քեբրոն
Զ3 Կեդես
Զ6 Սյուքեմ
Ը4 Գոլան
Ը5 Ռամոթ-Գաղաադ
Ը8 Բոսոր
Գլխավոր ճանապարհներ
Բ10 Ծովի ճանապարհ
Է10 Թագավորի ճանապարհ
Իսրայելի ցեղերը
ԴԱՆ (Դ7)
Դ7 Հոպպե
Ե8 Սարաա
ՀՈՒԴԱ (Դ9)
Գ8 Ասկաղոն
Գ9 Գազա
Գ9 Սարուհեն (Սագալիմ) (Սելեմ)
Գ10 Բեթ-Լաբաոթ (Բեթ-Բիրի)
Գ12 Ասեմոն
Գ12 Կադես
Դ7 Հաբնել
Դ8 Եթեր (Թոքան)
Դ9 Սիկելակ
Դ9 Ային
Դ9 Ասար-Սուսա?
Դ9 Ասան
Դ9 Բերսաբեե
Դ10 Ասար-Սուալ
Ե8 Լեքի
Ե8 Բեթլեհեմ
Ե8 Քեբրոն
Ե9 Եթամ
Ե9 Բեթ-Մարքաբոթ
Ե9 Բաթուել? (Քեսիլ?)
Ե9 Սաբա? (Հեսուա)
Ե10 Բաալեթ-Բեեր (Բաալ)
Ե10 Ասեմ
ԱՍԵՐ (Ե3)
Ե2 Տյուրոս
Ե4 Արիսոթ-Գոյիմ
Ե4 Դոր
Զ1 Սիդոն
ՄԱՆԱՍԵ (Ե5)
Ե6 Սամիր (Սամարիա)
Ե6 Փարաթոն
Զ6 Սյուքեմ
Է5 Աբել-Մաուլա
ԵՓՐԵՄ (Ե7)
Ե7 Թամնաթ-Սարա
Զ6 Թափուա
Զ6 Սելով
Զ7 Բեթել (Լուզ)
ՆԵՓԹԱՂԻՄ (Զ3)
Զ2 Բեթ-Անաթ
Զ3 Կեդես
Է3 Հասոր
ԶԱԲՈՒՂՈՆ (Զ4)
Զ4 Բեթլեհեմ
ԻՍԱՔԱՐ (Զ5)
Ե5 Մեգիդո
Ե5 Կեդես (Կեսիոն)
Ե5 Թանաք
Զ4 Ենդոր
Զ5 Բեթ-Ասետա
Զ5 Բեթ-Սեան (Բեթ-Սան)
Զ5 Հեբլաամ (Գեթրեմոն)
ԲԱՆԻԱՄԻՆ (Զ7)
Զ7 Գաղգաղա
Զ8 Երուսաղեմ
ԴԱՆ (Է2)
Է2 Դան (Լայիս)
ՄԱՆԱՍԵ (Ը3)
Ը4 Գոլան
ԳԱԴ (Ը6)
Է6 Սոկքոթ
Է6 Փանուել
Է6 Մասփա
Է7 Հոգբեհա
Ը5 Ռամոթ-Գաղաադ
Ը7 Ռաբա
Ը7 Աբել-Քերամիմ
ՌՈՒԲԵՆ (Ը8)
Է7 Եսեբոն
Է9 Արոեր
Ը7 Մեննիթ
Ը8 Բոսոր
[Այլ բնակավայրեր]
Թ1 Դամասկոս
[լեռներ]
Զ4 Թաբոր լեռ
Զ4 Մորե
Զ5 Գելբուե լեռ
Զ6 Գեբալ լեռ
Զ6 Գարիզին լեռ
[ջրածածկ տարածություններ]
Գ5 Միջերկրական ծով (Մեծ ծով)
Զ9 Աղի ծով
Է4 Գալիլեայի ծով
[գետեր և աղբյուրներ]
Է11 Եգիպտոսի գետահովիտ
Զ6 Հորդանան գետ
Է6 Հաբոկի գետահովիտ
Է9 Առնոնի գետահովիտ
Է11 Զարեդի գետահովիտ
[նկար 14-րդ էջի վրա]
Իսաքարի ցեղին պատկանող Հեզրայելի հովտում վեր էր խոյանում Թաբոր լեռը
[նկար 14-րդ էջի վրա]
Սիսարայի մարտակառքերը ցեխի մեջ խրվեցին վարարած Կիսոնի պատճառով